Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իսպանիա

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ու հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետը ՀՀ վարչապետի որոշմամբ կգործուղվեն Իսպանիա, որտեղ հանդիպումներ կունենան հայ համայնքների կառույցների ներկայացուցիչների հետ։
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2023 թվականի ապրիլի 22-30-ը ներառյալ գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա՝ ապրիլի 22-25-ը, Վալենսիա՝ ապրիլի 25-26-ը, Ալիկանտե՝ ապրիլի 26-27-ը, Մալագա՝ ապրիլի 27-29-ը, Մադրիդ՝ ապրիլի 29-30-ը ներառյալ)՝ տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային ոլորտի գործիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Աղբյուր՝ araratnews.am
Նմանատիպ Լուրեր

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանում է
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։

Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի համար՝ խայտառակ ուրացում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով շաբաթ օրն անցկացրել է Օդեսայում, ժամանել է Կիև։

Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ ձախողված մի հակամարտություն
Հայերը իրենց բազմադարյա պատմության ընթացքում քաղաքական ու հասարակական բազում ցնցումների են ենթարկվել, բայց միշտ կարողացել են քաղաքական ցնցումներով աղետալի բոլոր ժամանակներում, որոնք ի դեպ քիչ էլ չեն եղել, վերագտնել իրենց ճանապարհը: Այս միջոցին Իրանը ևս իր բարեկամներին երբեք չի մոռանա, նաև նրանց, ովքեր թաքուն դավեր են նյութում Իրանի դեմ:

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 հազար 79 տրանսպորտային միջոց։