ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երևանում մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը, որտեղ մեկտեղվում են կրթության և աշխատաշուկայի հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ապրիլի 5-7-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի հաստատություններ՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է էքսպոյի մասնակիցներին՝ հատկապես կարևորելով դպրոցականների ներգրավվածությունը:
«Սա մի հարթակ է, որտեղ մեկտեղվում են կրթության և աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները: Արդեն իսկ դպրոցական տարիքից աշակերտները հնարավորություն են ունենում ծանոթանալու աշխատանքային հեռանկարներին և կողմնորոշվելու կրթություն ու մասնագիտություն ընտրելու հարցում՝ հետագայում իրենց ներուժը ծառայեցնելու մեր պետության տնտեսության զարգացմանը»,- նշել է նախարարի տեղակալը: 
Փոխնախարարը հավելել է, որ կրթության ռազմավարության գերակայություններից է կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը, և այս ցուցահանդեսը լայն հարթակ է նաև օտարերկրյա կազմակերպություններին ներկայացնելու ՀՀ կրթական հնարավորություններն ու դրա գործնական ապագան, ուրվագծելու համագործակցության հեռանկարները և մեծացնելու հետաքրքրությունների շրջանակը: 
Արաքսիա Սվաջյանը շրջել է տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացել նրանց ներկայացրած նյութերին: Մասնավորապես՝ Արարատի պետական քոլեջի տաղավարում նախարարի տեղակալն ապագա խոհարար Տարոն Նտրուրյանից հետաքրքրվել է՝ ինչ ծրագրեր ունի հետագայում: Ուսանողը տեղեկացրել է, որ ցանկանում է ամրապնդել խոհարարական գիտելիքներն ու հմտությունները և շարունակել աշխատել այդ ոլորտում: Իսկ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Գարիկ Հայրապետյանն ուսումը շարունակելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների Wast Point ռազմական ակադեմիայում՝ լինելով առաջին հայը, որը ներկայացնելու է Հայաստանն այդ կրթական հաստատությունում:
Իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները վստահ են՝ իրենց բուհի կրթությունը լիարժեք համապատասխանում է աշխատաշուկայի պահանջներին, և ապագային միտված մեծ ծրագրեր ունեն: Փոխնախարարի այն հարցին՝ ինչպես կարելի է բարձրացնել բուհի մասնագիտությունների գրավչությունը դիմորդների շրջանում, նրանք պատասխանել են՝ պրակտիկաների կազմակերպմամբ, որոնք արվում են և շարունակական բնույթ են կրում:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել աշխատանք փնտրողների և իրական գործատուների միջև, ինչպես նաև ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ՝ իրենց նոր կրթական ծրագրերով:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: