ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը․ շնորհանդես Հայաստանում Սիրիայի դեսպանատանը

Շուրջ հարյուր գրքերի հեղինակ Էդվարդ Միլիտոնյանի «Բառերի արեւելքը» ժողովածուն արաբերենով լույս է տեսել Դամասկոսում՝ ՀԳՄ հրտարակչությամբ: Այդ առիթով գեղեցիկ ու ինքնատիպ միջոցառում էր նախաձեռնել Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատունը:

Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, նկարիչ Էդվարդ Միլիտոնյանը շուրջ հարյուր գրքերի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Եվ ահա հերթականը՝ «Բառերի արեւելքը» ժողովածուն՝ արաբերենով: Այն լույս է տեսել Դամասկոսում՝ ՀԳՄ հրտարակչությամբ: Այդ առիթով գեղեցիկ ու ինքնատիպ միջոցառում էր նախաձեռնել Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատունը: Հոգեհարազատ ու գեղեցիկ էր եւ այն, որ միջոցառման հյուրերին, որպես հարազատների, անձամբ ու ջերմորեն դիմավորում էր դեսպանն ինքը՝ մեր հայրենակցուհի տիկին Նորա Արիսյանը:
Ողջունելով ներկաներին, դեսպանն անդրադարձավ Էդվարդ Միլիտոնյանի գրական վաստակին, կենսագրությանը, թարգմանական գրականության դերին ու նշանակությանը՝ ի շահ տարբեր ժողովուրդների բարեկամության ու դրանց սերտացման: Ապա կարեւորեց «Բառերի արեւելքը».
 
  • Փորձեմ կարճ խոսքով արժեւորել սույն ժողովածուն: Գիրքն ամբողջությամբ բանաստեղծի՝ Սիրիա բազմիցս այցելություններից ստացած տպավորությունների արդյունք է: Հուզիչ են, խոր ու պատկերավոր «Ուխտագնացություն դեպի Դեր Զոր», «Եփրատ», «Պալմիրա-2015», «Ուխտագնացություն Հալեպ», այս շարքի տասնյակ այլ բանաստեղծություններ, որոնցում պատկերվում են ջարդերի, կոտորածների ու մահվան տեսարանները Եփրատի ջրերում, նրա ափերին, մերձակա տարածքներում ու մահվան անապատներում:
 
Ապա արաբերենով հատվածներ կարդաց նորընծա գրքից՝ ավելացնելով.
 
  • Շնորհակալ եմ բանաստեղծին նաեւ այն բանի համար, որ իր ստեղծագործություններում իսկական բարեկամի սիրով ու ջերմությամբ անդրադարձել է նաեւ Սիրիային, նրա ժողովրդին՝ հարազատի ջերմությամբ:
 
Այնուհետեւ խոսք ասաց Էդվարդ Միլիտոնյանը. շնորհակալություն հայտնելով Դամասկոսում հրատարակված գրքի համար, նա երախտագիտությամբ նշեց թարգմանչի եւ հրատարակման գործը ձեռնարկած Տիգրան Գաբոյանի կատարած նվիրական աշխատանքը: Այնուհետեւ մեկնաբանեց, թե որտեղից է գալիս իր սերը Սիրիայի, արաբական աշխարհի այլ երկրների ու ժողովուրդների հանդեպ.
 
  • Դա գալիս է իմ մանկությունից: Ես ծնվել եմ Սարի թաղում, որտեղ հիմնականում հայրենադարձներ էին Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Հունաստանից: Մեր փողոցում մշտապես կարող էիր լսել արաբական երաժշտություն, իսկ տարեցները առավելապես արաբերեն էին խոսում: Երազում էի լինել արեւելքի՝ նրանց ապրած երկրներում, այդ երկրներն ինձ կանչում էին, ես էլ՝ իրենց: Բայց քանի որ նրանք չեկան՝ ինքս գնացի: Առաջին անգամ Սիրիա այցելեցի 1983-ին, եղա Պալմիրայում, Աբու-Ալ-Ալմահարու թանգարանում, այցելեցի նրա գերեզմանին: Ու երբ վերադարձա, սկսեցի նկարել Պալմիրայի չքնաղ տեսարանները, գրվեցին բազմաթիվ բանաստեղծություններ: Այդուհետ Սիրիան ինձ կանչեց եւս հինգ-վեց անգամ: Այնտեղ եղել եմ նաեւ մեծանուն Օհան Դուրյանի հետ՝ համերգների առիթով, գրական հանդիպումների նպատակով: Եղել եմ Եգիպտոսում, արաբական այլ երկրներում… Այնպես որ, «Բառերի արեւելքը» գիրքս պատահական չի ստեղծվել: Այն թելադրել են արեւելքի ժողովուրդների հանդեպ իմ խորին հարգանքը, մեր ժողովուրդների իրար այնքան նման ճակատագրերը…
 
Իր ելույթում գրքի թարգմանիչ Տիգրան Գաբոյանը ընդգծեց, որ այն հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության «Հայ գիրքը՝ օտար լեզուներով» ծրագրի շրջանակներում: Եղել են նաեւ հովանավոր-աջակիցներ: Խոսելով Սիրիայի մասին, նա շեշտեց.
 
  • Ինքս Սիրիայից եմ, ինձ հոգեհարազատ էր գրքի թարգմանությունը, հատկապես հայոց ցեղասպանությանն ու այս երկրին վերաբերող գործերը: Ես Սիրիայի մասին հենց այնպես չեմ խոսում՝ այն հայրենիք է բոլորի համար, հատկապես՝ հայերիս: Թուրքերը որոշել էին հայությանը թաղել սիրիական անապատներում, բայց նրանք այստեղ հակառակն արին: Էդվարդ Միլիտոնյանը այս ամենը հրաշալի է ներկայացնում իր այս գրքում:
 
 
ՀԳՄ հրատարակչության տնօրենը՝ բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, շնորհավորելով գրչընկերոջը, նշեց, որ իրենք էլ անմասն չեն մնացել գրքի ստեղծման գործում: Արդյունքում՝ «ուրախ եմ բանաստեղծությունների այս փնջի համար, որի բանաստեղծական աշխարհը տոգորված է արեւելյան բառերի լույսով…»: Իսկ արմատներով սիրիացի բանաստեղծ Հակոբ Հարությունը խոսեց գորովանքով. «Այս պահին գտնվում եմ իմ ծննդավայր Սիրիայի տարածքում: Սա իմ առաջին ուրախությունն է: Երկրորդը՝ գրքի ծնունդն է՝ սքանչելի վերնագրով՝ «Բառերի արեւելքը»: Այս երկու բառի մեջ լույս կա, արեւ կա ու ջերմություն: Շնորհավորում եմ հեղինակին, ով իր մեջ սինթեզում է արեւմուտքն ու արեւելքը…»:
 
Միջոցառման ավարտին դեսպան Նորա Արիսյանը Էդվարդ Միլիտոնյանին հանձնեց դեսպանատան պատվոգիրը՝ հայ-սիրիական գրական կապերի ամրապնդման գործին անմնացորդ նվիրումի համար:
 
Հակոբ Սրապյան
 
Աղբյուր՝ armenpress.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: