ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հակաիրանական արշավ ու զանգվածային ձերբակալություններ Ադրբեջանում. ինչի՞ց է զգուշանում Ալիևը

«Սա նոր երևույթ չէ, Ադրբեջանում միշտ էլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներ եղել են»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում շիա մահմեդականների զանգվածային ձերբակալություններին:
«Տարիներ առաջ նույնիսկ Նարդարանի հայտնի դեպքերը եղան, երբ ադրբեջանական հատուկ ծառայությունները մտան այդ քաղաքատիպ ավան, տասնյակ մարդկանց ձերբակալեցին, մի քանիսին էլ սպանեցին: Հիմա դրա հերթական փուլերից մեկն է»,- նկատում է նա:
Վերջինիս խոսքով՝ իրականում Ալիևը միշտ վախեցել է այդ շիա կրոնական փոքրամասնությունների այն հատվածից, որոնք իրանամետ են, և այդ ճնշումները նրանց նկատմամբ պարբերական բնույթ են կրում. «Վախեր ունի, որովհետև այդ կրոնական փոքրամասնություններն իրենց «լիդեր» են համարում ավելի շատ Իրանի հոգևոր առաջնորդին, քան Ադրբեջանի: Վախեր ունի, որ կարող են ապստամբության դիմել, իշխանություն վերցնել: Վախեր ունի նաև այն մարդկանցից, որոնք սուննի մահմեդականներ են, բայց, ասենք, վերապատրաստվել են Սաուդյան Արաբիայում»:
Ըստ իրանագետի՝ Իրանում չափազանց մտահոգված են Ադրբեջանի այս պահվածքով և ժամանակ առ ժամանակ ազդակներ են ուղարկում:
Խոսելով նաև իրանական մամուլում և պաշտոնյաների շրջանում հնչող զգուշացումների և իրանական «կարմիր գծերի» հիշեցումների մասին՝ զրուցակիցը նկատում է՝ Իրանում մտահոգություններ ունեն, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան, բռնությամբ բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի դեպքում Իրանի հյուսիսային հատվածը կկտրվի արտաքին աշխարհից և կատարյալ կախվածության մեջ կընկնի Ադրբեջանից և Թուրքիայից:
«Դրա դրսևորումներն արդեն իսկ եղել են, երբ 2021 թվականին Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետ հատվածին տիրացավ: Այդ ժամանակ ճանապարհի այդ հատվածում սկսեցին կանգնեցնել իրանական բեռնատարները, վարորդներից մի քանիսին ձերբակալեցին, ինչպես նաև սկսեցին գումար պահանջել այդ հատվածով անցնելու համար: Իրանի վախերը դրանով են պայմանավորված»,- կարծում է նա:
Իրանագետի պնդմամբ՝ Իրանի վրա Ադրբեջանը կամ նույնիսկ նրա հովանավորները, բնականաբար, չեն համարձակվի հարձակվել, քանի որ հզոր պետություն է:
«Իրանի արտգործնախարարը նախորդ տարի սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ, որ իրենք կանխել են այս տարածաշրջանում աշխարհագրական սահմանների խոշոր վերաձևումը, և փաստացի հենց Հայաստանին էր ակնարկում»,- ասում է նա՝ հավելելով, որ Իրանի հետ պետք է սերտորեն աշխատել, հնարավորության դեպքում անգամ զենք ձեռք բերել, որը չափազանց բարդ է. «Որովհետև Իրանում կան շրջանակներ, որոնք ավելի շատ ադրբեջանամետ են, և այդ շրջանակներն էլ որոշակիորեն խոչընդոտում են Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ զրուցակիցը նշում է՝ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի լքի, այլ ատամներով կմնա ու կպաշտպանի իր ներկայությունը Հայաստանում:
«Պարզապես ՀԱՊԿ-ը ֆորմալ բնույթ է կրելու այստեղ, բայց չի լքելու Հայաստանը, քանի դեռ վերջինս դուրս չի եկել այնտեղից: Իրականում ՀԱՊԿ-ը ստեղծվել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար, այլ ոչ թե անդամ երկրների, իսկ Ռուսաստանի համար հարավկովկասյան տարածաշրջանը, ինչպես ռուս պաշտոնյաներն են նշում, հատուկ ազդեցության գոտի է: Ռուսաստանը շատ խանդոտ է վերաբերվում նաև Իրանի դիրքերի հնարավոր ուժեղացմանն այս տարածաշրջանում և ամեն կերպ խոչընդոտում է դրան: Մասնավորապես, նախորդ տարի իրանական կողմից եղել է առաջարկ Հայաստան-Իրան-Ռուսաստան համատեղ զորավարժություններ անցկացնել Հայաստանում, բայց ռուսական կողմը դեմ է եղել դրան»,- ասում է Վարդանյանը:
Իրանագետի պնդմամբ, սակայն, նոր ռազմական էսկալացիայից խուսափելու համար պետք է փորձենք աշխատել միջազգային խաղացողների՝ ԱՄՆ-ի, Եվրամիության հետ:
Հերմինե Կարապետյան
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: