ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հնդկաստանի նոր դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

 «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության նախագահը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
 
Իր խոսքում նախագահը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն Հնդկաստանի հետ հարաբերությունները: Պատահական չէ, որ անկախությունից հետո շատ կարճ ժամանակում Հայաստանն ու Հնդկաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Այս տարիների ընթացում մեր հարաբերությունները դինամիկ զարգացել են բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: Համոզված եմ համատեղ աշխատանքով նոր հաջողությունների կհասնենք, որովհետև երկու կողմից էլ պատրաստակամությունը շատ մեծ է: Հատկապես վերջին վեց ամիսներին մեր հարաբերությունների ակտիվության մեջ դա նկատելի է»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպատի Մուրմուի ջերմ ողջույնները: «Ինչպես նշեցիք, մեր փոխգործակցությունը մի շարք ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային բավական ակտիվ է, ևինչպես ընդգծեցիք, վերջին շրջանում նկատվել է այս հարաբերությունների խորացում:
 
Կարող եմ Ձեզ վստահեցնել, որ իմ պաշտոնավարման ընթացքում կանեմ առավելագույնը, որպեսզի այս հարաբերություններն ավելի խորանան և ընդգրկեն շատ ավելի մեծ շրջանակ, քան ներկայում կա», - նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական, քաղաքական, կրթական ու մշակութային փոխգործակցության մեծ ներուժի շարունակական իրացման անհարժեշտությունը: Այս տեսանկյունից ընդգծվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ օդային կապի գործարկման կարևորությունը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունները:
Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին և նորանշանակ դեսպանին մանրամասներ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև միջազգային հարթակներում առկա համագործակցության առավել սերտացումն ու օրա


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: