ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում

Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում՝ թուրքական արտահանման դադարեցումից հետո: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Iraq Oil Report պարբերականից:

Թուրքիան նավթի արտահանումն Իրաքի հյուսիսից դադարեցրել է մարտի 25-ին՝ այն բանից հետո, երբ միջազգային արբիտրաժային դատարանը որոշեց, որ Թուրքիան խախտել է երկկողմ համաձայնագիրը՝ նպաստելով Քրդստանի տարածաշրջանային կառավարության (ՔՏԿ) անկախ խողովակաշարերի հոսքերին:
ՔՏԿ-ի ղեկավարները բանագնացներ են ուղարկել Բաղդադ, սակայն դաշնային իշխանությունների հետ դեռևս համաձայնության չեն հասել արտահանման վերականգնման շուրջ։ Iraq Oil Report-ի տվյալներով՝ իրավիճակի արագ հանգուցալուծման նշաններ չկան։
«Երկու կողմերի առաջարկները մերժվել են», - հայտարարել է Իրաքի խորհրդարանի փոխխոսնակ, «Քրդստանի դեմոկրատական ​​կուսակցության» անդամ Շախավան Աբդուլլան։ Ըստ Iraq Oil Report-ի աղբյուրների՝ Իրաքի ղեկավարությունը պնդում է, որ Քրդստանի նավթը պետք է վաճառվի պետական ​​SOMO ընկերության միջոցով։
Նախկինում տարածաշրջանում արդյունահանվող նավթի արտահանումը և եկամուտները վերահսկվում էին ՔՏԿ-ի կողմից։ Իրաքյան Քրդստանում աշխատող նավթային ընկերությունները Թուրքիայի տարածքով օրական շուրջ 400 հազար բարել նավթ են փոխադրել։ Բացի այդ, փոխադրումների դադարեցումը վերաբերում է նաև դաշնային կառավարության կողմից վերահսկվող օրական 75 հազար բարել ծավալին:
Քիրքուք-Ջեյհան նավթամուղն անցնում է Իրաքյան Քրդստանով։ Իրաքից արտահանման ծավալները փետրվարին կազմել են օրական 3,295 մլն բարել կամ 8,9%-ով պակաս, քան հունվարին։ Մասնավորապես, անցած ամիս Կենտրոնական և Հարավային Իրաքի նավթահանքերից փոխադրվել է 89,14 մլն բարել, երկրի հյուսիսից՝ Քիրքուքի հանքավայրից Ջեյհան նավահանգստով՝ 3,834 մլն բարել։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: