ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ Ս. ԶԱՏԿՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ

ՅԱՐՈՒՑԵԱԼ ՔՐԻՍՏՈՍ ՄԵԶԻ ՀԵՏ՝ ՄԻՆՉԵՒ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԸ

Աւետարանը կը պատմէ թէ Քրիստոս յարութիւն առնելէ ետք Գալիլիոյ մէջ աշակերտներուն երեւցաւ ու անոնց սրբազան առաքելութիւն մը յանձնեց՝ աշխարհ բերած իր արժէքները ու ճշմարտութիւնները քարոզելու եւ մարդիկ իրեն հետեւորդ դարձնելու, միաժամանակ վստահեցնելով, թէ "միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը"(Մտ 28.20)։

Յարուցեալ Քրիստոս խոստացաւ իրեն հաւատացողներուն հետ ըլլալ մինչեւ աշխարհին վերջը, այլ խօսքով՝ մինչեւ իր երկրորդ գալուստը։ Արդ, Յարուցեալ Քրիստոս անցեալ չէ, այլ ներկայ։ Ան միշտ մեզի հետ է։

- Յարուցեալ Քրիստոս մեզի հետ է՝ խաւարին մէջ կորսուած մարդուն լոյսը դառնալով։ Իր երկրաւոր առաքելութեան սկիզբը Քրիստոս յայտարարեց."ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ով որ ինծի հաւատայ՝ խաւարի մէջ չմնայ" (Յհ 12.46)։ Աստուծոյ մարդեղացեալ Որդին մեզ խաւարէն երկնային լոյսին առաջնորդեց եւ իր լոյսով շաղախեց մարդկային կեանքը ու մենք դարձանք"լոյսի որդիներ" (Ա.Թս 5.5) եւ "աշխարհի լոյսը" (Մտ 5.14)։

- Յարուցեալ Քրիստոս մեզի հետ է՝ կեանքի փոթորիկին մէջ մնացած մարդուն յոյս ներշնչելով։ Դժուարութեան մատնուած մարդուն Քրիստոս ըսաւ՝ մի՛ վախնար, միայն հաւատայ։ Քրիստոսի յոյսով զօրացած Առաքեալներ կարեւորութեամբ շեշտեցին հաւատքով շաղախուած յոյսի հրամայականը քրիստոնեայի կեանքին մէջ։ Քրիստոսի հետեւորդներուն ուղղած իրենց հովուական թուղթերուն մէջ անոնք յիշեցուցին, որ "մեր յոյսը դրած ենք կենդանի Աստուծոյ վրայ" (Ա.Տմ 4.10), որովհետեւ "այս յոյսով էր որ փրկուեցանք" (Հռ 8.24), եւ հետեւաբար, "անխախտ պահենք այն յոյսը" (Եբր 10.23), որ "երբեք ամօթով չի ձգեր" (Յհ 5.5)։

- Յարուցեալ Քրիստոս մեզի հետ է՝ մարդուն յաւիտենական կեանք խոստանալով։ Չմոռնանք Քրիստոսի խոստումը. ով որ իմ խօսքերս լսէ եւ հաւատայ ինծի ու ետեւէս գայ, յաւիտեան կեանք պիտի ունենայ։ Արդ, ով որ կը հաւատայ Քրիստոսի "արդէն իսկ մահէն կեանքի անցած է" (Յհ 5.24)։ Պօղոս առաքեալ իր կեանքի օրինակով կը վկայէ, թէ յաւիտենական կեանքը "ձրի պարգեւ" է Աստուծոյ կողմէ Քրիստոսի ճամբով տրուած մարդուն (Հռ 6.23)։ Հետեւաբար, Քրիստոսին հետեւողը կոչուած է իր հաւատքի կեանքով եւ բարի գործերով ամուր կառչելու յաւիտենական կեանքին։

- Յարուցեալ Քրիստոս մեզի հետ է՝ մահուան վրայ տարած յաղթանակով։ Մեղքը, չարը, ապականութիւնը, սատանան ու մահը իրենց տիրապետութիւնը հաստատած էին մարդկային կեանքին վրայ հեռացնելով մարդը՝ Աստուծմէ, երկիրը՝ երկինքէն։ Աստուծոյ Որդին իր մահով մահը յաղթեց եւ մահուան իշխանութիւնը քանդեց։ Քրիստոսի յարութեամբ մարդը վերամարդացաւ, Աստուծոյ որդեգիրը դարձաւ եւ յաւիտենական կեանքի շնորհին արժանացաւ։

- Յարուցեալ Քրիստոս մեզի հետ է՝ մարդուն առջեւ փրկութեան ճամբան բանալով։ Եթէ կʼուզես փրկուիլ, հետեւէ ինծի՝ պատգամեց Քրիստոս։ Առաքեալներ շարունակ յիշեցուցին քրիստոնեայ հաւատացեալներուն, թէ՝ միայն Քրիստոսով կրնանք փրկուիլ, որովհետեւ ան աշխարհ եկաւ մարդու փրկութեան համար, եւ թէ Քրիստոս է միակ Փրկիչը աշխարհի։

Իր ուսուցումներուն, առակներուն ու հրաշքներուն ճամբով Աստուծոյ Որդին յաճախ յիշեցուց իր հետեւորդներուն՝ "եթէ կը սիրէք զիս՝ պիտի գործադրէք իմ պատուիրաններս" (Յհ 14.15) եւ խոստացաւ թէ "որբ պիտի չձգեմ ձեզ. կրկին պիտի գամ ձեզի" (Յհ 14.18)։

Սիրելի հայորդիներ, մկրտութեամբ Աստուծոյ Միածին Որդին մեր փրկիչը դաւանելու կոչուած ըլլալով կʼանդրադառնա՞նք արդեօք, թէ յարուցեալ Քրիստոս խոստացած է մեզի հետ ըլլալ, մեզ որբ չձգել, եւ դարձեալ գալ, այն սպասումով, որ հաւատարմութեամբ հետեւինք իրեն՝ անսալով իր ուսուցումներուն եւ գործադրելով իր պատուիրանները։ Այս է քրիստոնեայ մարդուն կոչումը։

Արդ, իր հրաշափառ յարութեամբ Քրիստոս չհեռացաւ այս աշխարհէն։ Յարուցեալ Քրիստոս մեզի հետ է, աշխարհին յայտնած ճշմարտութիւններով, պարզած արժէքներով, իր Աւետարանով։ Արդեօք մենք յարուցեալ Քրիստոսին հետ ե՞նք, կʼապրի՞նք իր ներկայութիւնը մեր կեանքին մէջ, կը քալե՞նք իր ցոյց տուած ճամբէն, կը դաւանի՞նք մեզի փոխանցած իր արժէքները ու ճշմարտութիւնները, որպէս ուղեցոյց մեր կեանքին ու գործին։
Քրիստոսի յարութեան նշումը յիշեցում մըն է, որ Քրիստոս մեզի հետ է՝
- կեանքի փոթորիկներուն մէջ, որպէս մեր փրկութեան լաստը։
- կեանքի խաւարին մէջ, որպէս մեր երկնային լոյսը։
- կեանքի դժուարութիւններուն մէջ, որպէս մեր կենդանի յոյսը։
- կեանքի մոլոր ճամբաներուն մէջ, որպէս մեր ճշմարիտ ճամբան։
Յարուցեալ Քրիստոս մեզի հետ է մինչեւ աշխարհի վախճանը։ Ան խոստացաւ դարձեալ գալ՝ դատելու մեզ, մեր ապրած կեանքին ու կատարած գործերուն համար։ Պատրա՞ստ ենք ընդունելու Քրիստոսը, որպէս մեր Տէրը ու փրկիչը։
Սիրելի՛ զաւակներ հայ ժողովուրդի, մեր կեանքի դաժան թէ ուրախ պահերուն, միշտ ըլլանք՝ իր խաչով ու յարութեամբ մեզի կեանք շնորհած մեր Փրկչին հետ, հետեւինք իրեն՝ վերանորոգ հաւատքով ու յոյսով սպասելով իր երկրորդ գալուստը։

****

Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնին առիթով, եղբայրական ջերմ սիրով կʼողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մաղթելով եկեղեցաշէն իրագործումներով երկար գահակալութիւն։ Կʼողջունենք նաեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը եւ Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեանը, իրենց մաղթելով բեղմնաւոր ծառայութիւն հայ եկեղեցւոյ անդաստանէն ներս։
Հայրապետական օրհնութեամբ ու հայրական սիրով կʼողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թեմակալ Առաջնորդները, Հոգեւոր Դասը, Ազգային Իշխանութիւնները, մեր ժողովուրդի կեանքին մէջ գործող կազմակերպութիւններն ու միութիւնները եւ մեր հաւատացեալ ժողովուրդը։ Կʼաղօթենք առ Աստուած, որ Իր երկնային հովանիին ներքեւ պահէ ու պահպանէ Հայաստանն ու Արցախը եւ մեր ազգին սիրելի զաւակները, որպէսզի կարենանք, Յարուցեալ Փրկչին յաղթանակով հզօրացած, վերանորոգել մեր կեանքը եւ դիմագրաւել ներկայ ժամանակներու բազմազան մարտահրաւէրները։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Սուրբ Զատիկ 2023
Անթիլիաս, Լիբանան
tehranprelacy.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: