ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դիարբեքիրի հայկական եկեղեցում 8 տարվա մեջ առաջին անգամ նշվել է Սուրբ Զատիկը

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում ութ տարվա ընդմիջումից հետո նախօրեին նշվել է Սուրբ Զատիկը:

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում ութ տարվա ընդմիջումից հետո նախօրեին նշվել է Սուրբ Զատիկը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Հայկական եկեղեցին, որը թվագրվում է 16-րդ դարի սկիզբ, թուրքական կառավարության կողմից օտարվել էր 2016 թվականին՝ Սուր պատմական թաղամասում պետական ուժերի և քուրդ զինյալների միջև բախումներից հետո, որի ժամանակ եկեղեցին վնասվել էր։ Եկեղեցին հանրության համար վերաբացվել է 2022 թվականի մայիսի 7-ին։
Արարողությունը անցկացրել են Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորականները, հնչել են  շարականներ, աղոթքներ անցկացվել է մոմավառություն։ Հավատացյալներին նաևԶատկի համար ներկված հավկիթներ են  բաժանել։
Հավելենք, որ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկն է։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Դիարբեքիրում մեծ թվով հայ բնակչության կոտորածից հետո եկեղեցին մինչև 2011 թվականը չի օգտագործվել կրոնական արարողությունների համար։ Զանգակատունը ավերվել է հրետանային կրակից 1915 թվականին, իսկ շենքը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես բանակի զորանոց, այնուհետև՝ որպես պահեստ, իսկ ավելի ուշ՝ տեքստիլի գործարան։ 1960-ին այն վերադարձվել է Թուրքիայի փոքրաթիվ հայ համայնքի խնամքին, սակայն մնացել է  լքված վիճակում մինչև 2000-ականները, երբ սկսվել է եկեղեցու վերականգնումը։
 
Էմմա Չոբանյան
 
Աղբյուր՝ factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: