ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ընդդիմությունն օգտագործում է զոհվածների հարազատների վիշտը». քաղաքագետը՝ ՔԿ-ի դիմաց ակցիայի մասին

«Եթե այդ ծնողներն ինչ-որ դժգոհություն ունեն, պետք է նրանց հետ աշխատել, բավարար ձևով բացատրել, թե ինչ է կատարվում, բայց դրան միանալ և քաղաքականացնել, անընդունելի է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով երեկվանից քննչական կոմիտեի դիմաց շարունակվող 44-օրյա պատերազմում զոհված մի քանի զինծառայողների հարազատների բողոքի ակցիային և դրան որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների մասնակցությանը:
 
 
Քաղաքագետը նկատում է, որ ընդդիմությունը փորձում է ցանկացած առիթ օգտագործել, այդ թվում՝ զոհված զինծառայողների հարազատների վիշտը՝ երկիրը ապակայունացնելու համար. «Այս ուժերը պարբերաբար օգտագործում են ժողովրդին, զինվորին, բանակը՝ իրենց նպատակների համար: Պատերազմի ժամանակ էլ նրանց մոտ գործում էր այդ բանաձևը՝ «Հանձնենք Արցախը, դժգոհություն առաջացնենք իշխանության նկատմամբ և գրավենք Հայաստանը»: Եվ պատահական չէ, որ պատերազմից հետո խոսվում էր, որ բանակը պետք է ոտքի կանգնի և պայքարի իշխանության դեմ, պահանջի հրաժարական»:
Էդվարդ Անտինյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմության ակնհայտ քայլերը վկայում են, որ ցանկացած գնով Հայաստանում իշխանությունը զավթելն է, որովհետև նրանց մոտ ո՛չ ընտրությամբ, ո՛չ փողոցային պայքարով դա ուղղակի չի հաջողվել: «Հաջորդ քայլն ապակայունացման միջոցով իշխանություն վերցնելն է, քանի որ այլ ձևով որևէ շանս չունեն, և դա է պատճառը, որ Ադրբեջանը ևս պարբերաբար հույսը դնում է դրա վրա»,- ասում է նա:
Անդրադառնալով ՔԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների վիրավորական բառամթերքին՝ ուղղված իրավապահ համակարգի աշխատողներին՝ ասում է՝ աշխարհի ամենալավ իշխանությունն էլ կարող է սխալ թույլ տալ, և ընդդիմության համար շատ շահեկան դիրք է, որովհետև նշելով իշխանության թերությունները՝ ասում է՝ «ես որ գամ, ավելի լավը կանեմ, ավելի լավ կաշխատեմ». «Բայց եթե հասարակությունը գիտի, որ երբ նրանք իշխանության էին, ինչ են արել և պատրաստվում են գալ՝ ինչ անել, էլ ինչո՞վ մոբիլիզացնեն, եթե ոչ ատելության խոսքով»:
Վերջինս նաև նկատում է. «Եթե մարդը ցանկանում է ահաբեկչությամբ իշխանություն փոխել, որպեսզի արդարացնի իր արածը, ի՞նչ պիտի ասի, պիտի ասի՝ այս իշխանությունը թուրք է, իսկ թուրքին սպանելը՝ հայրենասիրություն: Բա ուրիշ էլ ո՞նց արդարացնի ահաբեկչությունը»:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ՝ հայտնելով, որ Եռաբլուր պանթեոնում կատարված դեպքի անմիջական մասնակից մի շարք անձինք ծանուցագրերով բազմիցս հրավիրվել են վկայի կարգավիճակով մասնակցելու քննչական գործողությունների, սակայն հետևողականորեն հրաժարվում են դրանից: ՔԿ ամբողջական պարզաբանումը կարող եք կարդալ այստեղ:
 
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: