ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լավրովի խոսույթից զգացվում է, որ Ռուսաստանը Լաչինի միջանցքի ապաշրջափակումը համարում է խաղաքարտ, որի միջոցով փորձ է արվում Հայաստանից զիջումներ կորզել. Արտաշես Խալաթյան

Ռուսաստանն ամեն կերպ խանգարելու է, որ այդ կոնֆլիկտները լուծվեն»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

Երեկ Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: Դրանից հետո ընդդիմադիր հատվածի որոշ ներկայացուցիչներ սկսեցին մեղադրանքներ հնչեցնել ԵՄ դիտորդների հասցեին, մեղադրել իշխանություններին, որ ԵՄ դիտորդների առկայությունը չկանգնեցրեց Ադրբեջանին և այլն, մինչդեռ երբ մարտի 5-ին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանցիների կողմից սպանվեցին Արցախի ՆԳՆ երեք աշխատակիցներ, ընդդիմությունը ոչ մի քննադատություն չհնչեցրեց ռուս խաղաղապահների կամ Ռուսաստանի հասցեին։ 

Այս առնչությամբ  Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ Սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանն ասաց, որ իր կարծիքով՝  այստեղ պետք է  արձանագրել, որ Ադրբեջանի գործողությունները որոշակիորեն նաև հրահրված են Ռուսաստանի կողմից և նպատակ ունեն դելեգիտիմացնել ԵՄ դիտորդներին և ցույց տալ, որ ադրբեջանական ագրեսիայի հանդեպ անուժ են ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրոպան, այսինքն՝ Ռուսաստանը ոչ թե փորձում է բարելավել իր եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը, այլ պարզապես փորձում է ցույց տալ, որ ուրիշները ևս իրենց պարտավորությունները չեն կատարում, այլապես Ադրբեջանը չէր ունենա նման խիզախություն ագրեսիայի դիմելու։
Ինչ վերաբերում է կոնկրետ եվրոպացի դիտորդներին, ապա փաստաբանը նշեց, որ իրենց մանդատը, ի տարբերություն խաղաղապահ զորակազմի, ենթադրում է հենց բուն դիտորդություն և փաստահավաք առաքելություն։ 

«Համոզված եմ, որ այս միջադեպը օպերատիվ կերպով հասցվել է եվրոպական մայրաքաղաքներ և նաև տեղ կգտնի դիտորդների պարբերաբար հրապարակվելիք զեկույցներում, և Ադրբեջանն իր այդ գործողությունների հետևանքով կունենա բավականին լուրջ քաղաքական և, ինչու չէ, նաև իրավական հետևանքներ։ Պարզապես պետք է նշել, որ դիտորդական առաքելությունն իրականում ավելի շատ իրավաքաղաքական կառուցակարգ է՝ ի տարբերություն խաղաղապահների, որոնք ռազմաքաղաքական գործառույթ ունեն, և փարիսեցիություն է այս երկու կառուցակարգերը միմյանց հետ համեմատելը»,- ասաց Արտաշես Խալաթյանը։     

Խոսելով այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասել է, որ չցանկանալով չափազանցել՝ կա դրական հնարավորություն, որ թույլ է տալիս ավարտին հասցնել խաղաղության համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, Արտաշես Խալաթյանը կարծում է, որ իրականում խաղաղության համաձայնագիր կնքելն այս պահին իրատեսական չէ, և սա ավելի շատ նման է ռուս-ամերիկյան մրցակցության։

«Անշուշտ, Ռուսաստանը պայքարում է իր ազդեցությունը պահպանելու՝ կոնֆլիկտի կառավարման և դրա միջոցով նաև կողմերի վրա, իսկ ԱՄՆ-ն փորձում է ընդլայնել իր ազդեցությունը կոնֆլիկտի կառավարման և այդպիսով կողմերի վրա։ Այսինքն՝ մեկը ձգտում է պահպանել իր ազդեցության լծակները, մյուսը՝ ընդլայնել։ Իրականում այսօր առաջխաղացման միակ հնարավոր տարբերակը Լաչինի միջանցքի ապաարգելափակման շուրջ համաձայնության հասնելն է և իրավիճակի կայունությունը տեղում պահպանելը, մնացյալ հարցերը այս պահին իրատեսական չեն, որ կարելի է գնալ հանգուցալուծման, որովհետև մենք տեսնում ենք, որ նոր էսկալացիա է տեղի ունենում համաշխարհային մակարդակով, և գնալով ավելի ուրվագծվում է ռուս-չինական ստրատեգիական հնարավոր համագործակցությունը, որը ոչ հեռու ապագայում կվերածվի լիիրավ դաշինքի։ Եվ բոլոր այն հնարավոր ոլորտներում ու ազդեցության գոտիներում, որտեղ Ռուսաստանն ավանդաբար ունեցել է դոմինանտություն, Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը  լինի իր սցենարով, իսկ քանի որ դա այս պահին ևս իրատեսական չէ, ապա Ռուսաստանն ամեն կերպ խանգարելու է, որ այդ կոնֆլիկտները լուծվեն»,- ասաց Արտաշես Խալաթյանը։   
   
Մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ ամենակարևորը և ամենաիրատեսականը կոնֆլիկտի մենեջմենթն է, կառավարումը, ինչպես որ տասնյակ տարիներ եղել է, էսկալացիաների կառավարումը և գետնի վրա ամենահրատապ հարցերի լուծումը: Դրանք են՝ նախաևառաջ, Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, գերիների վերադարձը և նմանատաիպ հարցեր։ 

Փաստաբանը նշեց, որ քանի դեռ ռուս-չինական դաշինքը կամ համագործակցության ձևաչափը՝ մի կողմից և Արևմուտքի ուժերը՝ մյուս կողմից միմյանց վճռական խորտակիչ հարվածներ չեն հասցրել կամ միմյանց չեն թուլացրել այնքան, որ մեկը մյուսի նկատմամբ ձեռք բերի հստակ, ստրատեգիական առավելություն, բոլոր նման վիճելի հարցերը, բոլոր կոնֆլիկտները պարզապես չեն կարող հանգուցալուծվել, և ակնհայտ է, որ  արցախյան հարցի համար կողմերը խաղադրույքները չեն բարձրացնի շատ ավելի բարձր, քան հիմա է:
Խոսելով նաև այն մասին, որ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը երեկ կոչ է արել Ադրբեջանին կատարել Հաագայի և ՄԻԵԴ որոշումները և անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ և ապօրինի արգելափակումը, Արտաշես Խալաթյանն ասաց, որ բոլոր դեպքերում պետք է ընդունել, որ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված ցանկացած փաստաթուղթ ունի կարևոր քաղաքական նշանակություն, բայց և պետք չէ դա չափազանցել։

«Դա մեզ համար երկարաժամկետ կտրվածքով  է ունենալու կարևոր նշանակություն, երբ մենք մեր ռազմական պոտենցիալը վերականգնենք, երբ լինի միջազգային բարենպաստ  կոնյունկտուրա, դա մեզ կօգնի ապագայում ռազմական բալանսը վերականգնելուց հետո ավելի վճռական պայքար տանելու մեր իրավունքների պաշտպանության ուղղությամբ, բայց ռազմական, ուժային առումով մեր օգտին չէ։ Այդ քաղաքական փաստաթղթերը առավելապես կունենան սիմվոլիկ բնույթ, բայց երկարաժամկետ կտրվածքով, բնականաբար, դրանք մեզ կարող են աջակցել արցախյան հարցի հայանպաստ լուծման համար»,- ասաց փաստաբանը։  

Ինչ վերաբերում է Միզոյան-Լավրով հանդիպման ժամանակ Լավրովի հայտարարություններին, Արտաշես Խալաթյանն ասաց, որ ակնհայտ է՝ այսօր նաև պայքար է գնում կարգավորման երկու կոնցեպտների շուրջ՝ ռուսական և արևմտյան, ռուսական կոնցեպտը ենթադրում է այնպիսի հանգուցալուծում, որպեսզի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մնան ռուսական ազդեցության օրբիտայում, և որ ամենակարևորն է՝ այն ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում Ադրբեջանին, ինչը նշանակում է Հայաստանի ինքնիշխանությանը լուրջ հարված հասցնել, իսկ արևմտյան կարգավորումը հիմնված է ՀՀ-ի ինքնիշխանության ամրապնդման վրա,  և այդ համատեքստում արցախյան հարցը տարանջատվում է ՀՀ ինքնիշխանության խնդրից, և Արցախի հարցում շեշտը դրվում է մարդու իրավունքների հիմնարար պաշտպանության վրա, որը թեպետ ասում է, որ բացառում է Արցախի անկախությունը, բայց ինքը կարծում է, որ Ադրբեջանի կողմից նման վարքագծի շարունակման դեպքում հնարավոր է՝ մի օր Արևմուտքի համբերության բաժակը լցվի, և ուղղակի դրվի Արցախի անջատման խնդիրը:

«Լավրովի խոսույթից զգացվում է, որ Ռուսաստանը փաստացի Լաչինի միջանցքի ապաշրջափակումը համարում է խաղաքարտ, որի միջոցով փորձ է արվում Հայաստանից զիջումներ կորզել։ Պատահական չէ, որ Լավրովը խոսում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման պարտականության կատարման մասին՝ այդ եռակողմ հայտարարության մյուս պարտավորությունների կատարման համատեքստում, որոնցից ամենակարևորը տնտեսական ուղիների ապաշրջափակումն է, որի մասին Լավրովը խոսեց։ Այսինքն՝ դա ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար Լաչինի միջանցքի ապաշրջափակումը չի համարվում անվերապահ առաջնահերթություն, և դա կապակցվում է իր համար ձեռնտու հայտարարության մյուս կետի՝ Ռուսաստանի մեկնաբանությամբ միջանցքի տրամադրման կետի հետ։ Քանի դեռ Հայաստանը օբյեկտիվորեն ընդդիմանում է նման ապօրինի պահանջներին՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, այդքան ժամանակ Ռուսաստանն ամեն ինչ անելու է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը թույլ չտալու համար։ Իսկ մնացած պահանջները՝ ռուսական դպրոցների հետ կապված և այլն,  նույնպես ածանցվում են այս խնդրից, որ փաստորեն Լաչինի միջանցքի ապաշրջափակում և նոր էսկալացիա թույլ չտալը Ռուսաստանը փորձում է հնարավորինս  թանկ վաճառել Հայաստանի վրա, այդ թվում՝ նման զիջումներ կորզելու ձևով»,- եզրափակեց Արտաշես Խալաթյանը։ 

Լիլիթ Թադևոսյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: