ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ Ռուսաստանը կհրաժարվի իր իմպերիալիստական ​​նկրտումներից․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել Ուկրաինային և վստահություն հայտնել, որ երկրում ընթացող պատերազմը շուտով կավարտվի իր հաղթանակով։

Ինչպես փոխանցում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը, այս մասին Զուրաբիշվիլին ասել է «Բուչա. Ռուսաստանի պատասխանատվությունը Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար» թեմայով գագաթաժողովի ժամանակ, որին մասնակցել է առցանց ձևաչափով։ Հաղորդվում է, որ գագաթնաժողովին մասնակցել են Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները, Սլովակիայի, Սլովենիայի և Խորվաթիայի վարչապետները։ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Ռուսաստանը դեռևս շարունակում է օկուպացրած պահել Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ինչն ամեն օր հումանիտար խնդիրներ է ստեղծում։ Նրա խոսքով՝ այդ պատճառով բոլոր վրացիները հասկանում են ուկրաինացիների կրած ցավն ու տառապանքը և իրենց անսասան համերաշխությունն են հայտնում Ուկրաինային։ «Այսօր կասկածներն ու տատանումները վերացել են, միջազգային հանրությունը հասկանում է, որ ժողովրդավարությունն ու ազատությունը վտանգի տակ են, և կա քաղաքակրթական ընտրություն՝ Ռուսաստանի բռնապետական ​​և վտանգավոր կառավարման և ազատ, խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելու մեր հավաքական ջանքերի միջև»,- հայտարարել է նա։ Վրաստանի նախագահը հայտնել է, որ խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ Ռուսաստանը հրաժարվի իր իմպերիալիստական ​​նկրտումներից և կհամաձայնի դառնալ մի պետություն, որը, ինչպես մյուսները, կճանաչի իր հարևանների սահմանները։ «Նախագահ Զելենսկի, վրաց ժողովրդի անունից թույլ տվեք ևս մեկ անգամ հայտնել մեր համերաշխությունը, մաղթել ձեզ քաջություն և անսասան վճռականություն ձեր երկրի և Եվրոպայի ապագայի համար մղվող պայքարում։ Համոզված եմ, որ Բուչայում մահերն իզուր չէին, և շուտով խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հաղթանակով»,- ասել է Զուրաբիշվիլին։ Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի նախագահը նախօրեին խորհրդարանում ունեցած ելույթում քննադատել էր երկրի կառավարությանը՝ նշելով, որ Ուկրաինայի հարցում Վրաստանն չի ցուցաբերել դիվանագիտություն, իմաստություն և պատմական համերաշխություն «Այո, մենք միանում ենք ՄԱԿ-ի բանաձևերին, բայց խուսափում ենք բարոյական, քաղաքական համերաշխության բոլոր այլ դրսեւորումներից»,- ասել էր Զուրաբիշվիլին։  ORAGIR.NEWS 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: