ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-վրացական բարեկամություն՝ թումանյանական ուղիով․ Թումանյանի հիշատակի միջոցառումներ Թբիլիսիում

Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի կապակցությամբ Թբիլիսիի Գիորգի Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում բացվել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը։

Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի կապակցությամբ Թբիլիսիի Գիորգի Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում բացվել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը։
 
 
Ցուցադրությանը ներկայացված են Թումանյանի ձեռագրեր, լուսանկարներ, վրաց մշակույթին նվիրված բացառիկ ստեղծագործություններ, ինչպես նաև «Խորհրդավոր տուփը», որի մեջ 100 տարի առաջ՝ մինչ հողին հանձնելը, ամփոփվել էր բանաստեղծի սիրտը:
 
Թումանյանը, որ վաղ պատանեկան հասակից մինչ կյանքի վերջին օրերը ապրեց և ստեղծագործեց Թիֆլիսում, մինչև ուղն ու ծուծը դարձել էր թիֆլիսցի․ Թումանյանի թիֆլիսյան տներից մեկում այսօր գործող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ներկայացուցիչ Գոհար Մազմանյանի խոսքով, գալով Թիֆլիս՝ Թումանյանն ամբողջովին ընդունել էր այն կենցաղը, դեմքը և տեսքը, ինչ հարյուր տարի առաջ հարիր էր Թիֆլիս քաղաքին․ դա է պատճառը, որ Թումանյանն ու Թիֆլիսն ուղղակի անքակտելի են․  
 
 
«Դա խոսում է այն մասին, որ ինքը որպես մեծ մարդասեր, կարողացավ իր շուրջը հավաքել հայ, վրաց և ռուս մտավորականությանը՝ վայելելով նրանց սերն ու հարգանքը։ Եւ այսօր՝ 100 տարի անց, հայ և վրաց մտավորականության ներկայությամբ կրկնում ենք այդ ուղին՝ կարևորելով թումանյանական գաղափարները, մարդասիրությունը, հայ-վրացական բարեկամությունը»։ 
 
1883-ին, առաջին անգամ Թումանյանը Թիֆլիս եկավ՝ ուսումնարան մտնելու․ «ինձ թվաց, թե ընկա մի հսկայական հարսանքատուն: Զուռնա, դհոլ, դայիրա, նաղարա, ծափ-ծիծաղ, պար, երգ … Էն էլ ոչ թե տներում, այլ դուրսը, դռներին, կտուրներին: Մանավանդ իրիկնապահերին: Կիրակի ու տոն օրերս հո — գլուխ բեր, որ դիմանա: Զուգված, զարդարված շրըխկում ու զրընգում էր ամբողջ քաղաքը», — այսպես էր գրել Թումանյանը, որ Վրաստանին ու վրաց գրականությանը ոչ միայն առօրյա կյանքում էր ծանոթանում այլև նաև գրքերի միջոցով․ Երևանի Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշում է, Երևանից Թբիլիսի է բերվել 26 թանգարանային առարկա․
 
«Նրա անձնական գրադարանում Վրաստանին առնչվող բազմաթիվ գրքեր կան։ Իհարկե, բոլորը հնարավոր էլ չէր այստեղ բերել, բայց կատարվել է շատ նուրբ ընտրություն՝ առանձնացվել են հատկապես վրացի գրողներ Գրիշաշվիլիի, Աբաշիձեի, Ռոբաքիձեի ընծայագրերով գրքերը՝ նվիրված Թումանյանին։ Եւ ամենկարևոր թանգարանային առական, որ այստեղ ցուցադրվում է մի խորհրդավոր տուփ է, որում ժամանակին պահվել է Թումանյանի սիրտը»։ 
 
 
Ցուցադրության մեջ ներառվել են նաև վրացական գրականության թանգարանում պահվող Թումանյանի ձեռագրերը։ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանին հանձնվեց Թումանյանի մասին պատմող գիրք, տնօրեն Լաշա Բաքրաձեին՝ խորհրդանշական պարգևներ՝ Թումանյանի և Շոթա Ռուսթավելիի մեդալիոններ․ 
 
«Սա կարևոր ցուցահանդես է, քանի որ այսօր, ցավոք հայերն ու վրացիները միմյանց մասին քիչ գիտեն։ Հայ մեծ, թբիլիսցի գրողին նվիրված ցուցահանդեսը կարևոր է նաև վրացիների համար։ Սա ավելի ու ավելի կամրապնդի հայ -վրացական բարեկամությունը, որի ջատագովն էր հենց ինքը՝ Թումանյանը»։ 
 
Թումանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Թբիլիսիում կշարունակվի մինչև ապրիլի 13-ը։
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: