Ադրբեջանը որպես գազալցակայան օգտագործելու ԵՄ-ի հույսերը պայթելու վտանգի տակ են. POLITICO-ի հոդվածը
Այս մասին գրում է POLITICO պարբերականը՝ հիշեցնելով, որ Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանը համարում է միջամտություն իր ներքին գործերին․ գրում է medialab-ը։
Միևնույն ժամանակ, նշում է POLITICO-ն, Եվրոպական խորհրդարանը հրապարակել է զեկույց, որտեղ դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, ինչը նույնպես Բաքվի զայրույթն է առաջացրել:
«Այս ամենը ստվեր է նետում Ադրբեջանի հետ ԵՄ-ի բարձր մակարդակով կնքված գործարքի վրա՝ կրկնապատկելու դեպի ԵՄ գազի տարեկան մատակարարումները՝ մինչև 2027 թ.-ը դրանք հասցնելով 20 մլրդ խորանարդ մետրի», – գրում է հրատարակությունը:
POLITICO-ի հետ զրույցում ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ցավով է արձանագրել, որ դիտորդական առաքելության տեղակայումը, կարծես, սրել է Բաքվի հետ հարաբերությունները:
«Մենք Բաքվի հետ բոլորովին այլ սցենարի հույս ունեինք: Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք պարեկությունների և այլնի վերաբերյալ ամբողջ համապատասխան տեղեկատվությունը, որովհետև խնդիրներ չենք ուզում», – ասել է պաշտոնյան, որի անունը չի նշվում:
Ըստ հոդվածի՝ քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հակամարտությամբ, Բրյուսելը հույս ուներ ավելացնել իր ներկայությունը հարավային Կովկասում՝ կառուցելով տնտեսական կապեր Ադրբեջանի հետ և միևնույն ժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով Հայաստանին՝ փորձելով պահել երկու հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը:
Սակայն Ադրբեջանում 100 դիտորդների տեղակայմանը խիստ բացասաբար են վերաբերվում: Անցյալ շաբաթ ադրբեջանական պետական լրատվամիջոցները գրել էին, թե «ԵՄ առաքելությունն օգնում է սադրել Ադրբեջանին նոր պատերազմ հրահրել» և ցանկացած նոր հակամարտության «պատասխանատուն կլինի ԵՄ-ն»:
ԵՄ-ում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ Վաքիֆ Սադիքովն իր հերթին POLITICO-ին հայտնել է, որ Բաքվին անհանգստացնում է դիտորդների ներկայությունն Ադրբեջանի հետ սահմանին:
Բաքվին նաև զայրացրել է այն, որ Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել զեկույցին, որը դատապարտում է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված լայնամասշտաբ ագրեսիան:
POLITICO-ն հիշեցնում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 25-ին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, սակայն դրանից ընդամենը ժամեր անց Ադրբեջանը հաստատել է, որ իր զորքերը դարձյալ առաջխաղացում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հրադադարի գոտում:
Ըստ Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալի՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հասնելու ԵՄ ջանքերը տապալվեն, ապա արևմտյան երկրները կհորդորեն պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ, ինչը խնդիրներ կառաջացնի ԵՄ-ի համար, որը փորձում է Ադրբեջանն օգտագործել որպես ռուսական վառելիքից հրաժարվելու այլընտրանք:

Աղբյուր՝ civic.am
Նմանատիպ Լուրեր
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։