ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ Կիպրոսի Խորհրդարանում

Կիպրոսի Խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև: Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը:

Բանաձևը հիշեցրել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի 2020 թվականի հոկտեմբերի 9-ի և 2021 թվականի դեկտեմբերի 3-ի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքում Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ բանաձևերը, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդարանի 2023 թվականի հունվարի 19-ի բանաձևը: Այնուհետև բանաձում նշվում է՝
հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակված է ադրբեջանցի ինքնահռչակ բնապահպանների կողմից, ինչն իր հերթին  հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող 120.000 հայերի համար հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ՝ սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հասանելիության սահմանափակմանը՝ փաստացի հանգեցնելով վերջիններիս շրջափակմանը.
ընդգծելով, որ այս շրջափակումը ստեղծել է լուրջ հումանիտար ճգնաժամ՝ էապես ազդելով բնակչության առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների վրա, ենթարկելով վերջիններիս անմարդկային կենսապայմանների, մինչդեռ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը գրեթե անհնար է՝ բոլոր հետագա աղետալի հետևանքներով.
մտահոգությամբ հետևելով տվյալ հումանիտար ճգնաժամի հետագա սրմանը՝ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ (Արցախ) բնական գազի մատակարարման ընդհատմամբ, որի արդյունքում տները, հիվանդանոցները և դպրոցները մնացել են առանց ջեռուցման.
հիշեցնելով, որ Ադրբեջանը, շարունակելով Լաչինի միջանցքի շրջափակումը, խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությամբ ստանձնած իր միջազգային պարտավորությունները, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով.
նշելով, որ Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտ է հադիսանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացի համար և խաթարում է միջազգային վստահությունը.
Վերոնշյալ  բոլոր պատճառների հիման վրա, Ներկայացուցիչների պալատը՝
1․ Դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները և խաղաղ բնակչության թիրախավորումն ու իր երկյուղն է հայտնում Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հակամարտության ողբերգական հումանիտար հետևանքների կապակցությամբ,  
2․ Կոչ է անում Ադրբեջանին հարգել ու իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու ապահովել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև վերականգնել Լաչինի միջանցքի ազատ մուտքը, 
3․ Աջակցում է խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությանը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը և կոչ է անում անհապաղ, անվերապահորեն վերսկսել բանակցությունները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա,  
4․ Կոչ է անում Ադրբեջանին ապագայում չխաթարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերի աշխատանքը, 
5. Միանշանակ դատապարտում է այն փաստը, որ Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով օգտագործում է որպես  մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ներկայացողներին, 
6․ Իր հիասթափությունն է հայտնում ռուս խաղաղապահների անգործության կապակցությամբ, 
7․ Շեշտում է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ (Արցախ) լիարժեք ու անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում իրավիճակը գնահատելու ու անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար,  
8․ Կոչ է անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին և միջազգային հանրությանը գործադրել իրենց քաղաքական ազդեցությունը ապահովելու պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովուրդը Ադրբեջանի ագրեսիային այլևս պատանդ չմնա։ 
araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: