ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանն ունի հակասող շահեր Իրանի հետ, և, մյուս կողմից, և ջանում է օգտվել Իրանի թշնամիների աջակցությունը. իրանագետ

Այն, որ Իրանի համար կարմիր գիծ են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և մասնավորապես հայ-իրանական սահմանը, բնականաբար, Ադրբեջանում խիստ դժգոհություն է առաջացրել, և նրանք այս պահին վարում են թշնամական քաղաքականություն ընդդեմ Իրանի

«Իրանում Իսրայելին անվանում են սիոնիստական ռեժիմ, և պաշտոնական լրատվության մեջ, այդ թվում՝ հայտարարություններում, ավելի հաճախ օգտագործում են հենց այդ տարբերակը»:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածությանը և նախoրեին՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական բացումից հետո, Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարը հայտարարությանը, ըստ որի՝ Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան:
Ըստ Վարդանյանի՝ սիոնիստական տարեր ասելով՝ նկատի ունեն Ադրբեջանում իսրայելական ներկայությունը, որը օրեցօր աճում է:
«Հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները ռազմավարական համագործակցության նոր փուլ են թևակոխում, և Իրանի մոտ դա առաջացնում է մտահոգություններ, թե Իսրայելի կողմից ինչպե՞ս կարող է Ադրբեջանի տարածքն օգտագործվել ընդդեմ Իրանի»,- նկատում է նա:
Իրանագետի խոսքով՝ արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական կողմի հռետորաբանությունն Իրանի նկատմամբ բավականին փոխվել է՝ հաշվի առնելով, թե Իրանն ինչ դիրքորոշում է որդեգրել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. «Այն, որ Իրանի համար կարմիր գիծ են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և մասնավորապես հայ-իրանական սահմանը, բնականաբար, Ադրբեջանում խիստ դժգոհություն է առաջացրել, և նրանք այս պահին վարում են թշնամական քաղաքականություն ընդդեմ Իրանի»:
Այսօր ադրբեջանական մամուլում Իրանը Հայաստանին հավասարազոր ներկայացվում է թշնամի, նշում է Վարդանյանը՝ հավելելով, որ կիրառվում են հնարավոր ամենավատ բնորոշումները. Իրանին են վերագրում ահաբեկչական երկրի գործողություններ՝ նպատակ հետապնդելով նրա դեմ միջազգային աջակցություն ձեռք բերել, որը կարող է լինել Արևմուտքից:
«Չմոռանանք, որ վերջին օրերին ԱՄՆ-ից հայտարարություն եղավ, որ Ադրբեջանին ռազմական աջակցություն են ցուցաբերում, քանի որ այն սահմանակցում է Իրանին: Այս պահին Ադրբեջանն ունի հակասող շահեր Իրանի հետ, և, մյուս կողմից, հնարավորինս ջանում է օգտվել Իրանի թշնամիների աջակցությունից, լինի՝ Իսրայելը, Արևմուտքը, թե Միացյալ Նահանգները: Փորձում է ընդհանուր ճակատ ձևավորել Իրանի դեմ ու հնարավոր բոլոր քարոզչական թեզերը հորինում են: Օրինակ՝ այն, որ իբրև Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կանխամտածված էր, կամ այն, որ ադրբեջանցի պատգամավորի սպանությունը վերագրվում է Իրանին: Այս միջադեպերն անգամ կարող են հենց Բաքվի կողմից կազմակերպված լինել»,- նշում է իրանագետը:
 
Ըստ զրուցակցի՝ Ադրբեջանն այս կերպ փորձում է հասնել նրան, որ Իրանը փոխի իր դիրքորոշումը, սակայն, Վարդանյանի դիտարկմամբ, մեր հարևան պետությունը մնում է անդրդվելի:
Ժաննա Վարդանյանի խոսքով՝ այս պահին Ադրբեջանն անցել է բոլոր կարմիր գծերը, և Իրանի դեմ տանում է ամենավերջին քարոզչությունը: Նա նաև նկատում է՝ իհարկե, Իրանի կողմից կան հանդարտությանն ուղղված կոչեր, երկխոսությանը միտված պաշտոնական հայտարարություններ, սակայն կա նաև քննադատություն. «Օրինակ՝ քննադատություններ նախկին իշխանություններին, որ սխալ է եղել Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը, այն պետք է արմատապես փոփոխվի ու ավելի կոշտ լինի: Հարաբերություններն անեցել են այն կետը, որին հետ վերադարձ այլևս չի կարող լինել»:
Վերջինիս դիտարկմամբ, սակայն, այս պահին Ադրբեջանի առաջին ուղղությունները Հայաստանն ու Արցախն են:
 
«Եթե Ադրբեջանը ձեռնարկելու է հարձակում, դա ձեռնարկելու է Արցախի և Հայաստանի ուղղություններով, ոչ թե Իրանի: Եթե հասնի իր նպատակներին այստեղ, բնականաբար, ավելի շատ կսկսի հոխորտալ ու սլաքներն ամբողջությամբ կուղղի Իրանի ուղղությամբ: Իրանում էլ այդ ամենը շատ լավ պատկերացնում և հենց այդպես էլ ընկալում, որ խնդիրը Արցախն ու Սյունիքը չեն, հետևաբար եթե հայկական կողմի հետ Ադրբեջանն իր հարցերը լուծի, ապա ձեռքերն ավելի ազատ են լինելու Իրանի ուղղությամբ՝ լինի քարոզչական պայքար, թե հետագայում նաև ռազմական հարձակման հնարավորություն»,- նշում է իրանագետը:
Վարդանյանը, անդրադառնալով նաև իրանական բանակի պաշտոնյայի հայտարարությանը, թե մյուս խնդիրը սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, և չկա որևէ հիմնավոր ապացույց տարածաշրջանից այդ տարրերի հեռանալու վերաբերյալ, ասում է.
«Այն, ինչ հայտարարում է իրանական կողմը, բազմիցս հայտարարել է հայկականը: Փաստ է, որ Ադրբեջանը ահաբեկիչներ է բերել տարածաշրջան գործընկեր Թուրքիայի աջակցությամբ, և չկա որևէ հաստատող փաստ, որ այդ ահաբեկիչները դուրս են բերվել տարածաշրջանից: Անգամ հրապարակումներ են եղել, որ ահաբեկիչներին Արցախի օկուպացրած տարածքներում տեղավորելու ցանկություններ կան: Ամեն դեպքում, իրանական կողմի մտահոգությունները լիովին տեղին են. տարածաշրջան են բերվել ահաբեկիչներ, որոնք, բնականաբար, լուրջ վտանգ կարող են ներկայացնել, օրինակ՝ Իրան ներթափանցել, տարբեր գործողություններ իրականացնել և, առհասարակ, տարածաշրջանն ապակայունացնել»:
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: