ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագրով համաժողով՝ ֆրանսիացի ականավոր մտավորականների և խորհրդարանականների մասնակցությամբ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատում մարտի 16-ին տեղի ունեցավ «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագիրը կրող բացառիկ համաժողով՝ ֆրանսիացի ականավոր մտավորականների և խորհրդարանականների մասնակցությամբ:

Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների՝ Սենատի և Ազգային ժողովի նախագահներ Ժերար Լարշեի և Յաել Բրաուն-Պիվեի բարձր հովանու ներքո կազմակերպված համաժողովի բացման խոսքով հանդես եկան Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, «Բժիշկներ առանց սահմանների» և «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունների հիմնադիր Բերնար Կուշները։
Համաժողովի բանախոսների թվում էին հանրահայտ գրող, փիլիոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնը, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Էրիկ Օրսեննան, գրող, ռազմական լրագրող, Մարդու իրավունքների հարցերով Ֆրանսիայի նախկին դեսպան Օլիվիե Վեբերը, գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները, «Le Point» պարբերականի խմբագիր, արձակագիր Վալերի Թորանյանը, գրողներ Բլանշ դը Ռիշմոնը, Էմանուել Ռուբենը և Մարինա Դեդեյանը, աշխարհահռչակ կինոգործիչ Կոստա Գավրասը։
Ֆրանսիացի մտավորականներն իրենց խորը մտահոգությունը հայտնեցին Ադրբեջանի կողմից շարունակաբար և անթաքույց կերպով վարվող հայատյաց և էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ՝ ահազանգ հնչեցնելով վերջինիս հետևանքով Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյական սպառնալիքների կապակցությամբ, և կոչ արեցին միջազգային հանրությանը անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի՝ արդեն գրեթե 100 օր տևող շրջափակումը վերացնելու և արցախահայության՝ իր հայրենի հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը երաշխավորելու համար։
Համաժողովի ավարտին ամփոփիչ ելույթներով հանդես եկան Սենատում և Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբերի նախագահներ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և Անն-Լորանս Պետելը, Արցախի հետ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Համաժողովին ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը,  Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ և Սենատի անդամներ, տարածքային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայի մշակութային և հանրային գործիչներ, բազմաթիվ լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: