ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 27-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 27-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը, ներկայացրել իրավիճակը Հայաստանում և  Լեռնային Ղարաբաղում, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին` ընդգծելով, որ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման  հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ գտնվում է լիակատար շրջափակման մեջ:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները Չեխիայի Հանրապետության հետ հիմնված են բարեկամության եւ համերաշխության կապերի վրա:
 
Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացներում եւ հետեւողական է Չեխիայի հաջողված փորձին:
 
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ըստ նրա` անցած երեք տասնամյակների ընթացքում հաջողվել է զարգացնել միջպետական ջերմ հարաբերություններ ու ներկայում էլ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու փոխգործակցությունը Չեխիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:
Սարգիս Խանդանյանի դիտարկմամբ միջխորհրդարանական համագործակցությունը բավականին ակտիվ է: Նա համոզմունք է հայտնել, որ փոխադարձ այցերը կնպաստեն երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանը:
 
Հայաստանը կարեւորում է արդյունավետ համագործակցությունը Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ԵՄ եւ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ այլ ձեւաչափերում:
Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը` նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվում են մի շարք միջոցառումներ եւ փոխայցեր:
Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրենի խոսքով խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր կարեւոր դերն ունի միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերի խորացման համար:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: