ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր իրական հերոսը․ Արթուր Դավթյանի ուսուցողական ելույթը Թուրքիայում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հերթական փայլուն արդյունքը գրանցեց։ Թուրքիայում նա հռչակվեց Եվրոպայի չեմպիոն հենացատկ ձևում։

Եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը հավաքեց 15.033 միավոր նվաճեց ինչը ֆանաստիկ ցուցանիշ կարելի է համարել:Հիշեցնենք՝ Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երեկ ևս երկու մեդալ էին նվաճել: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգթափերի վարժության եզրափակչում հավաքել էր 14,266 միավոր և արժնացել բրոնզե մեդալի:Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն էր հռչակվել օղակների վարժությունում: Եզրափակչում նա հավաքել էր 14,733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր: Այս վարժության եզրափակչում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը՝ 14,433 միավորով: Օրերս Դավթյանը Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում 82.665 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ «Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից վերադարձա հայրենիք ոսկե մեդալով:
 
 
Հենացատկում դժվար պայքար էր քանզի անգլիացի Ջեյք Ջարմանն իր ցատկը 4 տասնորդական ավելի բարձր կատարեց: Ինձ ոսկե մեդալ շնորհեց երկրորդ ցատկս, որը շատ հստակ ստացվեց: Իմ եւ անգլիացի մրցակցիս միավորների տարբերությունը չնչին էր, բայց ուրախ եմ, որ ոսկե մեդալ նվաճեցի: Դժվար էր, բայց հաջողությամբ արեցի այն, ինչ անում էի մարզումներին: Մի փոքր լարվածություն կար այն առումով, որ Թուրքիայում էինք: Իհարկե, մեզ շատ լավ ընդունեցին, ոչ մի խնդիր չկար, բայց, անկախ ամեն ինչից, մի փոքր զգացողությունը կար, որ Թուրքիայում ես: Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել եւ հիմնը հնչեցնել: Այդքան էլ կապ չունի՝ Թուրքիայում ես, թե այլ երկրում, ուրախալի է այն փաստը, որ ամբողջ Եվրոպայում դու հաղթող ես:Նժույգ թափերի բրոնզե մեդալի համար եւս շատ ուրախ եմ: Ցավոք, տղաները չկարողացան հաղթահարել որակավորման փուլը եւ դուրս գալ եզրափակիչ: Ես կարողացա իմ վարժությունը լավ կատարել եւ մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալ: Եզրափակիչում վարժության մեջ որոշակի փոփոխություն արեցինք եւ մաքրության հաշվին բրոնզե մեդալ նվաճեցի»- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։
Վերջինիս փայլուն ելույթը Թուրքիայում օրինակելի և նունիսկ ուսոցողական կարելի համարել Երևանում ծանրամրատի Եվրոպայի առաջնության ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադեպի ֆոնին։ Դավթյանի ջանքերում Թուրքիայում Հայաստանի օրհներգի հնչյունների նրեքո ծածանվեց մեր պետական դրոշը։ Սա մեր մեծ հաղթանակ է, իրական հաղթանակը որը բարձր գանահատկանի արժանացավ հասարակության շարքերում։ Հակառակորդի դրոշը այրելով հնարավոր չէ հասնել հաղթանակի։ Ադրբեջանի դրոշը այրվելու հետևանքով ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հանդես եկավ կոշտ հայտարարությամբ ընդդեմ մեր երկրի։ Հայաստանը միջազգային մարզական խոշոր կառույցների կողմից կարող է հայտնվել սև ցուցակում։ Ադրբեջանի դրոշը այրելով մենք չհաղթեցինք։
 
Հաղթելու համար գոյություն ունեն բազմաթիվ հարթանկներ որոնք օգտագործում են պետությունը սիրողները։ Հաղթել նշանակում է սեփական երկրի դրոշը վեր բարձրացնել է։ Իսկ երբ հայկական եռագույնը ծածանվում է հակառակորդի տարածքում հաղթանակը շատ ավելի տպավորիչ ու հիշարժան է դառնում։ Մենք պետք է հպարտանանք Արթուր Դավթյանով և այն մարզիկներով որոնք դժվարին պայմաններում Հայաստանի համար մեդալներ են նվաճում։ Այդ մարզիկները մեր օրերի իրական հերոսներն են։
 
Աղբյուր՝ 1in.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: