ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պահանջեք ձեր նախագահից կատարել իր ստանձնած պարտավորությունները․ Խաժակյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ թեզերին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի Հումբաթ Հուսեյնովի կեղծ թեզերին, ով խոսել է անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին։

Արձագանքելով ադրբեջանցի պատվիրակի հայտարարություններին՝ նախ հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ։  Խաժակյանը նշեց, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը, և հրաժարվում է վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ։
 
«Մենք քիչ առաջ լսեցինք Ադրբեջանի պատվիրակի ելույթը, ով խոսում էր Հայաստանից ինչ-որ պահանջներից։ Դուք գիտեք, որ Հայաստանը պատրաստ է խոսել խաղաղության օրակարգի շուրջ, և դա է կարևոր մեզ համար։ Եղել են բազմաթիվ պայմանավորվածություններ , և կարող ենք ասել, որ մենք պատրաստ ենք կատարել համաձայնեցված դրույթները։ Բայց այժմ, երբ Ադրբեջանի պատվիրակը խոսում է ինչ-որ տեղահանված մարդկանց վերադարձի մասին, ես պետք է ընթերցեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մի դրույթ, որը ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը։ Հայտարարության 7-րդ կետով ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց իրականությունն այլ է, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը։ Նրանք հրաժարվում են վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ, և այդքանով հանդերձ այս հարթակում նրանք խոսում են իրենց պահանջների մասին»,լ- ասել է Խաժակյանը։
 
Նա հավելել է, որ խաղաղություն հնարավոր կլինի ունենալ միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր կողմ կատարում է իր պարտականությունները։ «Դուք տեղյակ եք, որ Լաչինի միջանցքը երկար ժամանակ է, ինչ փակված է, և մենք տեսանք ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հայտարարությունը, որով ասվում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը, քանզի դա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Սակայն նրանք դա չեն անում՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում, իսկ այստեղ անում են նոր պահանջների վերաբերյալ հայտարարություններ։ Ես առաջարկում եմ Ադրբեջանի պատվիրակին խոսել իրենց նախագահի հետ և հորդորել իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նոյեմբերի 9-ից ստանձնել է Ադրբեջանը և ապաշրջափակել Լաչինի միջանցքը, քանզի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը, քաղաքական շահերից ելնելով, չի կարող ստեղծել հումանիտար ճգնաժամ»,- եզրափակել է Խաժակյանը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: