ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
1-2. Հայաստանի հավաքականը զիջեց Թուրքիային

Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Թուրքիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջեց Թուրքիային:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից 10 րոպե անց Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ. Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո թուրքերից ինքնագոլի հեղինակ դարձավ Օզան Կաբակը:
Բաց թողած գնդակից հետո թուրքերը հնարավորությունը բաց չէին թողնում գրոհելու, սակայն Հայաստանի ընտրանին ակտիվ էր և հստակ հակագրոհում էր: Խաղակեսի միջնամասում վնասվածքի պատճառով Տարոն Ոսկանյանը փոխարինվեց: Նրա փոխարեն հանդիպումը շարունակեց Ստյոպա Մկրտչյանը: Խաղի 34-րդ րոպեին Թուրքիան հավասարեցրեց հանդիպման հաշիվը. դիպուկ հարվածով աչքի ընկավ Օրկուն Կոկչուն:
 
Երկրորդ կեսի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել առավել խոցելի օղակները: Առաջին կեսում փոխարինման մտած Ստյոպա Մկրտչյանը երկրորդ կեսում փոխարինվեց․ այս անգամ խաղադաշտ մտավ Խորեն Բայրամյանը:
 
Հանդիպման 63-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալից օգտվեց և թուրքերին առաջ մղեց  Քերեմ Ակտուրկոգլուն: Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը Երևանում ավարտվեց 1։2 հաշվով։
Մարտի 28-ին Հայաստանի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 19:00-ին:
 
Աղբյուր՝ armenpress.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: