ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախի ՊԲ-ն կասեցրել է Բաքվի նոր փորձը. պետք է շարունակել

Հաշվի առնելով միջազգային ներկայիս իրավիճակը, աշխարհաքաղաքական իրողությունները, դրանցով պայմանավորված շատ այլ նրբություններ, Ռուսաստանը Բաքվի հետ չի մտնի որևէ կոնֆլիկտի մեջ, առավ ևս Արցախում որևէ դիրքի համար: Ռուս խաղաղապահները Արցախում այսպես ասած լայն անվտանգության երաշխավոր են, այն էլ ոչ թե հենց Արցախի, այլ Ռուսաստանի շահի համատեքստում, որն իհարկե օգտակար կարող է լինել նաև Արցախի համար:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է»։ Նշվում է, որ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Թե ինչ է անելու կամ ինչ կարող է անել, կամ ինչ կցանկանա անել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, թերևս հռետորական հարցադրում է, եթե նկատի առնենք այն, որ ադրբեջանցիները փաստորեն առաջխաղացման նոր փորձ են կատարել այն բանից հետո, երբ նույն ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համենայն դեպս հայտարարում է, որ քայլեր է ձեռնարկում նախորդ՝ մարտի 25-ի առաջխաղացումը «ելման դիրք» վերադարձնելու համար:
 
 
Մարտի 25-ին Արցախի տեղեկատվական կենտրոնը հայտարարություն տարածեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ»: Այն, որ ադրբեջանցիները անում են առաջխաղացման նոր փորձ, թերևս խոսում է այն մասին, թե ինչպիսի «արդյունավետությամբ» է ՌԴ խաղաղապահ զորակազմը աշխատում իրավիճակը ելման դիրք վերադարձնելու ուղղությամբ: Այդ ամենով հանդերձ, հարկ է թերևս արձանագրել առանցքայինը: Բոլորովին առաջին անգամը չէ, ցավոք սրտի, որ առաջանում է ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ իր առաքելության ու պարտավորությունների արդյունավետ իրականացման հարց: Ավելորդ է թերևս հիշեցնել դեռևս 2020-ի դեկտեմբերից առկա օրինակները, որ շարունակվել են թե 2021-ին, թե 2022-ին: Այդ իմաստով, որևէ բան չի փոխվելու նաև 2023-ին: Եթե փոխվի ինչ որ բան, ապա այն պետք է փոխվի հայկական կողմի մտածողության, մոտեցումների և գործողությունների համատեքստում: Մասնավորապես այն, ինչի մասին խոսել եմ բազմիցս, ինչի մասին արտահայտվում են նաև շատ այլ անհատներ և հանրային խմբեր:
 
Լոկալ մակարդակում Արցախի անվտանգության ապահովումը գերազանցապես Արցախի կառավարող համակարգի պատասխանատուների անելիքի դաշտում է: Հաշվի առնելով միջազգային ներկայիս իրավիճակը, աշխարհաքաղաքական իրողությունները, դրանցով պայմանավորված շատ այլ նրբություններ, Ռուսաստանը Բաքվի հետ չի մտնի որևէ կոնֆլիկտի մեջ, առավ ևս Արցախում որևէ դիրքի համար: Ռուս խաղաղապահները Արցախում այսպես ասած լայն անվտանգության երաշխավոր են, այն էլ ոչ թե հենց Արցախի, այլ Ռուսաստանի շահի համատեքստում, որն իհարկե օգտակար կարող է լինել նաև Արցախի համար: Բայց, լինելով օգտակար Ադրբեջանի լայն զսպման իմաստով, այն չի կարող կենսունակ և հուսալի գործիք դիտվել լոկալ հարթություններում: Այստեղ Արցախի կարողությունների և կառավարման արդյունավետության հանգամանքը անփոխարինելի է, անայլընտրանք: Այդ հարթությունում այլընտրանք չեն կարող լինել նաև որևէ այլ խաղաղապահներ: Պետք է հասկանալ, որ խնդիրը լավ ու վատ խաղաղապահների դաշտում չէ, այլ քաղաքական իրողությունների և նպատակահարմարությունների: Իսկ այդ առումով, քանի դեռ կա խորացող և ուժգնացող աշխարհաքաղաքական դիմակայություն, այդ դիմակայության որևէ կողմ չունի Ադրբեջանի հետ հակադրվելու և կոնֆլիկտային, սուր հարաբերության մեջ մտնելու մոտիվ: Եվ, եթե կա մոտիվների վրա շատ, թե քիչ, թեկուզ հարաբերական ազդեցություն գործելու հնարավորություն, ապա դա նախ և առաջ կախված է հենց սեփական հնարավորությունների արդյունավետության գերադրական աստիճանի հասնելու կարողությունից և կամքից, հետևողականությունից և պրոֆեսիոնալիզմից, ճկունությունից և հաշվարկային կարողություններից: Դատելով տեղեկատվական շտաբի մարտի 27-ի տարածած հայտարարությունից, ադրբեջանցիների հերթական փորձը բախվել է այդպիսի իրավիճակի, ըստ այդմ՝ չի հաջողվել: Բայց, կասկած չկա, որ լինելու են նոր փորձեր՝ հարաբերական թե  ուղիղ իմաստով այսօր, վաղը, կամ ավելի ուշ, հետևաբար պետք է ամեն օր պատրաստվել հաջորդ որևէ փորձ կանխարգելելու կամ հակազդելու առավել արդյունավետ մեխանիզմների ձևավորման:
 
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: