ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայերենի ուղղագրության փոփոխությունը. 1922թ մարտի 18

1922թ. մարտի 18-ին Խորհրդային Հայաստանում սկսվում է հայերենի ուղղագրության փոփոխությունը։ Գործընթացի առաջին փուլն ազդարարում էր ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ ընդունված դեկրետով։

Նոր ուղղագրության ընդունման գործը վստահված էր լեզվաբան Մանուկ Աբեղյանին։
 
Դեռեւս 1921թ. հունվարին Աբեղյանը ծավալուն զեկույց էր ներկայացրել հայոց լեզվի փոփոխությունների վերաբերյալ, որը նախատեսում էր նոր ուղղագրության անցնել աստիճանաբար՝ տասնամյակների ընթացքում։ 1922թ. ընդունված դեկրետով արվում էին բավականին կտրուկ փոփոխություններ։ Ուղղագրության փոփոխությունը պայմանավորված էր ինչպես բոլշեւիկների նորարարություններով, այնպես էլ Հայաստանում անգրագիտության դեմ տարվող պայքարով։
Նոր ուղղագրության վերաբերյալ դեկրետում գրված էր, որ բառամիջում լսվող Օ տառն այսուհետ պետք է գրվի Ո։ Գրեթե ամբողջությամբ հրաժարվում էին նաեւ Է տառից, որի փոխարեն գրելու էին Ե։ Այսպես՝ եգ (էգ), եգուց (էգուց), եշ (էշ), եջ (էջ) եւ այլն։ Հայերենից դուրս էր բերվում նաեւ Ա եւ Ո ձայնավորներից հետո գրվող եւ լսվող Յ-ն, օրինակ՝ ծառա (ծառայ), մոտենա (մոտանայ), ներքո (ներքոյ) եւ այլն։
Լուսավորության ժողկոմատին հանձնարարվում էր լրացուցիչ սահմանել նոր ուղղագրության մասնակի եւ ամբողջական ժամկետները։ 1922թ. հոկտեմբերի սկզբից նոր ուղղագրությունը սկսում են անցնել Հայաստանի բոլոր դպրոցներում։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: