ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Հռոմի կանոնադրությունն ի սկզբանե տարածաշրջանում կզսպեր պետությունների և բռնապետների վարքագիծը, իսկ դրան միանալու Հայաստանի ծրագիրը քաղաքական որոշում է։

«Որոշումն իրավական չէ, ինչպես ՀՀ նախկին իշխանություններն էին ձևակերպում և ասում, թե իրավական խնդիր է։ Երբ որ ուսումնասիրում ենք, թե 1998 թվականից հետո ինչո՞ւ ՀՀ-ն չի միացել այս կանոնադրությանը, տեսնում ենք, որ պատճառները «մանկական» են։ Այն ժամանակ ՍԴ-ն նշել էր, թե խնդիր կա, անհիմն պատճառաբանություն էր առաջ քաշել․ չհասկացանք՝ Քոչարյանի ու Սարգսյանի ներման իրավունքները ավելի՞ բարձր էին, քան ՀՀ ժողովրդի անվտանգության իրավունքները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սաֆարյանը։
 
 
Նրա խոսքով՝ այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ՀՀ-ն պետք է կարողանա օգտվել միջազգային անվտանգության լայն գործիքներից, որոնցից մեկն էլ այս կանոնադրությունն է:
«Ունենք մտահոգություններ, որոնց հետևանքով պետք է միանանք կանոնադրությանը։ Մենք դիմել ենք Արդարադատության միջազգային դատարան, բայց այն պատերազմի հանցագործություններով չի զբաղվում, այլ հարցեր կան, օրինակ՝ Լաչինի միջանցքի, որի որոշման մեջ հաջողություն ունեցանք։ Միջազգային քրեական դատարանի դեպքում այլ է, թույլ կտա որոշել ու լուծել հարցեր՝ կապված պատերազմական հանցագործությունների հետ»,- կարծում է նա:
Քաղաքագետը նկատում է՝ ՀՀ-ն այս կանոնադրության վավերացման վերաբերյալ քննարկումներն սկսել էր դեռևս անցած տարի։ Քննարկվել են քաղաքական և իրավական դիտարկումները, ինչ խնդիրներ կարող է այն լուծել, ինչքան է մակարդակը՝ ապահովելու համար ՀՀ անվտանգությունը, ինչ կանխարգելիչ գործողությունների հնարավորություն կա որևէ պատերազմի դեպքում․ «ԱՄՆ-ն և ՌԴ-ն չեն վավերացրել այս կանոնադրությունը, և մենք փորձում էինք հասկանալ՝ ինչո՞ւ։ Սակայն վերջին զարգացումները ցույց տվեցին, որ պետք է վավերացնել այն, միևնույն ժամանակ ՌԴ-ն փորձելու է իր հիբրիդային գործիքներն ու բացահայտ ճնշումներն օգտագործել՝ ստիպելու մեզ հետ կանգնել այն ստորագրելուց, որի մասին այսօր հայտարարել է»։
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ եթե ՀՀ-ն չմիանա այս կանոնադրությանը, այն շատ վատ հետևանքներ կունենա, քանի որ կընկալվի, թե Հայաստանը տեղի տվեց ճնշումներին, որոնց վերաբերյալ մտահոգությունները որևէ կերպ կապ չունեն մեր երկրի անվտանգության երաշխիքների հետ:
«Կստացվի՝ մեր ազգային շահերը ստորադասում ենք ինչ-որ մեկնաբանությունների հետ։ ՀՀ-ն այն վավերացնելու է միայն իր անվտանգային շահերից ելնելով, ոչ թե Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերություններում տեղավորվելու միտումով։ Փորձ է արվում այն ներկայացնել այլ կերպ․ երեկ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացնում էր այնպես, թե ՀՀ-ն ուրիշ «կրակի վրա բենզին է լցնում», որը կապ չունի իր հետ։ Անթույլատրելի են նաև Սամվել Կարապետյանի հայտարարությունները, որով նա մեղադրում է ՀՀ-ին հակառուսական քայլերի և ռուսական դարավոր բարեկամական հարաբերություններում սեպ խրելու համար»,- ասում է քաղաքագետը։
 
Սաֆարյանի դիտարկմամբ, սակայն, նման հայտարարությունների համար կարևոր է հաշվետվություն պահանջել։ Ըստ նրա՝ Կարապետյանը, օրինակ, պետք է ապացույցներ ներկայացնի այն խոսքերի համար, որով Հռոմի կանոնադրության վավերագրումը կապում է ՀՀ կառավարության կողմից Վլադիմիր Պուտինին պատժելու համար:
«Իր դիրքը ՌԴ-ում այնպիսին է, որ պետք է ապացույցներ ներկայացնի հայտարարությունների համար, դրանք չեն կարող անհետևանք մնալ։ Եթե դա անեին ՌԴ քաղաքացիները, որոնք անհանգստանային, թե «մեր դաշնակցի երկրի տարածքում կձերբակալեն մեր նախագահին», կլիներ հասկանալի, բայց վերագրել ՀՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը մի բան, որը ի սկզբանե չի եղել վավերացման ակունքներում, այն էլ այն դեպքում, երբ հենց ՌԴ-ն չի կատարել իր երաշխիքները, սա մեկ անուն ունի՝ անպատասխանատու վարքագիծ»,- ընդգծում է զրուցակիցը:
Սաֆարյանի խոսքով՝ նման հայտարարություններ անող անձանց համար իրենց սեփական բիզնեսի շահն ավելի առաջնային է, քան սեփական հայրենիքի․ «Մի քանի հայ ռուսաստանյան գործարարների օրինակով տեսել ենք արդեն, որ նրանց թելադրում են՝ ինչ անել, ուր գնալ, Արցախը երբ հիշել։ Նրանք միայն կոչ են անում, որ ՀՀ-ն հլու-հնազանդ իր ազգային շահերը ենթարկեցնի ՌԴ շահերին»։
 
Հարցադրմանը՝ կանոնադրության վավերացումից հետո, եթե ՌԴ նախագահն այցելի ՀՀ, կձերբակալվի՞ արդյոք, նա ասում է․ «Բարդ հարց է, այնքան պայմանագրեր կան, որոնք չեն կատարվում։ Եթե ՀՀ-ից որևէ բան են պահանջում, մյուսներն էլ պետք է կատարեն իրենց պարտավորությունները։ Իսկ մենք արդեն տեսել ենք, որ մեր դեմ ագրեսիաների դեպքում բավարարվում են միայն կոչերով, առաջնորդվում Ադրբեջանի հետ սեփական շահ ունենալով»:
 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: