ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱԽ քարտուղարի այցը Թեհրան ցույց է տալիս, որ Հայաստանն ու Իրանն ունեն կենսական անվտանգության միևնույն մտահոգիչ խնդիրները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստան-Իրան» զարգացման հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեինին (Իրան, Թեհրան):

-Պարոն Հոսսեինի, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան և հանդիպումն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս փուլում (Թեհրան-Բաքու լարվածության ֆոնին) նման այցն ինչո՞վ է կարևոր: 
-Ներկայիս տարածաշրջանային իրավիճակում, Հայաստանի և Իրանի սերտ համագործակցությունը շատ կարևոր է` մեր երկու երկրների ընդհանուր անվտանգության և շահերի համար։ Այդ իսկ պատճառով, մեր երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը լավագույնս կարող են մոտեցնել մեր երկու երկրների քաղաքականությունն ու ռազմավարությունը` տարածաշրջանում առկա մարտահրավերներին, սպառնալիքներին դիմադրելու համար։ Այս այցը` Թեհրան-Բաքու և Բաքու-Երևան լարվածության ֆոնի վրա, ցույց է տալիս, որ մեր երկու երկրներն ունեն կենսական անվտանգության միևնույն մտահոգիչ խնդիրները։ Եվ Իրանի կողմից մեծապես կարևորվում է համագործակցությունը Հայաստանի հետ` տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով։ Իրանն ու Հայաստանը դեմ են որևէ միջանցքի, որը Հայաստանում Հայաստանի վերահսկողությունից դուրս կլինի, և կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը։
 
Արդյոք Իրանը կարող է լինել Հայաստանի բնական դաշնակիցը` ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիայի դեպքում:
– Իրանը բազմիցս հայտարարել է, որ երբեք թույլ չի տալու միջազգային սահմանների փոփոխություն, և ուժեղ դիմադրելու է` տարածաշրջանի գեոպոլիտիկ փոփոխություններին, և դրանք համարում է իր կարմիր գիծը։ Պարզ է, որ այս պայմաններում, երբ որ Իրանն ու Հայաստանը փոխկապված անվտանգության կենսական խնդիրներ ունեն, եթե Հայաստանի անվտանգությունը խաթարվի, ապա Իրանի անվտանգությունն էլ է խաթարվում։ Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի հարձակման դեպքում, Իրանը բնական դաշնակից է, և երկու երկրների ընդհանուր շահերն ու անվտանգությունը պատրաստ է պաշտպանել։
 
Թեհրան – Բաքու հարաբերությունները կկարգավորվե՞ն, նախօրեին ԱԳ նախարարների հեռախոսազրույցն ի՞նչ նշանակություն ուներ, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
– Այդ հեռախոսազրույցը Իրանի կողմից ևս մի քայլ էր` կառավարելի դարձնելու համար իրավիճակը երկու երկրների միջև և վերջին զարգացումները` պայթյունավտանգ իրավիճակում։ Իսրայելը, Թուրքիան և այլ ուժերը հրահրում են Ադրբեջանին` Իրանի դեմ, բախման մեջ ունենալով իրենց շահը և Իրանը ներքաշելով պատերազմի մեջ։ Վերջին զարգացումները սադրիչ ու դավադիր գործողություններ էին Իրանի դեմ, և Իրանը դա գիտակցում է։ Փորձում է չեզոքացնել դավադրությունները, բայց ո’չ իր շահերը և կարմիր գծերը անտեսելով։ Ադրբեջանն ու Իրանը ունեն երեք հիմնական հիմնահարց իրար մեջ, և մինչև դրանք չլուծվեն, դրական ու ստատիկ վիճակ այդ հարաբերություններում չի սպասվում։ Այդ հիմնահարցերն են` 1. Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում, և իրենց հարաբերություններն ու համագործակցությունը Իրանի դեմ։ 2. Ադրբեջանի նկրտումները, ծրագրերը Հայաստանի Սյունիքի նկատմամբ ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դավադիր ծրագիրը։ 3. Պանթուրքիզմի գաղափարախոսությունը` Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, և դրանից բխող բոլոր վտանգները Իրանի համար, նկատի ունենալով, որ Իրանի` Ադրբեջանին ու Թուրքիային սահմանակից շրջանները ազերիախոս բնակչություն ունեն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ազդեցություն ունենալ նշված բնակչության վրա։ Եվ Ադրբեջանում շիաական համայնքի վրա բռնաճնշումները` Ադրբեջանի պետության կողմից։ Ժամանակ առ ժամանակ երկու երկրների հարաբերություններն ու հակասությունները թեժանում կամ մեղմանում են, մինչև նշված երեք հիմնահարցերը չլուծվեն։
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: