ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Նեմեսիս» գործողություն. Ի՞նչ ճակատագրի արժանացավ հայ դավաճանը

1920-ի մարտի 27-ին, Արշավիր Շիրակյանը իրականացրեց իր առաջին հատուցման գործողությունը: «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի առաջադրանքով Կ.Պոլսի մարդաշատ փողոցներից մեկում, օրը ցերեկով նա գնդակահարեց հայ դավաճան Վահե Իհսանին, որը 1915 թվականին ձերբակալված պոլսահայ մտավորականների ցուցակների կազմողն էր եղել:

Հայ վրիժառու և ազգային ականավոր գործիչ Արշավիր Շիրակյանը (1900-1973) հայոց «Նեմեսիս» հատուցման գործողության պատվո շարքում երկրորդն է համարվում՝ 1921 թվականին երիտթուրքերի կառավարության ներքին գործերի նախարար և հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանից հետո: Նույն 1921-ին Արշավիր Շիրակյանին հաջողվեց ոչնչացնել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմին:
 
 
Սայիդ Հալիմ փաշա
 
 
1920-ի մարտի 27-ին, Արշավիրն իրականացրեց իր առաջին հատուցման գործողությունը: «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի առաջադրանքով Կ.Պոլսի մարդաշատ փողոցներից մեկում, օրը ցերեկով նա գնդակահարեց հայ դավաճան Վահե Իհսանին, որը 1915 թվականին ձերբակալված պոլսահայ մտավորականների ցուցակների կազմողն էր եղել: Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիրը հեռանում է Կ.Պոլսից և հայտնվում անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ անցնելով ծառայության Առաջին հանրապետության ոստիկանությունում: Շուտով Արշավիրն իր նոր ընկեր, վրիժառու Արամ Երկանյանի հետ մի նոր առաջադրանք է ստանում՝ վերացնել Բաքվում գտնվող Էնվեր և Խալիլ փաշաներին: Ճանապարհին՝ Թիֆլիսում նրանք անսպասելի ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից և բանտարկվում։ Սակայն այնտեղ երկար չեն մնում՝ բանտից նրանց փախուստի կազմակերպումը հաջողությամբ է պսակվում, և Արշավիրը կրկին անցնում է Կ.Պոլիս՝ սպասելով հերթական առաջադրանքի:
 
 
Արշավիր Շիրակյան և Արամ Երկանյան
 
 
1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը համատեղ գործողությունով ոչնչացնում են ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից հաջորդ երկուսին` երիտթուրքերի պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին:
 
      
 Բեհաեդդին Շաքիր
 
 
 
Ջեմալ Ազմի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: