ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գույներ, վրձիններ, շրջապատող կտավներ, որոնք արտացոլում են տարիների աշխատանքը, ներաշխարհը, կյանքը. բացահայտելով գեղանկարչի արվեստանոցը

Գույներ, վրձիններ, շրջապատող կտավներ, որոնք արտացոլում են տարիների աշխատանքը, ներաշխարհը, կյանքը: Այսպիսի տեսք ունի գեղանկարիչ Կարեն Մկրտչյանի արվեստանոցը: Գեղանկարիչը երկար տարիներ իր գործունեությունը ծավալում է արվեստի ու գույների մեջ: Մասնագիտական ընտրության ճանապարհը եղել է հետաքրքիր, կյանքի է կոչվել մանկության երազանքը:

«Իմ գիտակից կյանքում ինչքան հետ եմ նայում ,միշտ էլ երազել եմ գեղանկարիչ դառնալ, պարզապես այստեղ ճանապարհն էր շատ հետաքրքիր, ինչպես կգնաս, ինչպես կստացվի՝ գաղափար չունեի փոքր տարիքում»,- ասաց գեղանկարիչը: 
Կարեն Մկրտչյանի բնորոշմամբ՝ գեղանկարչությունը մի աշխարհ է, որտեղ մարդը կարող է ազատ լինել ու ստեղծագործության  մեջ արտացոլել իր մտքերը, հույզերն ու ներաշխարհը:
 
 
 
Նա ընդգծեց՝ չնայած անհատի մեծ ցանկությանն ու աշխատանքին, կան հատկություններ, որոնք շատ կարևոր են  ու ի սկզբանե  պետք է լինեն մարդու մոտ:
«Գեղանկարիչ լինելը հեշտ չէ, բայց եթե սիրում ես, դժվարությունները սիրով կհաղթահարես»,-ասաց նա:
Հաճախ գեղանկարիչները իրենց կատվներն ընկալում են այնպես, կարծես իրենց  սեփական երեխաները լինեն  և դժվարությամբ են բաժանվում ստեղծագործություններից, թեպետ մեզ հետ զրույցում Կարեն Մկրտչյանն անկեղծացավ՝ տարիքի հետ մի փոքր հեշտանում է բաժանման գործընթացը:
«Վաղ շրջանում ինձ համար բավականին բարդ էր, որովհետև նկարը, որ տևական ժամանակ ապրում է քեզ հետ, նախ ինքդ ես ուզում երկար վայելել այն: Նաև ես հաճախ վերադառնում եմ իմ հին նկարներին՝ իրենց վերադարձնելով այսօրվա կյանք, իմ այսօրվա տարիքային մոտեցումով կամ փորձով փորձում եմ այն նորից նկարել»,- ասաց Կարեն Մկրտչյանը:
Գեղանկարիչն օրն անցկացնում է  արվեստանոցում՝ իր  միջավայրը վայելելով, և հաճախ գույների ու պատկերների աշխարհը ստիպում է նաև մոռանալ ժամանակի մասին:
 
Հեղինակ՝ Գայանե Գաբոյան
Լուսանկարիչ՝ Տաթև Դուրյան
Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան
 
Աղբյուր՝ armenpress.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: