ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տեղ գյուղում կատարվածը մարտահրավեր էր Եվրամիության դիտորդներին. Արտաշես Խալաթյան

Իրավագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ առնվազն կյանքի իրավունք ունի այն տեսակետը, որ Տեղ գյուղում տեղի ունեցածը Հայաստանի վրա որոշակի ճնշում գործադրելու փորձ էր:

«Սա կարծես մարտահրավեր է հենց Եվրամիության դիտորդներին, թե ինչպես կարձագանքեն: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Եվրամիության արձագանքն սպասվածից բավականին թույլ էր. ոչ թե դատապարտման խոսք հնչեց, այլ՝ ափսոսանքի: Թեպետ գովելի է, որ խոսվեց 1991 թվականի սահմանագծի մասին՝ որպես քաղաքական ստատուս քվոյի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
 
 
Իրավագետի կարծիքով՝ և պատահական չէ, որ Հայաստանը համաձայնում է Մոսկվա մեկնել՝ բանակցությունների հերթական «ռաունդի», քանի որ, ըստ նրա, խնդիր ունենք Արևմուտքի՝ ոչ այդքան համարժեք արձագանքի հետ:
«Չեմ կարող միանշանակ պնդել, որ եթե Հայաստանը պաշտոնապես հայտարարի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունները խզելու մասին, Արևմուտքն ավելի ջանասիրաբար կիրականացնի մեր շահերի պաշտպանությունը: Միաժամանակ, չեմ կարող անտեսել այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում մենք հանդիսանում ենք Արևմուտքի՝ տվյալ պարագայում առաջնային հակառակորդներից մեկի (-խմբ. ՌԴ) ֆորմալ դաշնակիցը: Այս առումով չի կարող լինել բավարար կոշտ արձագանք, երբ մեր արևմտյան գործընկերները վստահ չեն Հայաստանի հետագա վարքաբանության առումով: Մենք ինստիտուցիոնալ կերպով չենք ամրագրել մեր քաղաքական փոփոխությունը, եթե այդպիսին ընդհանրապես լինելու է, իսկ եթե չի լինելու, ապա այդ առումով թերևս Արևմուտքի քայլերի կիսատությունը կարող ենք համարել օրինաչափ»,- ասում է Խալաթյանը:
Նրա խոսքով՝ պետք է անկեղծ խոսել Արևմուտքի հետ, պարզել, թե ինչ է ակնկալվում մեզնից, և ինչ ենք մենք ստանալու ինչ-որ քայլերի դիմաց, ըստ այդմ՝ կառուցենք մեր մարտավարությունը և ռազմավարությունը. «Նույն Հռոմի ստատուտի պարագայում Սահմանադրական դատարանն արեց շատ կարևոր քայլ, սակայն դեռևս հապաղում է քաղաքական մարմինը՝ Ազգային ժողովը և Կառավարությունը: Դա, բնականաբար, կարող է առաջացնել որոշակի տարակուսություն Արևմտյան մեր գործընկերների մոտ»:
Արտաշես Խալաթյանը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ «երկու ահը մեկ մահ է». եթե շարունակենք վախվորած քաղաքականությունը և մեկ ձեռքով արևմտյան ուղղությամբ քայլեր ձեռնարկենք, մյուսով շարունակենք ինտեգրվել Ռուսաստանի գլխավորած ռազմապաշտպանական և տնտեսական կառույցներում, ապա, ինչպես հին անգլիական ասացվածքն է ասում, «ցանկանալով գոհացնել բոլորին, չենք գոհացնի ոչ մեկին»:
«Մեր հավատարմության երդումները Ռուսաստանին չեն ավելացնում մեր անվտանգությունը ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական առումով: Տեսեք՝ ինչ է կատարվում Լարսի անցակետում, մաքսային վարչարարության հետ կապված ինչ-որ անհասկանալի իրավիճակ, կաթնամթերքի արտահանման արգելք և այլն: Ռուսաստանը խախտում է փաստացի բոլոր հնարավոր համաձայնագրերը Հայաստանի հետ»,- նշում է զրուցակիցը:
 
Ըստ նրա՝ Ռուսաստանին այլևս ձեռք չի տալիս Հայաստանի և՛ քաղաքականությունը, և՛ վերջինս ակնկալում է հօգուտ իրեն շատ ավելի հստակ քայլեր:
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: