ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վարդենիս քաղաքում բացվել է Ֆրանկոֆոնիայի կենտրոն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցում բացվել է Ֆրանկոֆոնիայի կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  կենտրոնի հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հայաստանում  Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության գծով կցորդ Մարի Լորժոնը, դեսպանության կրթական եւ համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերին, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, պաշտոնական այլ անձինք։  Կենտրոնի բացման կապակցությամբ կազմակերպվել է հետաքրքիր միջոցառում, որի ընթացքում երաժշտական կատարումներով  հանդես են եկել ֆրանսահայ երգչուհի Անահիտ Բոյադջյանը եւ երաժշտական դպրոցի աշակերտները։
Ողջույնի խոսքով հանդես է եկել համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։  «Մարտի 20-ին լրացավ Ֆրանկոֆոնիայի հիմնադրման 53 ամյակը, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։Ուրախալի է այն փաստը, որ Ֆրանկոֆոն 58 երկրների շարքում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Պատահական չէ Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիային, քանի որ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդներն իրար հետ կապված են դարավոր ու  ամուր կապերով։ Առավել կրկնապատկվեց ուրախությունս, երբ Վարդենիս համայնքում բացվեց Ֆրանկոֆոն կենտրոնը։ Կենտրոնի վերանորոգման եւ կահույքի տրամադրման  համար շնորհակալ ենք «Solidarite’ Arme’nie» կազմակերպությանը։
Կամավորական աշխատանքների եւ տարածաշրջանում իրականացրած բազմաթիվ ծրագրերի համար շնորհակալ ենք «SOS Chre’tiens d'Orient» կազմակերպությանը, իսկ «SPFA Arménie»-֊ի հետ կազմակերպվելու են ֆրանսերենի ուսուցման դասընթացները, որտեղ ներգրավվելու են 9-11 եւ 12-15 տարիքային խմբերում ընդգրկված աշակերտները։
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շնորհիվ մեր համայնքում  տարածվում է  ֆրանսիական գեղեցիկ խոսքը եւ   երաժշտությունը, ստեղծվում են գործընկերային կապեր, փորձի փոխանակումներ գրական-մշակութային համագործակցության ոլորտում»,-նշել է Ահարոն Խաչատրյանը։
Համայնքի ղեկավարը, գնահատելով Ֆրանկոֆոնիայի կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարած աշխատանքները, համապատասխան կազմակերպություններին հանձնել է պատվոգրեր։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: