ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայրենադարձության միտումները 2023 թվականին շարունակում են բարձր մնալ. Սինանյան

Հայրենադարձության միտումները 2023-թվականին շարունակում են բարձր մնալ. այն հոսքը, որը սկսվել է 2022 թվականին, դեռևս պահպանվում է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ նախորդ տարի հայրենադարձների թիվն աննախադեպ էր, իսկ այս տարի՝ 2023  թվականի  հունվար- մարտ ամիսներին արդեն  գրանցվել է 1000 նամակ, 200 զանգ, 60 այց: Առողջապահական հարցերով դիմել է 32 սիրիահայ:
 
«Նշեմ, որ շուտով կիրագործենք և կբացենք  Հայրենադարձության ինտեգրման կենտրոնը, որի նպատակն է մեկ վայրում համապարփակ ծառայություններ մատուցել մեր հայրենադարձ հայրենակիցներին՝ այդպիսով ամբողջ հայրենադարձության գործընթացը ավելի հաճելի և սահուն դարձնելով: Կենտրոնի տարածքն արդեն պատրաստ է, այս պահին ձևավորվում է թիմը և  կարծում եմ մի քանի  ամսից կենտրոնը կսպասարկի մեր հայրենակիցներին: Իհարկե մենք չենք սպասում կենտրոնի բացմանը և շարունակում ենք Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին մատուցել անհրաժեշտ ծառայությունները»,-ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
 
Սինանյանը նշեց, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը վերջին տարիներին աշխատել է բավականին բարդ պայմաններում, որովհետև կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո ունեցել ենք դաժան պատերազմ. այս ամենն   ուղղակիորեն ազդել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա, բայց, այնուամենայնիվ, այդ պայմաններում գրասենյակն արել է առավելագույնը, որպեսզի այդ հարաբերությունները դնի ավելի հիմնավոր և համակարգված հիմքերի վրա:
 
«Մենք պետք է կարողանանք վերականգնել անկեղծ, ազնիվ և փոխադարձ հարգանքի միջավայրը Սփյուռքի և Հայաստանի միջև: Եվ ամենակարևորը՝ բոլորս հասկանանք, թե մեր անելիքները որո՞նք են և ի՞նչն է մեզ բոլորիս միավորում է: Մեր գերխնդիրը սա ձևավորելն է, մնացածը, ինչ մենք անում ենք, մարտավարական քայլեր են, իսկ այդ առողջ մթնոլորտի ձևավորումը կախված չէ միայն մեր աշխատանքից՝ դա կախված է ընդհանուր առմամբ Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցների հարաբերությունների բնույթից, իսկ այդ ամենը ստեղծելով, մենք կարող ենք որակական փոփոխություն մտցնել մեր հարաբերությունների մեջ, որը հսկայական օգուտ կբերի և՛ Հայաստանին, և՛ Սփյուռքին»,- ասաց նա:
Զարեհ Սինանյանը հավելեց, որ կարևոր է այս բարդ իրավիճակում  հարաբերությունների հաստատումը ոչ թե դոնորի և բարեգործի սկզբունքների վրա, այլ երկուստեք ձևավորվող երկխոսության, երկու կողմերի համար շահութաբեր, հասկանալի և փոխըմբռնման հիմքերի վրա:
 Սինանյանն ընդգծեց, որ իր նշած երկխոսության մի փուլն է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը (Global Armenian Summit), որը հոկտեմբերին անցկացվեց Երևանում:
Ըստ նրա՝ այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ ծառայեց սփյուռքահայերի և տեղացի գործընկերների համար՝ քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը և այլն:
«Համաշխարհային հայկական գագաթնաժողովի (Global Armenian Summit) արդյունքում մենք սկսեցինք ձևավորել Հայաստան-Սփյուռք ռազմավարությունը, որը պետք է ներկայացնենք կառավարությանը: Բացի դրանից մի քանի գաղափարներ ծագեց այդ գագաթնաժողովի ընթացքում՝ ինչպիսին էր Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին կից խորհրդատվական մարմնի ստեղծումը, համաշխարհային Հայկական կոնգրեսի ստեղծումը, որը առաջ եկավ մեր ֆրանսահայ պատվիրակների կողմից, նրանք այս պահին շարունակում է այդ մարմնի ստեղծման գործընթացը և նման շատ այլ նախաձեռնություններ»,-ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
Սինանյանն ընդգծեց, որ  գագաթնաժողովի կարևորությունը նաև կայանում էր նրանում, որ երկար ժամանակ սփյուռքահայերը հնարավորություն չէին ունեցել հավաքվել Հայաստանում և քննարկել բոլորին հուզող հարցերը: Ըստ նրա՝ գագաթնաժողովի ընթացքում դա միանշանակ հաջողվեց: «Իսկ այն գործընթացները, որոնք սկսվել են, պետք է շարունակական լինեն և դրանից է բխում նաև, որ այս տարի պլանավորում ենք իրականացնել «Ազգային երիտասարդական համաժողովը», որը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 1-3-ը,  սպասվում է 450 մասնակից»,- ասաց նա:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ գրասենյակն ունի նաև կրկնվող ծրագրեր, որոնք ամեն տարի անցկացվում են: «Դրանցից մեկի հայտերը պետք է ընդունենք մինչև մայիսի տասը, բայց այս պահին արդեն ունենք 800 հայտ, ցավոք, բոլորին չենք կարող ընդունել, բայց նշեմ, որ այս տարի ավելի շատ երեխաներ  ամառը կանցկացնեն հայրենիքում»,-ավելացրեց Զարեհ Սինանյանը:
2021-ին մեկնարկած կարևոր ծրագրերից է նաև «Սփյուռքի երիտասարդ դեսպան» նախագիծը: 2021-ին ծրագրին դիմել են  104 սփյուռքահայ երիտասարդներ: Նրանցից ընտրվել են  20 մասնակիցներ՝ 16 երկրներից: 2022 թվականին դիմել է 56 մասնակից: 13 երկրից ընտրվել են 20 մասնակիցներ: «2023 թվականի համար հայտերը կընդունվեն  ապրիլի 17-ից: Ծրագրի շրջանակում նրանց համար ստեղծվել է հնարավորություն ծանոթանալու Հայաստանի տարբեր բնագավառներին, մարզերում առկա խնդիրներին և սերտ  կապեր հաստատելու Հայաստանի և իրենց համայնքների միջև:  Ծրագրի հիմքում առաջին հերթին համայնքների միջև կապերի ակտիվացումն է»,- ասաց սփյուռքի հանձնակատարը:
Անդրադառնալով բավականին մեծ հետաքրքրվածություն ունեցող «իԳործ» նախագծին՝ Սինանյանն ուրախությամբ ընդգծեց, որ   3 տարում ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրին դիմել են 1450 մասնագետներ 30-ից ավելի երկրներից: Այս տարի ծրագրին մասնակցելու համար մինչ այժմ դիմել են  260-ը՝ 27 երկրներից:
««իԳործ»-ի մասնակիցները ծրագրեր են իրականացրել գիտության, էկոնոմիկայի և ներդրումային քաղաքականության, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ապահովության, հայրենադարձության աջակցության և խթանման, սփյուռքի պարտատոմսերի պահանջարկի ուսումնասիրության, թվային տնտեսության զարգացման և կրիպտոարժույթի վերաբերյալ հետազոտության, հանրային ծառայությունների թվայնացման, ճանապարհային անվտանգության,  ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կրթության, առաջնային բուժօգնության ծառայությունների բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, կինոոլորտի զարգացման  ուղղություններով»,-ասաց նա։
Սինանյանն ուրախությամբ նշեց, որ իրենց սպասելիքները, մեղմ ասած, շատ համեստ էին և «իԳործ»-ի նախորդ տարիների ծրագրերի  մասնակիցների 68 տոկոսը մնացել են և շարունակում են ապրել և աշխատել հայրենիքում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: