ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչքան բարդ են ժամանակները, այնքան ավելի շատ բան ունի ասելու թատրոնը. թատերական գործիչները նշում են մասնագիտական տոնը

27-ին աշխարհը տոնում է նորին գերազանցություն թատրոնի միջազգային օրը: Թատրոն՝ երևույթ, որը մարդկանց հնարավորություն է տալիս առնչվելու գեղեցիկի, մարդկային վերելքների ու վայրէջքների, ամենավեհ գաղափարների, երբեմն ճղճիմ իրականության հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ոլորտի ներկայացուցիչները շնորհավորում են մասնագիտական տոնը՝ նորանոր նվաճումներ մաղթելով բոլոր գործընկերներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այն քայլերը, որոնք ձեռնարկում է նախարարությունը, անում է թատրոն երևույթի հանդեպ հարգանքից, թատրոնի լիարժեք գործունեության և դրա անհրաժեշտության գիտակցումից:
«Բժիշկն անում է իր գործը, իրավաբանն անում է իր գործը, դիվանագետն՝ իր գործը… Ցանկանում եմ, որ չվրիպելու, չսխալվելու գինը թանկ իմանալու պատասխանատավությունը նաև թատերական ոլորտն ունենա, որ հասկանա իր քաղաքացիական կարևորությունն ու հանրային կշիռը մեր կյանքում: Թատրոնը բացի արվեստ լինելուց, հսկայական թերապևտիկ նշանակություն ունի: Ինչքան ավելի բարդ են ժամանակները, այնքան ավելի շատ բան ունի ասելու թատրոնը, այնքան ավելի շատ բան կարող է այն բարձրաձայնել մարդու ենթագիտակցական վախերի, քաղաքացու ձգտումների, ապրումների, հուզումների մասին»,-շեշտում է փոխնախարարը:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ բոլոր ժամանակներում թատրոնի կարևորագույն գործառույթը մարդու մեջ մարդ հայտնաբերելն է եղել:
«Պիկասոն արվեստի մասին հրաշալի է արտահայտվել: Նա ասել է, որ արվեստը կյանք է, բայց՝ ժամանակակից հայացքով: Ըստ իս՝ թատրոնի հիմնական գործառույթը դա է: Մենք բոլոր դեպքերում ուսումնասիրում ենք կյանքը, մարդուն, փորձում ենք կերպարների միջոցով հասկանալ ինքներս մեզ, մեր շրջապատը: Թատրոնը շատ կապված է կյանքի հետ, հենց այսօրվա կյանքի հետ: Երբեմն պարզունակ է ընկալվում արձագանքել կոնկրետ իրադարձություններին, և թատրոնը պարտվում է, երբ մակերեսային է մոտենում դրան»,-նշում է Բաբայանը:
Նա կարծում է՝ յուրաքանչյուրիս կյանքում առկա երևույթները գալիս են մարդկանցից, և եթե չի ուսումնասիրվում մարդու կյանքը, հնարավոր չէ հասկանալ նաև երևույթների խորությունն ու դրդապատճառը, և քանի որ մարդու կյանքը կարելի է ուսումնասիրել մշտապես և այդտեղ հատակ չկա, ինչքան խորանում ես, այնքան նոր խորություններ են բացվում:
«Տոնն ստեղծվել է, որպեսզի ժողովուրդներն իրար հասկանան, խաղաղություն տիրի, իսկ թատրոնն իրար հասկանալու համար է: Պետք է նաև փաստել, որ ներկայացումը երբեք չի կայանում, եթե այն անմիջական կապ չունի հանդիսատեսի հետ, եթե հանդիսականը չի դառնում ստեղծագործության համահեղինակը: Այն, ինչ անում են դրամատուրգը, ռեժիսորը, նկարիչը, կոմպոզիտորը, դերասանը, կիսաֆաբրիկատ է: Նրանց ստեղծածի վերջնական արդյունքը երևում է, երբ դրա մաս է դառնում նաև հանդիսականը՝ անկախ նրանից, թե նա սոցիալապես ինչ վիճակում է, ինչ նախասիրություններ ունի: Թատերասերը գալիս է թատրոն, հուզվում է, ապրում նույն հույզերով, նույն հիասթափություններով, ազդեցություններով»,-ասում է Ռուբեն Բաբայանը:
Տիկնիկայինի գեղարվեստական ղեկավարը հավաստիացնում է, որ թատրոնը միավորում է մարդկանց՝ անկախ կարգավիճակից ու մոտեցումներից:  Թատրոնի միջազգային օրը Բաբայանի համար ևս մեկ հնարավորություն է շնորհավորելու միմյանց, հաջորդ օրը տոնի մասին մոռանալ ու անցնել աշխատանքի: «Տարվա մեջ գոնե նման մեկ օր անհրաժեշտ է, որն առիթ է ընձեռում բարի ժպիտով շնորհավորել իրար, ուրախանալ միմյանց հաջողություններով, տխրել անհաջողություններից, բայց հասկանալ, որ թատրոնով զբաղվող բոլոր մարդիկ մեծ ընտանիք են, որի անդամներն ընտրել են այնպիսի ասպարեզ, որը պահանջում է մեծագույն զոհաբերություն, ինքնազոհություն, նվիրում:  Երբ տեսնում ես, որ մարդուն ուսումնասիրելով բեմում՝ նոր մարդ ես ստեղծում, որովհետև յուրաքանչյուր կերպար բեմում նոր մարդ է, կարող ես ասել, որ թատրոնը նաև աստվածային գործառույթ  ունի: Դա հենց այն է, ինչը մեզ դարձնում է ընտանիք, որում լինում են տարաձայնություններ, վեճեր, և կայացած է այն ընտանիքը, որի բոլոր անդամներն իրար սիրում են: Եթե թատրոնի հիմքում չկա սերն իրար հանդեպ, մյուս հարցերը դառնում են անիրագործելի: Միայն սերն է, որ ծնում է ինչ-որ բան, իսկ յուրաքանչյուր նոր ներկայացում հրաշալի նոր ծնունդ է: Այնպես որ, ծնունդդ շնորհավոր, թատրոն»,-եզրափակում է Ռուբեն Բաբայանը:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Էդգար Քոչարյանն էլ վստահեցնում է՝ դժվար է թատրոնի մասին խոսել առանց պաթոսի: «Շատերը զարմանում են, թե ինչու են մարդիկ ցածր վարձատրությամբ աշխատում թատրոնում: Իրականում թատրոնը մեզ համար դեղամիջոց է, առանց որի մենք չենք կարող ապրել: Վերջերս դպրոցներից մեկում հանդիպեցի աշակերտների հետ և ինձ հարցրին՝ եթե  կրկին լույս աշխարհ գայի, ի՞նչ մասնագիտություն կընտրեի: Իմ միակ պատասխանն է՝ նորից կընտրեի թատրոնն ու թատերարվեստը»,-նշում է դերասանն ու հավելում՝ մարդը, որը վաղ տարիքից ընտրել է դերասանի մասնագիտությունը, դժվարանում է կյանքն առանց թատրոնի պատկերացնել:
Անդրադառնալով թատրոնի մարտահրավերներին՝ Էդգար Քոչարյանն ընդգծում է՝ հիմա բազմաթիվ հեռուստածրագեր կան, շոուներ, կա համացանցը, որը և՛ երիտասարդների, և՛ հասուն մարդկանց ուշադրության մեծ մասն է զբաղեցնում: «Դասական լինելով՝ թատրոնը պետք է կարողանա ժամանակին համընթաց քայլել և հաշվի նստել ժամանակի մարտահրավերների հետ»,-ասում է դերասանն ու հավաստիացնում՝ թատրոնը երբեք չի մահանա, որովհետև կենդանի հաղորդակցությունը, որի կարիքն ունեն թե՛ դերասանը, թե՛ հանդիսատեսը, միշտ կլինի: «Թատրոնը հավերժ է»,-եզրափակում է Քոչարյանը:
Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո այն նշելու ավանդույթը տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:
Համաձայն կանոնադրության՝  այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:
Անժելա Համբարձումյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: