ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստան՝ Արևմուտք-Արևելք բարեկամության հարթակ

Հայությունն ամբողջ աշխարհում կազմում է ավելին քան 10 մլն, որի մեկ երրորդն է միայն ապրում Հայաստանում և Արցախում, մնացյալ հայերն բնակվում են հայրենիքից դուրս՝ սփյուռքում (այսինքն հայ ազգի ներուժի առյուծի բաժինը արտերկրում է):

Այս առումով հայ ժողովուրդը բավականին նմանություն ունի հրեաներին, սակայն եթե հրեաների մեծամասնությունն ապրում են Արևմուտքի երկրներում, ապա հայկական  սփյուռքը  մեծ  թիվ  է  կազմում  և՛  Արևմուտքում  (ԱՄՆ՝  մոտ  1,5  մլն,  Ֆրանսիա՝  0,9  մլն և այլն),  և՛  Ռուսաստանում  (մոտ  2,5  մլն),  և՛  Իրանում  (ավելին  քան  0,5  մլն):  Այսինքն  իրար  հետ  քաղաքական  բնույթի  բազմաթիվ  խնդիրներ  ունեցող  Արևմուտքի,  Ռուսաստանի  և  Իրանի  միջև  հայությունը կարող  է  լինել  կապող  օղակ, քանի որ  Այս  աշխարհաքաղաքական  բեռների  միջև  համերաշխությունը  միայն  ի  նպաստ  հայության  կլինի:  Սա  է  Հայաստանի  և  հայության  զարգացման  առավել  արդյունավետ  ուղին:       
Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցի  միջոցառումների  ընթացքում  աննախադեպ  քաղաքական  իրավիճակ  ձևավորվեց    Հայաստանի  և  ողջ  հայության  համար:  2015 թ. ապրիլի  24-ին  Երևանում  հանդիպեցին  Ֆրանսիայի  նախագահ  Ֆրանսուա  Օլանդն  ու  ՌԴ  նախագահ  Վլադիմիր  Պուտինը, իսկ  բանակցություններն  առնչվում  էին  ոչ  թե  Հայաստանին,  այլ  գլոբալ  աշխարհաքաղաքական  հիմնախնդիրներին,  Ռուսաստանի  և  Արևմուտքի  միջև  առկա  տարաձայնություններին:  Հայությունն առավել շահագրգիռ կլինի, որ մեր երկիրը դառնա  միջազգային  քաղաքական  ու  տնտեսական  բնույթի  տարատիպ  հիմնախնդիրների  կարգավորման  համար  երկխոսության  հարթակ  դառնալ.  Հայաստանը  կլինի  իրական  կապող  օղակ  Արևմուտքի  և  Արևելքի  միջև
Սկզբունքորեն  սա  Հայաստանի  «շվեյցարացման»  մոդելն  է:  Հայաստանը  պետք  է  ամեն  կերպ  ձգտի  դառնալ  հենց  այդ  բանակցային  պլատֆորմը,  ուր  աշխարհի  առաջնորդները  կքննարկենք  ու  կլուծեն  համաշխարհային  կարևորագույն  խնդիրները:  Հասկանալի  է,  որ  դրան  հասնելու  համար  մեծ  աշխատանք  պետք  է  տարվի.  Հայաստանը  պետք  է  կարողանա  պատշաճ  մակարդակով  անցկացնի  բոլոր  կազմակերպվելիք  միջոցառումները,  իսկ  սփյուռքն ու  հայկական  լոբբին  կլինեն  կազմակերպիչգործակալներ:  Հայաստանի  այդ  նոր  կերպարը  ողջ  հայության  զարգացման,  ինչպես  և  հայապահպանության  հզոր  խթան  կլինի:  Սրանով  հայ  ժողովուրդը  կկարողանա  հետագայում  իր  ազդեցիկ  խոսքն  ասել  միջազգային  (այդ  թվում  և  համահայկական)  հիմնախնդիրների  կարգավորման  մեջ:  
geopolitics.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: