ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանի «վերջին փամփուշտներով» ուզում են ճնշում գործադրել. իրավագետ

«Կարծում եմ պետք է դադարենք ռուս խաղաղապահների գործառութային անկարողությունը բացատրել նրանցից անկախ հանգամանքներով: Ես այստեղ տեսնում եմ հստակ միտում, և դա ավելի շուտ ոչ թե անկարողություն է, այլ թողտվություն»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում տեղի ունեցած սադրանքին, երբ «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանցիներն արգելափակել էին քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների ճանապարհը, որի միջոցով որոշ արցախցիներ փորձում էին վերադառնալ բնակության վայր:
Ըստ Խալաթյանի՝ սա արտահայտում է ՌԴ-ի վերաբերմունքն Արցախի հարցի և արցախահայերի իրավունքների նկատմամբ:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը, ըստ էության, չի կատարում Եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր պարտականությունները, և կարծում եմ՝ սա Ադրբեջանի հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է, նաև՝ Հայաստանի կողմից իրեն թելադրվող անշահավետ պայմաններին ընդդիմանալու թաքնված պատասխան»,- ընդգծում է նա:
Հարցադրմանը, թե մասնավորապես ի՞նչ պայմանների մասին է խոսքը, վերջինս մանրամասնում է.
«Խոսքը հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ ուժերի տեղակայման մերժումն է, «Զանգեզուրի միջանցք»-ը, Մեղրին Ռուսաստանի պրոտեկտորատին հանձնելը՝ այլևայլ իրավաբանական ձևակերպումներով: Երբ ասվում է, որ Ադրբեջանը պահանջում է միջանցք, պետք է նշել, որ ոչ միայն Ադրբեջանը, նաև Ռուսաստանն է պահանջում այդ միջանցքը: Պարզապես վերջինս, որպես չարյաց փոքրագույն, առաջարկում է այն հանձնել իր պարեկությանը, որը դե ֆակտո նույն բանն է: Երրորդ պայմանը Հայաստանի՝ ավելի խոր ինտեգրացիան է Ռուսաստանի և ռուսաստանակենտրոն ինտեգրացիոն միավորումների հետ, լինի՝ ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միություն, թե մեկ այլ բան: Ըստ էության՝ Ռուսաստանը մեզանից պահանջում է հստակ հակաարևմտյան դիրքավորում, մոտավորապես այնպիսին, ինչպիսին Բելառուսն է: Եվ քանի որ այդ պահանջների համախումբը Հայաստանն իրավացիորեն չի կատարում, շարունակվում են նման ճնշումները»:
Իրավագետը նկատում է, որ Ռուսաստանի թողտվությամբ Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ «վերջին փամփուշտներն» են, որ ՌԴ ունի՝ Հայաստանին ճնշելու համար. «Սա վերջին էական ճնշման լծակն է, մնացած ցանկացած ճնշում՝ լինի տնտեսական, թե քաղաքական, մեծ հաշվով հաղթահարելի է: Ըստ էության՝ Ռուսաստանը երբեմն խոսում է Ադրբեջանի շուրթերով, երբեմն՝ իր անունից, և, այո, իհարկե, նա այսօր շահախնդիր է բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները՝ հաշվի առնելով իր կախվածությունը թուրքական տարրից՝ աշխարհաքաղաքական մեկուսացվածությունը որոշակիորեն հաղթահարելու համար»:
Նրա համոզմամբ՝ ՌԴ-ի այս պահվածքը պետք չէ պայմանավորել նաև ուկրաինական ճակատում առկա իրողություններով: «Արցախում նման բարձիթողի իրավիճակ չի կարող լինել առանց Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հստակ քաղաքական միտման»,- նշում է Խալաթյանը:
Զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանը չունի այն քաշային կատեգորիան, որ անգամ նեղն ընկած՝ աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում հայտնված Ռուսաստանի հետ նման դիրքորոշումներով և նման կեցվածքով առնչվեր. «Ես գործնականում բացառում եմ Ադրբեջանի նման քաղաքական ինքնուրույն իրականացումը, և, ըստ էության, այսօր Ադրբեջանի շահերն Արցախում լավագույնս ապահովում է Ռուսաստանը»:
Իսկ Արևմուտքը, ըստ նրա, թե՛ Արդարադատության միջազգային դատարանի, թե՛ այլևայլ բանաձևերի, թե՛ գործնական օգնության միջոցով, ինչպես Եվրամիության դիտորդներն են, ցույց է տալիս իր անհամաձայնությունն Արցախում ձևավորված ստատուս քվոին:
Վերջինիս կարծիքով՝ Ռուսաստանը նպատակ ունի մինչև 2025 թվականն ավարտել Արցախի ինտեգրացիան Ադրբեջանին և չի բացառում, որ դրանից հետո ՌԴ-ն պարզապես դուրս կգա այնտեղից:
«Ինչպես Եռակողմ հայտարարությունն է նախատեսում, Ադրբեջանը 6 ամիս առաջ կպահանջի դուրս գալ իր տարածքից, և ՌԴ-ն կիրականացնի: Այսինքն, ըստ էության, մենք ժամանակ ունենք մինչև 2025 թվականի ամառ, որպեսզի կարողանանք անվտանգության այլընտրանքային տարբերակներ ձևավորել»,- ասում է Խալաթյանը:
Վերջինս ընդգծում է, որ իր մոտ կասկած է առաջանում, որ ՌԴ-ն ավելի շատ իրականացնում է Ադրբեջանին Արցախը ինտեգրելու քաղաքականություն, որից հետո պարզապես դուրս կգան Արցախից. «Մյուս տարբերակը նոր պատերազմն է, որով Ռուսաստանը կփորձի Հայաստանի ուժերը վերջնականապես ջլատելու միջոցով կատարել իր պայմանները: Բոլոր դեպքերում կա՛մ պատերազմ, կա՛մ Արցախի խաղաղ հանձնում, դա Ռուսաստանի քաղաքական երկընտրանքն է: Մեզ մնում է համախմբել մեր ուժերը և գտնել այլընտրանքներ, որպեսզի այդ ծրագիրը չիրականացվի»:
Ըստ իրավագետի՝ սրանում շատ կարևոր է նաև Արցախի ղեկավարության դիրքորոշումը, որ վերջինս Հայաստանի հետ համակարգված աշխատի:
«Կարծում եմ՝ նախկինում իրավիճակն ավելի վատ էր, հիմա փոքր-ինչ բարվոք է, բայց բոլոր դեպքերում ՀՀ-ի ու Արցախի մոտեցումներում կա որոշակի չհասկացվածություն Արցախի անվտանգության նոր համակարգի ձևավորման հարցում: Արցախը ռուսակենտրոն մոտեցում է շարունակում առաջ տանել, և այդտեղ Հայաստանը երբեմն հայտնվում է ոչ այդքան հաճելի իրավիճակում: Ստացվում է, որ ՀՀ-ն այլ մոտեցումներով է հանդես գալիս միջազգային արենայում, բայց բուն տուժողը՝ Արցախը, այլ նարատիվներով է հարցին մոտենում»,- ասում է Խալաթյանը:
Վերջինիս խոսքով՝ այլընտրանքը միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն է Արցախում՝ ընդ որում չբացառելով նաև ռուսական ներկայությունը. «Սա կարող է լինել այն փոխզիջումային լուծումը, երբ Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունն Արցախում, բայց ոչ մենաշնորհը խաղաղապահ գործառույթի իրականացման մեջ»:
Ըստ Խալաթյանի՝ այդ բազմազգ առաքելությունը կապահովի Արցախի դե ֆակտո անկախությունը և այդ հարցի սառեցումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից Արցախի հարցի վերջնական տարանջատումը: «Երբ Արցախի հարցը կդառնա միջազգային պատասխանատվության առարկա, Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական հարաբերությունների վերահաստատման հարցում հղում չեն անի Արցախին, և Ադրբեջանը Արցախի հարցի ադրբեջանանպաստ կարգավորումը չի կապի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ»,- նկատում է նա:
Հերմինե Կարապետյան
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: