ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրան-Ադրբեջան-Իսրայել հակասության նոր փուլում Հայաստանը հայտնվել է զգայուն իրավիճակում. Երևանից պահանջվում է զգուշավորություն

Իրան-Ադրբեջան հակասությունները վերջին շրջանում թևակոխել են աննախադեպ թեժ փուլ։

Չնայած Իրանի Իսլամական հանրապետության կողմից Բաքվի հասցեին հնչեցրած նախազգուշական ուղերձներին, 2023 թ․-ի մարտի 29-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում պաշտոնապես բացվել է Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը այս երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նրան ուղեկցող Ադրբեջանի հրեա համայնքի ներկայացուցիչների և պետական պաշտոնատարնեի ներկայությամբ՝ Իսրայել կատարած այցի ժամանակ։
Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի և Թել Ավիվի համագործակցությունն անվանել է փոխըմբռնման, հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված և ասել, որ ներկայումս Ադրբեջանում գործում է ավելի քան 140 իսրայելական ընկերություն։
Նա հավելել է, որ Իսրայել-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 19-ին Բաքվում և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի երկու երկրների արդյունավետ համագործակցությանը։
Շարունակելով իրանաֆոբիայի քարոզչության պայքարը՝ Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը Իրանի Իսլամական Հանրապետությունը անվանել է տարածաշրջանային սպառնալիք և պնդել, որ Ադրբեջանն ու Իսրայելը բախվում են Իրանի ընդհանուր սպառնալիքին։ Հատկանշական է, որ Ջեյհուն Բայրամովը Երուսաղեմում հանդիպել և խորհրդակցել է Իրսայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Եվ սա այն դեպքում, երբ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 28-ին, Բաքվի թաղամասերից մեկում անհայտ անձինք ավտոմատներից կրակ են բացել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր և և մշակույթի հանձնաժողովի նախագահ, «Մեծ վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆայի վրա։ Նախարար Ֆազել Ղազանֆարօղլուն, Ադրբեջանում հայտնի է իր պանթուրքիստական կողմնորոշմամբ և «Նուրչ»-ի դավանանքի հետևորդ և հայտնի է որպես այս երկրի հակաիրանական և հակաշիա քաղաքական գործիչներից մեկը։ Դեպքից անմիջապես հետո Բաքվի իշխանություններրը և պետական լրատվականները մեղադրանքի սլաքը ուղղեցին Իրանի կողմը և հակաիրանական մեծ արշավ ծավալվեց Իրանի և նրա կողմնակիցների դեմ Ադրբեջանում։
Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի խոսքերով՝ այս միջադեպը շատ կասկածելի է, և կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես Լաչինի միջանցքի արգելափակման և Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ Իլհամ Ալիևի անհիմն նկրտումների և դրա դեմ Իրանի կողմնորոշման համատեքստում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Իրանի նկատմամբ Բաքվի կառավարության թշնամանքի, միգուցե «հակաշիա և հակաիրանական» ներկայացուցչի այս կասկածելի կրակոցն Բաքվի ռեժիմի կողմից ծրագրված ակտ կարելի է համարել իրավիճակն ավելի վատացնելու կամ այլ քաղաքական նպատակներ հետապնդելու համար.«Հատկապես երբ նկատի ենք ունենում ԱՀ ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի Իսրայել կատարելիք այցին համահունչ՝ նման մի ահաբեկչական գործողություն է տեղի ունենում Բաքվում, որը նաև խիստ կասկածի տեղիք է տալիս, հրազենային կրակոցից պատգամավորի մարմնական ոչ այնքան մահաբեր ստացած վերքերը, ինչի հետևանքով նրա կյանքին լուրջ վտանգ չի սպառնում, կարող ենք եզրակացնել, որ մահափորձը կատարվել է ուղղակի Բաքվի անվտանգության կազմակերպության պատվերով Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական բացման զուգահեռ, Իրանի դեմ մեղադրանքների տարափը շռայլելու և Իսրայելի մայրաքաղաքում ի շահ Ադրբեջանի դեվիդիդներ կորզելու նպատակ է հետապնդում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Շահմուրադյանի՝ այս և սրան նախարդող դեպքերի հետևանքով այժմ Բաքուն և Թեհրանը փաստացի գտնվում են երկկողմ հարաբերություններում դիվանագիտական և անվտանգության առճակատման և ռազմաքաղաքական բարձր լարվածության փուլում.«Այս համատեքստում, ինչպես հայտնի է, օրերս Իսրայելի օդուժը ծանր հարվածներ է հասցրել Սիրաիայի մայրաքաղաք Դամասկոսին և նրա արվարձաններում Իրանի կողմից հովանավորվող և այնտեղ տեղակայված ԻՀՊԿ-ի ռազմաբազաներին ու կետերին։ Այս հանգամանքը մտածելու տեղիք է տալիս՝ առ այն, որ Ադրբեջանում տեղակայված իսրայելական անվտանգության և հետախուզական-ռազմական գործակալներն ու խորհրդատուները Ադրբեջանի՝ Արցախի օկուպացված տարածքները հետագայում կարող են օգտագործել Իրանի խորքում միջուկային օբյեկտներին կամ ռազմական բազաներին օդային հարվածներ հասցնելու համար։
Անկասկած է, որ Իսլամական Հանրապետությունը, որի աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդը Մերձավոր Արևելքում մնում է Իսրայելը, մեծ մտավախություն ունի Ադրբեջանի կողմից Իսրայելին մատուցվող ծառայությունների և երկու երկրների միջև սերտացող ռազմական, տնտեսական և անվտանգային կապերի ու համագործակցությունների խորացումից, ինչն անկասկած, նախևառաջ ուղղված է Իրանի տարածաշրջանային և ռազմավարական շահերի ու անվտանգության դեմ։ Հենց այս նկատառումներից ելնելով, Իրանը մի քանի անգամ հակաօդային պաշտպանության օդային հարվածային և ցամաքային ուժերի լայնածավալ զորավարժությունների շարք է անցկացրել երկրի ներսում և Ադրբեջանի հետ սահմանին։ Դա հստակ ուղերձ է Ադրբեջանի հակաիրանական և հակաշիա իշխանություններին և ավելի Իրանի հիմնական թշնամի Իսրայելին, որ Իրաննն անտարբեր չի կարող լինել իսրայելա-ադրբեջանական սպառնալիքին»։
Շարունակելով մեր զրուցակիցն ասաց.«2022 թվականի հոկտեմբերի 4-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ռամազան Զիրահին Ադրբեջանը անվանել է տարածաշրջանի այն վայրերից մեկը, որտեղ ապաստան են ստանում Թեհրանի թշնամիները։ Անկասկած Իրանցի գեներալը նկատի է ունեցել Իսրայելին, որը Արցախի պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած գերժամանակակից սպառազինության մատակարարումների դիմաց ակնկալում է Ադրբեջանի տարածքներն օգտագործել որպես պլացդարմ Իրանի տարածքի խորքում այդ երկրի միջուկային օբյեկտներին և այլ ռազմական բազաներին օդային և հրթիռային հարվածներ հասցնելու համար։
Իսրայելի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսին և Իրանի դեմ հնչեցրած հայտարարություններին անմիջապես արձագանքել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆիին։ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Քանանի Չաֆիին հայտարարել է, որ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը «դավադրություն» է, որը Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։ ԱԳՆ ներկայացուցիչը բացատրություններ է պահանջել Բաքվից՝ կապված Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» մասին հայտարարությունների հետ, որի նպատակն է, ինչպես նա է պնդում, ստեղծել «միասնական հակաիրանական ճակատ»։ ԱԳՆ խոսնակը նաև մատնանշել է «Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև անքակտելի պատմական և կրոնական կապերը»։ Սա իհարկե այնքան էլ ուղղված է ոչ այնքան Ադրբեջանի իշխանություններին, որքան Իսրայելին և Իրանը դարձյալ շատ զգուշավոր և վերապահորեն է մոտենում Ադրբեջանի հակաիրանական քայլերին քանի որ չի ուզում երկրի ներսում գրգրռել ազերի ազգաբնակչությանը, որի որոշ հատվածներում վերջերս ծայր են առել պանթուրանիստական և հակաիրանական տրամադրություններ՝ կապված ադրբեջանական և թուրքական գործակալությունների ծավալած քարոզչության»,-նկատեց նա։
Բացի դիվանագիտական ջանքերին և դիվանագիտական լեզվով անուղղակի նախազգուշացումներին Իրանի բանակի և ավելին Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսի և ազգային անվտանգության պաշտոնատարների ու ռազմավարական կենտրոնների կողմից ավելի հստակ և դիպուկ հայտարարություններ են հնչում, թե Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի ռեժիմի հակաիրանական մոտեցումների և թե նաև Իսրայելի տարածաշրջանային քայլերի ու տեղաշարժերի նկատմամբ։ ԻԻՀ բարձրաստիճան քաղաքական և կրոնական իշխանությունների Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին բաց տեքստով հայտարարել է, որ Կովկասում կան շատ զգայուն հարցեր։ Նա նշել է, որ դրանցից մեկն այս երկրի սահմաններին Իսրայելի լրտեսական տարրերի և ռազմական խորհրդատուների զգալի ներկայությունն է: Իրանցի գեներալը կտրուկ ոճով դիմելով Բաքվի իշխանություններին հայտարարել է, ու Իրանը չի հանդուրժի արտատարածաշրջանային տարրերի մասնավորաբար Իսրայելի գործակալների առկայությունը տարածաշրջանի երկրներում և կտրականապես դիմակայելու է նրանց սադրիչ քայլերին։
Իրանական բանակի պաշտոնյան նշել է, որ մյուս խնդիրը սիրիացի արաբ ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել Բաքվի և Հայաստանի միջև պատերազմի ժամանակ և Իրանը չունի որևէ հիմնավոր ապացույց՝ տարածաշրջանից այդ ահաբեկիչների հեռանալու վերաբերյալ։ Բրիգադային գներալ Քիումարս Հեյդարին ընդգծել է, որ երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական (Հայաստանի) սահմանների փոփոխությունների անօրինականությունն է։ Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն».«Իրանիցի գոներալի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանը գերզգայուն մոտեցում ունի Ադրբեջանի և Իսրայելի տեղաշարժերի նկատմամբ իր սահմանարի մերձակայքում և Արցախում ու Հայաստանի Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և փափուկ ուժի կիրառման համահունչ պատրաստ է իր սահմանների և երկրի անվտանգության ապահովման նպատակով ներսում և սահմաններից դուրս ձեռնարկել համապատասխան ռազմական կանխարգելիչ օպերացիա․ Դա կլինի ցամաքային ուժերի ուղղակի գործողություն կամ ինչպես Իրաքյան Քուրդիստանի ակաբեկչական խմբերի պարագային ականատեսը եղանք իրանական հրթիռային ստորաբաժանումների հուժկու հարվածներով երկրի սահմաններս դուրս գտնվող սպառնացող օջախների կամ արտատարածաշրջանային ուժերի տեղակայման կենտրոնների դեմ»։
Մեկ այլ կարևոր հանգամանք, որին ըստ մեր զրուցակցի, պետք է անդրադառնալ, և որը խիստ ուշագրավ փաստ է Իրանի դեմ ուղղված Իսրայելա-ադրբեջանական հավակնությունները և սպառնալիքները դիմակայելու առումով, օրերես Իրանի ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունն էր Հայաստանում նոր դեսպան փորձառու դիվանագետ Մեհդի Սոբհանին նշանակվելու կապակցությամբ.« Ըստ իրանական լրատվականների, Սիրիայում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին նշանակվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպան.«Հաշվի առնելով Սիրիայում Իրանի և Դամասկոսի կետերի վրա Իսրայելի կողմից հաճախակի հրթիռային և ռազմաօդային ուժերի կրկնվող հարձակումները և այն հանգամանքը, որ Սիրիան Իրանի արտաքին ռազմավարական քաղակականությունում կազմում է իրանական ուժերի դիմակայության ճակատը և նույնպես նկատի առնելով Իսրայելում իշխանության եկած Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական և որոշակիորեն հակաիրանական կաբինետը, որը նաև վերջերս անվտանգային և ռազմական ոլորտներում սերտ համագորխակցություն է ծավալել հակաիրանական մի այլ ռեժիմ Ադրբեջանի Հանրապետության հետ, կարող ենք ընկալել, որ Իսրայելի հակարիանական ճակատի գիծը Մերձավոր Արևելքից արդեն ձգվել է Կովկասյան տարածաշրջան, որի առանցքում է հայտնվել Հայաստանը և Ադրբեջանը, որի մի կողմը հակված է Իրանի հետ տնտեսաքաղաքական և սահմանային անվտանգության համագործակցության խորացման հետ, իսկ մյուս կողմից՝ ակնհայտորեն դիրքորոշված է Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային և ռազմավարական շահերի դեմ և անթաքույց համագործակցում է Իրանի թշնամի Իսրայելի հետ։ Հետևաբար Սիրիայում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին, ով նախկինում զբաղեցրել է ԻԻՀ ԱԳՆ ռազմավարական պլանավորման և մոնիտորինգի գրասենյակի գլխավոր տնօրենի, ԱԳՆ Արևմտյան Ասիայի գրասենյակի փոխտնօրենի պաշտոնները, և եղել է Թուրքմենստանում և Ուկրաինայում ԻԻՀ փոխդեսպանը և Պակիստանի Կարաչի քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսը, Հայաստում Իրանի նոր դեսպան նշանակելու փաստը վկայում է այն մասին, որ Իրանը Մերձավոր Արևելում Իսրայելին դիմակայելու «դիմադրության» ճակատի գծի մի հատվածը որոշել է տեղափոխել Կովկասյան տարածաշրջան, այս անգամ իր դեմ ուղղված իսրայելա-ադրբեջանական սպառնալիքները և դավադրությունները սիրիական փորձով և դիվանագիտական ռեսուրսներով դիմակայելու նպատակով»։
Սահակ Շահմուրադյանի դիտարկմամբ՝ բնական է, որ նոր դիմակայման ֆոնին Իրանը՝ Հայաստանը դիտում է իր տարածաշրջանային դաշնակցի աչքով և Հայաստանից ակնկալում է ռազմաքաղաքական նոր դասավորումների ֆոնին աջակցել Իրանին, դրսից հրահրվող ադրբեջանական նկրտումները և հավակնությունները չեզոքացնելու և համատեղ վտանգը միասնաբար երկու երկրների սահմաններից հնարավորինս հեռացնելու համար.«Ակնհայտ է, որ Իրանը երբեք Ադրբեջանին չի դիտում որպես ռազմական կամ անվտանգային լուրջ սպառնալիք Իրանի տարածքային ամբողջականության դեմ, սակայն Իրանին առավել անհանգստացնում է իսրայելա-ադրբեջանական սերտացող ու խորացող համագործակցությունները, որը երկարատև հեռանկարում կարող է լուրջ սպառնալիք դառնալ Իրանի ազգային և ռազմավարական շահերին։ Հատկանշական է, որ իրանա-իսրայելական նոր դիմակայության հարթակում Հայաստանը հայտնվել է խիստ վտանգավոր և զգայուն պայմաններում, ինչի հետ կապված պետք է հստակ և զգուշավոր մոտեցում և քաղաքականությոն որդեգրել բոլոր դերակատար ուժերի նկատմամբ»,-եզրափակեց նա։
1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: