ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա Թուրքիայում մեր դրոշը բարձրացնել. Արթուր-Դավթյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, որը Անթալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալը, ընդգծել է, որ պայքարը Եվրոպայի առաջնությունում շատ բարդ էր։

Դավթյանը նշել է, որ հենացատկի վարժությունում բարդ պայքար է ծավալվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հետ: 
 «Հենացատկում ինձ հաջողվեց անել այն, ինչը կատարում եմ մարզումների ժամանակ: Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա հաղթել: Ուրախ եմ նաև, որ Թուրքիայում կարողացա մեր դրոշը բարձրացնել: Բայց այստեղ կարևորը վայրը չէ, այլ այն, որ հաղթում ես ամբողջ Եվրոպայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:
Անդրադառնալով նժույգ-թափերի վարժությունում իր գրանցած արդյունքին և  հավաքականի մյուս անդամների անհաջողությանը՝ Դավթյանը ցավով նշել է, որ հավաքականի մյուս անդամները չկարողացան այդ վարժությունում եզրափակիչ դուրս գալ։
«Բայց ինձ գոնե հաջողվեց վարժությունը «մաքուր» կատարել: «Մաքուր» կատարման հաշվին էր, որ դարձա բրոնզե մեդալակիր»,- ասել է Դավթյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է երեք մեդալ:
Արթուր Դավթյանը դարձել է առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը՝ արծաթե մեդալակիր:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: