Տգիտությունն է բոլոր չարիքների աղբյուրը․ Լևոն Շանթ
Լևոն Շանթի կյանքի ճանապարհը հարթ չանցավ, բայց նա ընկճվող տեսակ չէր։ Հորը վաղ է կորցրել, իսկ մայրը անբուժելի հիվանդություն ուներ․ չէր քայլում։ Բայց լինելով հաշմանդամ՝ նա ոչինչ չէր խնայում որդու կրթության գործը կազմակերպելու համար։ «Միշտ խորին հուզումով կհիշեմ, որ քալել չկրցող, ոչինչ չունեցող մայրս, որուն միակ մխիթարությունը ես էի, վճռեց զիս Գևորգյան ճեմարան ղրկել։ Ղրկեց և քանի մը ամիս վերջ մեռավ։ Իր մահը երկար տարիներ ծածկել էին ինձմե»,- հետագայում գրել է Լևոն Շանթը։ Հետո Լայպցիգ, Վիեննա, Մյունխեն․․․ Այս քաղաքներում նա խորացրեց իր գիտելիքները հոգեբանությունից և մանկավարժությունից։ Հաստատվելով Թիֆլիսում՝ Շանթը դարձավ ժամանակի գրական կյանքի ակտիվ մասնակիցը։ Նա Վերնատուն գրական խմբակի հիմնադիրներից էր, ակտիվ մասնակցում էր քննարկումներին, նրա խոսքը լուրջ կշիռ ուներ ընկերների համար։ Բացի գրական գործունեությունից՝ Լևոն Շանթը նաև ակտիվորեն զբաղվել է քաղաքական կյանքով։ Թեև շատերը կարծում էին, որ քաղաքականությունը նրա տեղը չէ, նա գրականության մարդ է, բայց Շանթը դարձավ Հայաստանի անդրանիկ խորհրդարանի անդամ։ Կայնքը ցույց տվեց, որ նա միայն գրող ու ուսուցիչ չէր։ Որպես խորհրդարանի ղեկավար՝ նա ցույց տվեց ծայրահեղ բծախնդրություն և պատասխանատվություն դեպի իր պաշտոնը։ Արևմտահայ ընկերները ցանկություն էին հայտնել, որ Շանթը ստանձնի Լուսավորության նախարարի պաշտոնը, սակայն նա մերժել էր՝ ասելով․ «Ինչ որ մեր թշնամիները ստեղծել են մեր մեջ՝ առաջ բերելով բաժանումներ, պետք չէ, որ մեր կողմից էլ օրինականացվի ու խորացվի։ Ի՞նչ արևմտահայ, ի՞նչ արևելահայ․ միայն հայը բավական չէ՞»։
ORAGIR.NEWS
Նմանատիպ Լուրեր
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։