ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում առաջին անգամ ֆրանսերենով հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի հինգ ռոմանսները

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացել է «Ալեքսանդր Սպենդիարյան. հինգ ռոմանս սիրո լեզվով» խորագրով համերգ-բանախոսությունը:

 Համերգին առաջին անգամ ֆրանսերենով հնչել են Սպենդիարյանի երգային ստեղծագործական ժառանգությունից հինգ ռոմանս՝ երգահան-կատարող Լիլիթ Բլեյանի բարձրարվեստ թարգմանությամբ:

Ընտրված «Այ վարդ», «Գիշերն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը», «Ինչո՞ւ ես չգիտեմ» և «Հմայված եմ քո գեղեցկությամբ» երգերի ստեղծման պատմությունը ներկայացրել է տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, երաժշտագետ Աստղիկ Հարությունյանը, իսկ միջոցառմանը ներկա ֆրանսալեզու հանդիսատեսի համար բանախոսությունը թարգմանել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Սյուզան Թորոսյանը:

Ռոմանսները կատարել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Պողոսյանը (սոպրանո), Վարդուհի Թորոյանը (սոպրանո), Նարեկ Վարդանյանը (բարիտոն)՝ Կոմիտասի անվան ԵՊԿ-ի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի (դաշնամուր), Կատարինե Հովսեփյանի (դաշնամուր) և Իվանե Եսայանի (ջութակ) նվագակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Ֆրանսիական Ինստիտուտի գործադիր տնօրեն և մշակութային կցորդ Դավիդ Տյուրսը, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի մանկավարժական փոխտնօրեն, վարչական և ֆինանսական տնօրեն Լուսինե Թևոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ֆրանսիական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեծանուն արվեստագետներ՝ կոմպոզիտոր ՏիգրանՄանսուրյանը, օպերային երգչուհիներ Հասմիկ Պապյանը, Լիաննա Հարությունյանը և այլք:


Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը շնորհակալություն է հայտնել ռոմանսների թարգմանիչ Լիլիթ Բլեյանին և մասնակից երաժիշտներին՝ սպենդիարյանական ռուսերեն ու հայերեն երգարվեստը եվրոպական լեզվով ներկայացնելու մտահղացումը կյանքի կոչելու համար և նշել, որ տուն-թանգարանն իր նախաձեռնությամբ նպատակ ունի կոմպոզիտորի վոկալ-ստեղծագործական ժառանգությունն ավելի մատչելի դարձնել եվրոպացի երաժիշտ-կատարողների համար:


Նրա խոսքով՝ Սպենդիարյանի երաժշտությունը 20-րդ դարասկզբին հնչել է թե՛ Ռուսական Կայսրության, թե՛ Եվրոպայի արվեստի խոշոր կենտրոններում և 21-րդ դարում ևս արժանի՛ է ճանաչման ու փառքի:


Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը շնորհակալություն է հայտնել հրավերի և գեղեցիկ միջոցառման համար՝ նշելով, որ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում ոչ միայն բացահայտեց իր համար նոր մի կոմպոզիտորի, այլև նորովի բացահայտեց Հայաստանը: Մարիեն Օթարյանը հարգարժան դեսպանին է նվիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տուն-թանգարանի լույս ընծայած «Ալեքսանդր Սպենդիարյան - 150» ձայնասկավառակով պատկերագիրքը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքն էլ լի է եղել մշտական հիացումով և երախտիքով առ Ալեքսանդր Սպենդիարյանը, նրա արվեստը և նրա նվիրումը հայրենիքին: Մաեստրոն նշել է, որ Սպենդիարյանի հոյակապ երգարվեստը, համերգասրահից համերգասրահ, թանգարանից թանգարան և տնից տուն հնչելով, պետք է կրթի, ազնվացնի և վեհացնի մեր կենցաղը, մեր միտքը և մեր հոգին:
Միջոցառման ավարտին Սպենդիարյանների հյուրընկալ օջախի ավանդույթով հյուրերին մատուցվել է սպենդիարյանական բաղադրատոմսով պատրաստված կակաոն:
 
Աղբյուր՝ civic.am
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: