ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նախկին իշխանությունը փորձում է ցույց տալ, թե իրենք ճիշտ ուղով են գնացել, բայց որևէ հիմնավորում չեն բերում, նաև՝ ժխտում ակնհայտ փաստեր. քաղաքագետ

Այս պարագայում ակնարկն այն էր, որ շատ կարևոր է, որ հասարակության մեծամասնությունը, առանց որևէ կասկածների, համարի, որ խաղաղությունը այլընտրանք չունի, որ վրեժխնդրության ճանապարհն անընդունելի է, որ ուժով հարցեր լուծելու ճանապարհն անընդունելի է:

Երեկ ԱԺ-ում կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հանգամանորեն կանգ առավ ԼՂ հակամարտության խնդրի, մասնավորապես կարգավորման կարևոր սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքի վրա՝ նշելով.  «ԼՂ հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման սկզբունքը դրվել են կողք կողքի։ Սրանով իրականում արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց  անկախ մեր խոստովանությունից՝ դրանք գոյություն ունեն»։  

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասաց, որ խնդիրն այն է, որ մինչև այսօր այս ամենի համապարփակ գիտական վերլուծություն չի իրականացվել, և կարծում է, որ քաղաքական հայտարարություններն իհարկե կարող են նպաստել նրան, որպեսզի այդ վերլուծությունն իրականացվի, տեղի ունենա բանավեճ գիտական մասնագիտական մակարդակում, բայց մյուս կողմից էլ՝ քաղաքական հայտարարությունները կարող են ավելի շատ հարցեր առաջացնել, քան պատասխաններ։   

«Այս պարագայում սա ամեն դեպքում քաղաքական հայտարարություն է, այն պետք է դեռևս հիմք լինի տարատեսակ հետազոտությունների համար, ուղղակի կարող ենք արձանագրել, որ փաստն այն է, որ երկու՝ շատ հաճախ իրար հակասող սկզբունքները միմյանց հետ մեկտեղ դրված են եղել սեղանին, և կարող եմ ենթադրել, որ երբեք էլ պարզ չի եղել, թե ոնց են համադրվելու այդ երկու սկզբունքները: Եվ ընդհանրապես կարծում եմ, որ բանակցության կողմերը միշտ էլ ունեցել են տարբեր պատկերացումներ այդ երկու սկզբունքները համատեղելու մոդելների վերաբերյալ»,- ասաց Էդգար Վարդանյանը։ 

Մեկնաբանելով նաև վարչապետի այն միտքը, որ հարցերից մեկն այն է, թե որքանով Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը կլինեն խաղաղությանը միտված, և երկրորդը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն կոմպրոմիսներ, այդ կոմպրոմիսները որքանով ընդունելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար,  ու նաև քաղաքացիները որքանով թույլ կտան այդ կոմպրոմիսների, երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը, քաղաքագետն ասաց, որ ընդհանրապես ամեն ինչ կախված է նրանից, թե որ ընկալումներն են գերիշխում հասարակությունում, հասարակության մեծ մասն ինչպիսի ընկալում ունի և արդյոք հաստատակա՞մ է իր այդ ընկալման մեջ. «Այս պարագայում ակնարկն այն էր, որ շատ կարևոր է, որ հասարակության մեծամասնությունը, առանց որևէ կասկածների, համարի, որ  խաղաղությունը այլընտրանք չունի, որ վրեժխնդրության ճանապարհն  անընդունելի է, որ ուժով հարցեր լուծելու ճանապարհն անընդունելի է, և որ հակառակորդի, թշնամու հետ հնարավոր է հարևանական գոյակցություն, հնարավոր է,  որ հակառակորդը, թշնամին ժամանակի հետ մեկտեղ փոխի իր վերաբերմունքը, և այդ տրանսֆորմացիան տեղի ունենա և հնարավոր լինի ոչ թշնամական հարաբերություններ պետություններրի միջև։ Ակնարկը սա է, որ հասարակության մեծամասնությունը պետք է այս ամեն ինչում հաստատակամ լինի, որպեսզի սուբյեկտիվ բնույթի խոչընդոտներ չլինեն, բնականաբար այն, ինչ որ կախված է մեզնից, շատ խոչընդոտներ օբյեկտիվ են։ Իմ կարծիքով՝ հիմա խոսքն այստեղ սուբյեկտիվ խոչընդոտների մասին է եղել, և նաև միջազգային հանրության աջակցությունը, կամ շատ հաճախ ասում ենք՝ Արևմուտքը բավականաչափ չի աջակցում նաև մեր օրակարգին կամ հայկական կողմերին, նաև կարծում եմ, որ այդ աջակցությունն ավելի բարձր մակարդակի կլինի, եթե միջազգային հանրության մոտ լինի ընկալում, որ Հայաստանի հասարակությունը ունի այն ընկալումը, ինչի մասին ասացի, որովհետև եթե չունի այդպիսի ընկալում, նրանց աջակցությունը կարող է խարխուլ լինել։ Նրանք կարող են օրինակ՝ այս կամ այն քայլն իրականացնել, ինչը էլիտաների մակարդակով, ենթադրենք, կամ ընդհանուր կառավարող ուժի մակարդակով ընդունելի լինի, բայց հանրային լուրջ դժգոհություն լինի, և այդ դժգոհություններն ապակայունացնեն իրավիճակը, ու էլիտան կամ ստիպված լինի փոխել իր դիրքորոշումը, կամ իշխանության գան այնպիսի ուժեր, որոնց համար անընդունելի է հին էլիտայի դիրքորոշումը, և այդպիսով այդ աջակցությունը կլինի անիմաստ, այսինքն՝ իրենք դրանով կնպաստեն ապակայունացմանը: Դրա համար, իմ կարծիքով, հենց այս ակնարկն էր»։

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն էլ վարչապետի երեկվա զեկույցից հետո հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը լավ հնարավորություն ուներ հրապարակելու բանակցային փաստաթղթերը, որով կապացուցեր, որ ինքը նախկիններից է բանակցային վատ ժառանգություն ստացել, սակայն չհրապարակեց և, ըստ Զաքարյանի, այն պատճառով, որ հասկանում է, որ դրանով արձանագրելու էր, որ Սերժ Սարգսյանի վարած բանակցություններով Արցախը գնում էր ինքնորոշման իրավունքի ճանապարհով և ուներ առնվազն ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների երաշխավորությունները: Այս առնչությամբ Էդգար Վարդանյանն ասաց, որ նման հայտարարությունները որևէ կերպ չեն հիմնավորվում։ 

«Ըստ էության այդ բանակցային հիմնական սկզբունքները հրապարակված են, հայտնի են։ Իմ կարծիքով՝ ինչ-որ հավելյալ փաստաթղթերի հրապարակումը կարող է իրականացվել, եթե ընդհանուր առմամբ պրոցեսում ներգրավվածները բոլորը համաձայն լինեն, որ դա պետք է հրապարակվի,  ու բնականաբար դրանից հետո է, կարծում եմ, էթիկապես ճիշտ հրապարակելը։ Այն, ինչը հայտնի է, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում։ Խոսում է այն մասին, որ ըստ էության այդ ամբողջ բանակցային գործընթացն ինքնին հարցականի տակ է դրել Արցախի բնակչության ինքնորոշման հայտարարումը։ Այսինքն՝ բանակցային գործընթացը եղել է այն մասին, որ եթե կողմերը գան համաձայնության, հնարավոր է, որ ԼՂ-ն որևէ կերպով ինքնորոշվի»,- ասաց Էդգար Վարդանյանը։ 

Նրա խոսքով՝ ուղղակի նախկին իշխանությունները փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ իրենք ճիշտ ուղով են գնացել, իսկ Փաշինյանը ամբողջությամբ սխալ ուղով է գնացել, բայց որևէ հիմնավորումներ չեն բերում։

Բացի դրանից, քաղաքագետը կարծում է, որ նրանք նաև ժխտում են ակնհայտ փաստեր։

«Ամենահիմնական փաստը հենց սա է, որ եթե բանակցային գործընթացի ժամանակ խոսվում է այն մասին, որ ԼՂ բնակչությունը կարող է ինքնորոշվել, քաղաքական կարգավիճակը կարող է որոշվել օրինակ՝ պլեբիսցիտի միջոցով, ինչ-որ ժամանակ անց և այլն, դա արդեն իսկ նշանակում է, որ կողմերը չեն ընդունում, որ ԼՂ ժողովուրդը արդեն ինքնորոշվել է։ Եթե կողմերից մեկը ընդունում է, որ ԼՂ-ն ինքնորոշվել է, նշանակում է, որ պետք է նրան ճանաչել որպես ինքնորոշված միավոր և խոսել այլ բաների մասին»,- ասաց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: