ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական Նովրուզ, նոր կյանքի խոստում

Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր) աշխարհի ամենահին տոներից մեկն է, որի մասին հիշատակություններ կան թե հին իրանցիների Սուրբ գիրք Ավեստայում և թե անտիկ հեղինակների երկերում:

Օրինակ՝ Ստրաբոնը Նովրուզի մասին գրում է, որ Նովրուզն ամենաընդունված և հարկի տոնն է համարվել: «Հնագույն ժամանակներից մինչ օրս այդ օրը Սիրդարիայի և Ամուդարիայի բնակչությունը հավաքվում է Կրակի տաճարում: Սա ամենահարգի տոնն է, երբ առևտրականները փակում են իրենց կրպակները, արհեստավորները դադարեցնում են աշխատանքը, ամենքն ուրախանում են, միմյանց հյուրասիրում ուտելիքներով, որոնց դիպել է կրակը»:
Իրանական հին առասպելներում Նովրուզը կապել են իրանական միֆական թագավորների անվան հետ: Այսպես՝ մի գրվածքում ասվում է, որ այն օրը, երբ Աստված մարդկանց ազատեց տապից, սառնամանիքներից ու հիվանդություններից, Ջամշիդը (իրանական առասպելական թագավոր) այդ օրն անվանեց Նովրուզ և շքեղ տոն կազմակերպեց:
Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Նովրուզը տոնել են, երբ Ջամշիդը դևերի հետ տարիներ տևած պատերազմում հաղթանակել է: Այս բոլոր պատմություններում կարելի է գտնել ձմեռվա ավարտի և գարնան զարթոնքի հետ կապված տարրեր: Գարնանամուտին հին իրանական ժողովուրդները տոնում էին սառնամանիքի ու ձմեռվա նահանջը, կյանքի նորացումը և գարնան ավետումը:
Այս տոնն այնքան արմատացած է եղել ժողովրդի մեջ, որ անգամ իսլամի ընդունումից հետո պահպանվել է և իսլամականացվել՝ շարունակվելով մինչև օրս:
Հետագայում այն տարածվել է նաև այլ ժողովուրդների ու ցեղերի շրջանում՝ ստանալով միջազգային բնույթ: Թյուրքալեզու ժողովուրդների մոտ Նովրուզի տոնակատարությունը կապված է թյուրքական հին լեգենդի հետ, որի համաձայն՝ այդ օրը թյուրքերը դուրս են եկել Էրգենեկոնի (լեռներով շրջապատված տարածք) պաշարումից: Ներկայումս շատ երկրներում՝ Աֆղանստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում Նովրուզը պետական տոն է:
Նովրուզը Տաջիկստանում
Հին արեգակնային օրացույցով Նովրուզը նշում էին գարնանային գիշերահավասարի օրը, երբ ցերեկն ու գիշերը հավասարվում են: Գարնան սկսվելու հետ միասին սկսվում է հողագործի նոր հոգսերի և հույսերի շրջանը: Մուսուլմանական լուսնային օրացույցի ընդունումից հետո իսլամ դավանող մի շարք ժողովուրդներ Նովրուզը սկսեցին նշել այդ օրացույցի առաջին ամսվա՝ Մուհարրամի առաջին օրը:
Իրանում Նովրուզը նշում են մարտի 21-ին: Դրանից հետո մեկ շաբաթ պաշտոնական արձակուրդ է, իսկ ժողովրդի շրջանում տոնը տևում է 13 օր: Մարդիկ ջանում են Նոր տարին նշել՝ պահպանելով հնագույն ժամանակներից ավանդված սովորույթները:
Նովրուզին նախորդում են տան մաքրման հետ կապված հետ կապված խորհրդանշական արարողություններ: Այդ ընդհանուր մաքրությունը կոչվում էր խանե թեքանի կամ տան թափահարում և տևում երեքից չորս շաբաթ:
Հին թեհրանցիների համար Նոր տարին սկսվում էր նոր անկողին և հագուստ գնելով: Երեխաների հագուստը վառվռուն էր՝ կանաչ, կարմիր, դեղին կամ կապույտ, կանայք նոր և փայլփլուն չադրաներ էին կարում, որպեսզի Նոր տարին դիմավորեն նոր հագուկապով:
Տարվա վերջին չորեքշաբթի օրը նշվում է «Չհարշաբե սուրին»՝ կարմիր չորեքշաբթին: Այդ օրը մայրամուտին դռան առաջ կրակ են վառում և ընտանիքի բոլոր անդամներով վրայից ցատկում՝ ասելով.
-Իմ դեղնությունը քեզ՝ քո կարմրությունը ինձ:
Այս արարողությունը ևս կապված է կրակով մաքրվելու հնագույն հավատալիքի հետ:
Իրանական հին տներից շատերը բակում ջրավազան ունեին: Չհարշանբե սուրիի նախօրյակին ջրավազանի ջուրը թափում էին, մաքրում՝ հավատալով, որ այդպիսով ձմռան ընթացքում տանը կուտակված դառնությունները կհեռանան: Ապա նոր ջուր էին լցնում, որի մեջ տան անդամներից յուրաքանչյուրը մի կտոր շաքար կամ նաբաթ էր գցել՝ նորոգում և բարեբախտություն մաղթելով:
Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր դարաշրջանում տեղական սովորույթներին և սնահավատություններին ավելանում էին նորերը՝ ելնելով տվյալ ժամանակի առանձնահատկություններից: Օրինակ՝ 100-150 տարի առաջ Թեհրան քաղաքում Արկ (Կամար) կոչվող հրապարակում մի հարթակի վրա թնդանոթի արկ էր դրված: Չհարշանբեսուրիի գիշերը տոնական եռուզեռի աղմկոտ պահին մարդիկ ջանում էին անցնել դրա տակով և երազանքների կատարում խնդրում:
Հին տարվա վերջին հինգշաբթի օրն այցելում են գերեզմաններ: Գերեզմանին հաց, հալվա և խուրմա են դնում և մոմ վառում:
Հնուց ի վեր Նովրուզի տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում հատիկ էին ցանում և դրանով զարդարում տոնական սեղանը: Հին Իրանում Նովրուզից քսանհինգ օր առաջ քաղաքների հրապարակում կավե սյուներ էին դնում և դրանք ծածկում ցորենի, բրձի, գարու կամ ոսպի ծիլերով:
 
Տոնական սեղանն անվանում են «Հաֆթ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ պարագա, որոնց անվանումը սկսվում է Սին տառով.
1. Խնձոր (Սիբ), որը խորհրդանշում է մրգերն ու առողջ սնունդը, որը տերերին պետք է բերի գեղեցկություն և առողջություն:
2. Ցորենի ծիլերից պատրաստված քաղցրավենիք (Սամանու), որը սրբության ու պտղաբերության խորհրդանիշ է
3. Վայրի ձիթապտուղը (Սենջեթ) խորհրդանշում է սերը
4. Սխտորը (Սիր) բնական ու ժողովրդկան բժշկության խորհուրդն է, որը պահպանում է ընտանիքի անդամների առողջությունը:
5. Սումախը, որի պտուղները լինելով արևագույն, խորհրդանշում են բարու հաղթանակը չարի նկատմամբ, նաև, իրանցիների շատ սիրելի համեմունքների խորհուրդն է:
6. Քացախը (Սերքե) իմաստության խորհուրդն է, որը նվիրում է իրանցիներին կյանքում շատ անհրաժեշտ համբերություն և մաքրություն:
Նովրուզի տոնին ընդունված էր միմյանց նվերներ տալ: Ավելի վաղ ժամանակներում տան մեծը մետաղադրամներ էր նվիրում փոքրերին: Այդ սովորույթը քսաներորդ դարասկզբի իրանցի գրող Մահմուդ Էթեմադզադեն «Գյուղացիների աղջիկը» վեպում նկարագրել է հետևյալ կերպ.- «Հաջ աղան լաբադեի1 գրպանից մի տուփ հանեց և տվեց կնոջը: Մարգարտյա շղթա էր՝ մանր ու դեղին հատիկներով վեց շարին համեմատաբար խոշոր ու մաքուր հատերով շար ամրացրած:
Հաջ աղան Սարթախթե Դարուղեի գոհարավաճառ Հաջ Մոավենից անցյալ շաբաթ էր այն քառասուն թումանով գնել: Տիկնոջ այտերն ուրախությունից շառագունեցին: Գլուխը կախեց և կամաց ասաց.
Աստված Ձեզ պահապան: Շեն տուն:
Դրանից հետո երեխաներն էլ հայրիկին մոտեցան: Վարդաջուր տվեցին, համբուրվեցին և տոնական նվեր ստացան, հետո մոր կողմը գնացին:
Զահրան խանումը հորից մի զույգ փիրուզյա ականջօղ և հինգ ղրանանոց նոր մետաղադրամ մորից նվեր ստացավ....»:
Նովրուզի վերջին՝ տասներեքերորդ օրը ընտանիքներով մեկնում են քաղաքից դուրս, ընտրում որևէ կանաչազարդ տեղ և այնտեղ նշում տոնական վերջին օրը:
Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:
parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: