ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Թշնամուս թշնամին իմ բարեկամն է». Հայաստանը պետք է ռազմաքաղաքական հարաբերություններ ձևավորի Իրանի հետ. Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ռազմաքաղաքական հարաբերություններ ձևավորի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

«Հազարամյակների ընթացքում բարեկամ դարձած պետությունը՝ Իրանը, վերջին 40 տարին գտնվում է եվրոպական և ԱՄՆ ուշադրության կենտրոնում։ Նրա նկատմամբ սանկցիաներ են կիրառվում՝ կապված միջուկային զենքի ստեղծման հետ։ Ներկայումս մեր և Իրանի շահերն ամբողջությամբ համընկնում են։ Այսօրվա լարված իրավիճակում, երբ երկու պետություններն էլ ոչ այդքան լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք է համապատասխան պայմանագրերով հստակեցնենք դաշնակցային հարաբերությունները։ Իրանն այս հարցում ևս կողմ է, քանի որ բազմիցս հայտարարել է՝ չի հանդուրժի ՀՀ սահմանների որևէ փոփոխություն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
 
 
Նրա խոսքով՝ այդ հարաբերությունների կարգավորումը չի հակասում Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերություններին։ Իսկ դեմ կողմը միայն Ադրբեջանն ու Իսրայելն են, որոնց մոտ սա կարող է սկզբունքային հակասություններ առաջացնել:
«Տարածաշրջանում արդեն կան որոշակի փոփոխություններ․ Չինաստանն ուղղակի օգնություն է ցուցաբերում Իրանին, լավացնում հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Իրանն ու Սաուդյան Արաբիանն են ձգտում իրենց հարաբերությունների կարգավորմանը։ Եթե Հայաստան-Իրան դաշնակցային հարաբերությունների ձևավորումը որևէ կերպ լարվածություն առաջացնի տարածաշրջանում, մենք չպետք է վախենանք, քանի որ այդ կարգավորումից ստացած օգուտներն ավելին են, քան վնասները։ Երկու երկրներն էլ լարված են հարևան այլ երկրների հետ, և այդ համագործակցությունը, օրինակ, ՀՀ-ի անվտանգության մակարդակն ավելի է բարձրացնելու»,- կարծում է Թարվերդյանը։
Քաղաքական գործիչը համոզված է՝ Իրանի հետ դաշնակից դառնալով՝ չի նշանակում, թե ՀՀ-ն մոռացության է մատնելու իր գլխավոր դաշնակցին՝ ՌԴ-ին։ Իսկ արդյոք Իրանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը կսզպի՞ Ադրբեջանին, թե՞ ոչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդն ընդգծում է․ «Այս հարցի շուրջ պետք է զուգահեռներ տանենք․ Հունաստանի հետ մենք շատ ջերմ բարեկամական կապ ունենք, իսկ վերջին 100 տարվա ընթացքում Թուրքիան շատ վատ հարաբերություններ ունի այդ երկրի հետ։ Միջազգային հարաբերություններում չգրված օրենք կա՝ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»։ Իրանն ու մենք ունենք նույն թշնամիները։ Եթե մենք բոլոր գործողություններն իրականացնենք Արևմուտքի մասին մտածելով, ապա գուցե լուրջ խնդիրներ ունենանք։ Արևմուտքը փորձում է ցավեցնել Իրանին ու ՌԴ-ին, ինչը չի բխում ՀՀ շահերից»։
Երևանդ Թարվերդյանի կարծիքով՝ Ռուսաստանը վերջին օրերին ընդգծում է, որ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և չի փորձում փչացնել այդ հարաբերությունները։
Դիտարկմանը՝ ՌԴ-ն արդյոք թերացումներ չունի՞ իր դաշնակցի՝ ՀՀ-ին, աջակցելու հարցում, եթե հաշվի առնենք վերջին օրերին ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիան և նրա զորքերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Թարվերդյանն այս կարծիքների հետ համամիտ չէ:
 
«ՌԴ զորախմբի ներկայությունը ապահովում է մեր անվտանգությունը հարևան երկու երկրներից։ Եթե դաշնակից ենք, չի նշանակում, թե մեր պետությունն ամբողջությամբ պետք է հանձնենք նրան, և նա հոգա մեր կարիքները։ Մենք ունենք ներուժ, օրինակ՝ մեր սահմանները կահավորելու հարցում։ Մեր բանակի թվակազմնն էլ 44-օրյա պատերազմից հետո նորից համալրվել է, որովհետև նոր ժամկետային զինծառայողներ են անցնում ծառայության։ Մենք մեր սահմանները կահավորելու և պաշտպանելու հարցում պոտենցիալ ունենք»։
Այս համատեքստում Թարվերդյանը նաև դրական է գնահատում Հնդկաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որոնք դիվանագիտականից թևակոխում են ռազմաքաղաքական դաշտ։ Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է փորձի նույն կերպ հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ։
«Ես դրական եմ գնահատում Կառավարության կողմից Հնդկաստանի հետ հարաբերությունների փոփոխությունները։ Մեր ազգը շատ մեծ դերակատարում է ունեցել Եվրոպայի հետ առևտուրի զարգացման հարցում Հնդկաստանի համար։ Հանդիպում էի ունեցել Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպանի հետ, որը կարևորեց այն հարցը, որ Հնդկաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. պետք է հստակեցնել ուղղություններն օգնության համար։ Հիմա նաև ամբողջ աշխարհն է ձգտում լավացնել հարաբերությունները Չինաստանի հետ, վերջերս էլ ՌԴ-ի և Չինաստանի ղեկավարները եռօրյա հանդիպումներ ունեցան»,- ընդգծում է նա։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: