ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ ՄԽ նիստում ընդգծել է Արցախում ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմների գործարկման հրամայականը

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ մարտի 23-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ստանձնած պարտավորությունների խախտումները» ընթացիկ հարցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում իրավիճակի սրմանը և մարտի 22-ին հակառակորդի կրակոցից ՀՀ զինծառայողի մահացու վիրավորման դեպքին:
«ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է, որ 2020թ. ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունված եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ հայ գերիներին, պատանդներին, մինչ օրս ապօրինի անազատության մեջ պահելուց մինչև Լաչինի միջանցքի և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելը:

Արմեն Պապիկյանն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշմանը, որով Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն արդեն 100 օրից ավելի է, ինչ Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը, որն ուղեկցվում է Արցախում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով և ի ցույց է դնում բարձր մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը:
Արմեն Պապիկյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ վերաբնակեցնում է Լեռնային Ղարաբաղի իր վերահսկողության տակ անցած տարածքները՝ ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով:

«ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Բարձր գնահատելով մի շարք երկրների հստակ հայտարարությունները Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման վերաբերյալ՝ դեսպանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման, ինչպես նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: