ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստամբուլի հայկական համայնքի հետ քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության Ստամբուլ կատարած եռօրյա այցի ընթացքում տեղի հայկական հայրենակցական միություններին ու մարզական ակումբներին ներկայացվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներն ու դրանց ընթացքը։

Տարիներ շարունակ Սփյուռքը ամուր պահել ու  հայությանը համախմբել են նաև  նման  կենտրոնները։ Այստեղ հայերեն գրել-կարդալ սովորելուց ավելի կարևորում  են ազգային ավանդույթները սերմանելն ու պահպանելը, միմյանց ճանաչելն ու կողք կողքի լինելը։ 
ՀԽՀԿ պատվիրակության հերթական կանգառը «Շիշլիի» մարզական ակումբն էր, որտեղ  բացի ակումբի անդամներից ներկա էին նաև պոլսահայ լրատվամիջոցների ներկայացուցիչները։  Շրջայցից հետո ատենապետ Ալէն Թէքպըչաքը և վարչության անդամները հյուրերին ներկայացրել են Ակումբի հարուստ տարեգրությունն ու ձեռքբերումները։
Այնուհետև կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանել է  ակումբի անդամների ու լրագրողների հարցերին։
«Նկատի ունենալով նախորդ խաղերում պոլսահայերի ակտիվ մասնակցությունն ու ոգևորվածությունը՝ այս տարի ևս ակնկալում ենք մեծ թվով մասնակցություն։  Տարբեր երկրներից ժամանած երիտասարդները երկու շաբաթ անմոռանալի օրեր են անցկացնում հայրենիքում և հայտերից ստացված վիճակագրությունը փաստում է, որ մասնակիցների 80-90 տոկոսն առաջին անգամ է լինում Հայաստանում»,- ասել է Իշխան Զաքարյանը։ 
Պատվիրակության հաջորդ այցելությունը Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու թաղային նորաստեղծ  խուրհուրդ էր։ Այստեղ ևս քննարկվող հարցերը Համահայկական խաղերի շրջանակում էին։
Պոլսի «Սեբաստիա» հայրենակցական  միությունը համախմբում է ծնունդով ու արմատներով սեբաստացիներին։ Միությունում շատ ջերմ ու բարեկամական մթնոլորտում Սեբաստիայի, Մալաթիայի մեր հայրենակիցների հետ քննարկվել են  Համահայկական խաղերին նրանց ներգրավվածության մասին հարցեր։ «Սեբաստիա» հայրենակցական  միության անդամները նշել են, որ նման հետևողականությամբ կազմակերպվող  խաղերը սփյուռքահայ երիտասարդներին համախմբելու,  հայրենիքի հետ նրանց  կապը սերտացնելու լավագույն միջոցներից է։
Ստամբուլյան ացի երկրորդ օրն ամփոփվեց «Սասուն Մոտքի» հայրենակցական  միություն այցելությամբ։ Այն համախմբում է Պոլսում բնակվող՝ արմատներով սասունցիներին։ 2011 թ. համահայկական ամառային 5-րդ խաղերին Սասունի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցեց խաղերին՝ դառնալով Համահայկականի հայտնությունն ու ամենահամախմբված պատվիրակությունը։
«Ես շատ ուրախ եմ նման համախմբման համար, հենց այսպիսի միությունների շնորհիվ է, որ Սփյուռքը կա ու գոյատևում է և մենք դրանով է, որ ուժեղ ենք»,- նշել է Իշխան Զաքարյանը՝ հավելելով, որ այսօր այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, մեզ պարտավորեցնում է լինել առավել քան ուժեղ և համախմբված, ամրապնդել մեր կապերը հայրենիքի հետ թե՛ մշակութային, թե՛ սպորտային և թե՛ տնտեսական ուղղություններով ու բիզնեսում։  
Զաքարյանը միության անդամներին հիշեցրել է, որ նախորդ երկու խաղերում Համահայկականի ջահերից մեկը վառվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, մյուսն էլ՝ Մուսա լեռան  հայկական մնացած  միակ գյուղի՝ Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
 «Սա նշան է այն բանի, որ մենք արժևորում ենք Սփյուռքը և անում  ամեն ինչ, որպեսզի այստեղի հայությունը իր թիկունքում զգա հայրենիքը»։
Պոլսահայերն  իրենց երախտիքն են  հայտնել Իշխան Զաքարյանին՝  Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը խթանելու համար։
Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը։   
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: