ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրականում ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ արևմուտքն այստեղ խաղաղության երաշխավոր չեն. այդ գործառույթը փաստացի իրականացնում է Իրանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

-Պարոն Օսիպյան, վարչապետ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ ՊԲ-ն ԼՂ ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ, այդպիսի մեխանիզմ է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը և եթե այդ երկիրը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի  մասին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ՝ հատկապես երբ Դուք էլ բազմիցս արձանագրել եք, որ ՌԴ-ն իր գործառույթները չի իրականացնում։
Նման հայտարարություն պետք էր անել, որ Ռուսաստանն էլ իր վրա վերցրած պարտականությունների հանդեպ պատասխանատու մոտեցում ցույց տա։ Իսկ այն, ինչ Փաշինյանն ասել է՝ հենց Ռուսաստանի պարտականությունն է, որը նա չի իրականացնում։ Անկեղծ ասած՝ այստեղ հարցը միջազգային դաշտն է, թե ինքն ի՞նչ է պատրաստ անել։ Այդ հարցերն օդում կախված են։ Իրականում՝ ո՛չ Ռուսաստանն է այստեղ խաղաղության երաշխիք, ո՛չ էլ արևմուտքը։ Եթե փաստացի խոսենք՝ խաղաղության իսկական երաշխավորն այստեղ Իրանն է։
 
-Նկատի ունեք՝ Ղարաբաղում, թե՞ ողջ տարածաշրջանը։
 
-Տարածաշրջանում, հայ-ադրբեջանական հարցերում փաստորեն անվտանգության ու խաղաղության երաշխավորը դարձավ Իրանը։ Թուրք-ադրբեջանական ծրագրերը տապալեց Իրանը, նկատի ունեմ՝ միջանցքը։ Հիմա նկատվում է, որ Արցախի շուրջ Ադրբեջանի կողմից զենքի ու զորքի կուտակումը արժանանում է Իրանի հակազդեցությանը։ Արդեն որերորդ անգամ տեսնում ենք, որ Իրանը քայլեր է ձեռնարկում ու ի պատասխան Ադրբեջանի ուժի ցուցադրման, ուժ է ցուցադրում։
 
-Կարծում եք Ռուսաստանն իսկապես ի վիճակի՞ չէ կատարել իր պարտականությունները։
 
-Շատ լավ էլ ի վիճակի է, բայց մինչ այս պահը Ռուսաստանի շահերն ավելի շատ համընկնում էին թուրք-ադրբեջանական շահերի հետ։ Քանի որ Թուրքիան ճնշման տակ կամ այլ պատճառներով հակառուսական քայլեր է անում, այն օգուտը՝ տնտեսական, ֆինանսական, որ Ռուսաստանին ցուցաբերում էր Թուրքիան, այլևս չկա, Թուրքիան  իր իմաստը Ռուսաստանի համար կորցնում է։ Այդ առումով հնարավոր է, որ ինչպես  «Կոլցո»-ից հետո Ռուսաստանը քաղաքականություն փոխեց, հիմա էլ սա պատճառ դառնա, որ Ռուսաստանն իր մոտեցումները վերանայի։ Ուստի չի բացառվում, որ Ռուսաստանն իր մոտեցումները փոխի։
 
Կարծում եք՝ ՄԱԿ-ից ինչ-որ բան ակնկալելը ռեա՞լ է։
 
Եթե մենք ունենք Հաագայի դատարանի որոշում, որն արդեն երեք շաբաթ է ի կատար չի ածվում, մի փոքր դժվար է միջազգային ինստիտուտներին և արևմտյան ուժերին ապավինել, վստահ լինել։ Դա չի նշանակում՝ մերժել կամ ասել, որ բոլորը մեր դեմ են, հակառակը՝ պետք է համագործակցել։ Արևմուտքը, ճիշտ է, վճռորոշ դեր չի  խաղում, բայց ինքն էլ իր դերն է խաղում։
 
-Կարծում եք Փաշինյանի այս հայտարարությունները՝ Ռուսաստանին պատասխանատվության դաշտ բերելու փո՞րձ էր։
 
-Իմ կարծիքով դա արձանագրում էր, որ այստեղ կան խնդիրներ ու Ռուսաստանն այդ խնդիրները լիարժեք չի լուծում, դրա համար փորձում ենք այդ «հողի վրա» այստեղ հրավիրել միջազգային փաստահավաք խումբ ու առհասարակ Արցախի հարցը միջազգայնացնենք։
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: