Թատրոնի ծագումն ու առաջին դերասանը

Թատրոնի ամենավաղ ակունքները կարելի է գտնել Աթենքում։ Այստեղ Դիոնիսոս աստծու պատվին երգվել են հնագույն օրհներգեր, որոնք կոչվում էին դիֆերամբներ։ Հետագայում այս երգերը հարմարեցրեցին խմբերգային երթերին, որոնց մասնակիցները տարազներով ու դիմակներով էին։ Ի վերջո, երգչախմբի որոշ անդամներ սկսեցին երթի ընթացքում հատուկ դերեր տանել, բայց դեռ շատ վաղ էր նրանց դերասաններ անվանել։
Այդ զարգացումը տեղի ունեցավ ավելի ուշ՝ մ.թ.ա. 6-րդ դարում, երբ բռնակալ Պիսիստրատոսը, որն այն ժամանակ կառավարում էր քաղաքը, հիմնեց մի շարք նոր հանրային տոներ։ Դրանցից մեկը՝ «Դիոնիսոս քաղաք», զվարճանքի փառատոնն էր, որն անցկացվում է ի պատիվ Դիոնիսոս աստծու։ Փառատոնը ներառում էր երաժշտության, երգի, պարի և պոեզիայի մրցույթներ։ Ասում են, որ բոլոր հաղթողներից ամենաուշագրավը մի թափառական բանաստեղծ էր՝ Թեսփիս անունով։
Ավանդույթի համաձայն՝ մ.թ.ա. 535 կամ 534 թթ․ Թեսփիսը ապշեցնում է հանդիսատեսին։ Նա ցատկում է փայտե սայլի վրա և դրամատիկ կերպով պոեզիա արտասանում։ Այդպես նա դառնում է աշխարհի առաջին դերասանը և համաշխարհային առաջին ողբերգակը։
Առաջին պիեսներն ունեին ընդամենը մեկ դերասան (կոչվում էր գլխավոր հերոս) և երգչախումբ, որ օգնում էր դերասանին պատմել պատմությունը: Ք.ա. 5-րդ դարի ընթացքում, սակայն, դրամատուրգները սկսեցին նորարարություններ մտցնել։
Դրամատուրգ Էսքիլեսը ավելացրեց երկրորդ խոսող կերպարին, որը կոչվում էր հակառակորդ, և երգչախումբը կրճատեց 50-ից 12-ի: Նրա «Պարսիկները» պիեսը, որն առաջին անգամ բեմադրվել է մ.թ.ա. 472-ին, ամենահին հունական պիեսն է: Նրա աշակերտը՝ Սոֆոկլեսը, ավելացրեց երրորդ դերասանին, իսկ Եվրիպիդեսը ավելացրեց և՛ նախաբանը՝ ներկայացնելով պիեսի թեման, և՛ deus ex machina կոնցեպտը (անսպասելի ուժ կամ իրադարձություն, որը փրկում է անհուսալի թվացող իրավիճակը, հատկապես հորինված սյուժեներում`պիեսում կամ վեպում), որ ավարտին էր հասցնում բոլոր անավարտ գործերը:
Հարուստ քաղաքացիները հովանավորում էին պիեսները՝ վճարելով հարկ, որը կոչվում էր «խորեգիա»: Եվ ճիշտ այնպես, ինչպես բռնակալ Պիսիստրատոսը, ստեղծեց փառատոնը ժողովրդավար երևալու համար, այս հարուստ հովանավորներից շատերն էլ հերթին հույս ունեին, որ իրենց հովանավորած պիեսի հաջողությունըճանապարհ կհարթի դեպի քաղաքականություն:
Առաջին պիեսները բեմադրվել են Դիոնիսոսի թատրոնում, որը կառուցվել է Աթենքի Ակրոպոլիսի մոտ 5-րդ դարի սկզբին, սակայն թատրոնները շուտով այնքան հայտնի դարձան, որ տարածվեցին ողջ Հունաստանում։
Դրամայի երեք ժանրերն էին կատակերգությունը, սատիրան և ամենակարևորը՝ ողբերգությունը։
Կատակերգություն. Առաջին կատակերգությունները հիմնականում երգիծական էին: Կատակերգության առաջին վարպետը դրամատուրգ Արիստոֆանեսն էր։ Շատ ավելի ուշ Մենանդերը գրեց կատակերգություններ հասարակ մարդկանց մասին։
Ողբերգություն. Ողբերգությունը վերաբերում էր սիրո, կորստի, հպարտության, իշխանության չարաշահման, մարդկանց ու աստվածների ծանր հարաբերություններին: Սովորաբար ողբերգության գլխավոր հերոսը ինչ-որ սարսափելի հանցագործություն է կատարում՝ չհասկանալով, թե որքան հիմար և ամբարտավան է եղել: Հետո, երբ նա գիտակցում է իր սխալը, աշխարհը քանդվում է նրա շուրջը: Ողբերգության երեք խոշոր դրամատուրգներն էին Էսքիլեսը, Սոֆոկլեսը և Եվրիպիդեսը։ Արիստոտելը պնդում էր, որ ողբերգությունը մաքրում է սիրտը խղճահարության և սարսափի միջոցով՝ հասկացնելով, որ տառապանքի մեջ կարող է լինել ազնվականություն: Նա այս փորձառությունն անվանեց «կատարսիս»:
Սատիրա․ Այս կարճ պիեսները ներկայացվել են ողբերգության գործողությունների միջև և ծաղրել ողբերգության հերոսների ծանր վիճակը: Սատիրաները առասպելական կերպարներ էին։ Պահպանվելեն այս պիեսների մի քանի օրինակներ: Որոշ հեղինակների կողմից դրանք դասակարգվում են որպես տրագիկոմիկ կամ կատակերգական դրամաներ։
Արմինե Մուրադյան
Աղբյուր՝ oragir.news
Նմանատիպ Լուրեր

Հունիսի 6-ին մեծն կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակն է
Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները անմար կանթեղ դարձան ոչ միայն հայրենական, այլև համաշխարհային երաժշտարվեստի համար: Նրա արվեստի անգնահատելի արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտումն էր, հայրենի բնաշխարհի ներդաշնակումը: Հենց միայն նրա «Սպարտակ» բալետը բավական էր նրան անմահների շարքին դասել:

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունները՝ Թումոյի այգում
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է վայելելու մայրաքաղաքում կայանալիք բացառիկ բալետային երեկոները:

Առաջին անգամ թավջութակահար Hauser-ը հանդես կգա Երեւանում
Հունիսի 17-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կկայանա ազգությամբ խորվաթ, բազմաթիվ հեղինկավոր մրցույթների դափնեկիր, հանրահայտ թավջութակահար HAUSER-ի հայաստանյան առաջին մենահամերգը:

Իրանական ժամանակակից պոեզիայից նմուշներ
Իրանական ժամանակակից պոեզիայից նմուշներ Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ։

Մ. Նալբանդյանը նրան համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից
Պերճ Պռոշյանը ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» վեպով, որտեղ ներկայացրել է հայրենի գյուղի նահապետական կենցաղը, ազգային սովորույթներն ու նիստուկացը, դրանց բախումը փողի ուժի ազդեցությամբ խեղաթյուրված բարքերին: Միքայել Նալբանդյանն իր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»» աշխատության մեջ. Պռոշյանին համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից:

ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆԻ
Իմամ Խոմեյնու առաջնորդությամբ Իրանում հաղթանակեց Իսլամական հեղափոխությունը, և Իրանի ժողովրդի համար սկսվեց նոր տարեգրություն: