Զատկի տոնի առթիվ տոնավաճառ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում

2023 թվականի մարտի 16 և 17-ին, համալիրի կանանց բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Զատկի տոնի առթիվ տոնավաճառ։ Տոնավաճառին մասնակցում էին ավելի քան 30 տաղավարներ, որտեղ ներկայացված էր Զատկվա զարդեր և բազմատեսակ ուտեստներ։
2023 թվականի մարտի 16 և 17-ին, համալիրի կանանց բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Զատկի տոնի առթիվ տոնավաճառ։ Այս միջոցառման պատասխանատուներն էին տիկնայք՝ Ժանեթ Ավանեսյանը և Ստելլա Գևորգյանը։ Տոնավաճառին մասնակցում էին ավելի քան 30 տաղավարներ, որտեղ ներկայացված էր Զատկվա զարդեր և բազմատեսակ ուտեստներ։
Տաղավարների պատասխանատուները հյուրասիրվեցին սուրճով ու թխվածքով։ Տոնավաճառին մասնակցում էին Սասուն և այլ թաղամասերի մեր հայրենակիցները։ Միջոցառման ընթացքում հնչում էր ուրախ երաժշտություն։ Միության տարբեր աշխատանքների մասին պարբերաբար տրվում էր հայտարարություններ։
Կազմակերպչական աշխատանքներում իրենց օժանդակությունն էին ցուցաբերել կանանց բաժանմունքի բոլոր անդամները։
Լրագրող՝ Սիլվա Թահմասյան
Նյութը «Հայազդ» կայքին տրամադրել է ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի հանրային կապը:
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: