ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թավրիզյան մշակույթը՝ Հայաստանի հարավում

Կապանի մշակույթի կենտրոնում մինչև մարտի 21-ը կգործի Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի ուսանողների և արվեստագետների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։

Իրանական մշակույթի սիրահարները հնարավորություն ունեն ծանոթանալու այդ երկրի խեցեգործության, կաշեգործության ու ապակեգործության նմուշներին։ Ցուցահանդեսի կազմակերպիչները համոզված են, որ մշակութային համագործակցությունն է՛լ ավելի կսերտացնի հայ-իրանական կապերը։
 
Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի ուսանողների և քաղաքի արվեստագետների պատրաստած փայտե, ապակե, կաշվե, խեցեգործական, ասեղնագործական արտադրանքի շատ նմուշներ այս օրերին ցուցադրվում են Կապանի մշակույթի կենտորնում։ Մինչև մարտի 21-ը կիրառական արվեստի սիրահարները կարող են ծանոթանալ իրանական մշակույթի այդ ճյուղին։ Ցուցահանդեսը կազմակերպել են Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության  հյուպատոսարանը, Հայաստանում Իրանի դեսպանությունը, Թավրիզի արվեստի համալսարանն ու Կապանի համայնքապետարանը միասին։
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի տեղակալ Թուրաջ Խոսրավի․ «Կապանում Իրանի հյուպատոս պարոն Աբեդինը հավատացած է, որ երկու երկրների միջև մշակութային կապի ամրապնդումը առիթ է տնտեսական և քաղաքական զարգացման համար։ Ուստի մշակութային բնագավառում՝ ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպվեց այս գեղեցիկ քաղաքում»։
Անցած տարի հոկտեմբերին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նոր թափ է հաղորդել Հայաստան-Իրան հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններին։ Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը կարևորում է նմանօրինակ միջոցառումները, քանի որ դրանք լավ հնարավորություն են տեղի արվեստագետների և արվեստասերների համար՝ ծանոթանալու հարևան երկրի մշակույթին։
Գոռ Թադևոսյան․ «Հյուպաստոսի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, խորացնելու երկուստեք հարաբերությունները, կազմակերպելու ինչպես մշակութային միջոցառումներ, այնպես էլ ամրապնդելու տնտեսական կապերը։ Սկիզբ է դրվել բարձր մակարդակի փոխայցելությունների։ Կարծում եմ՝  նմանօրինակ միջոացառումներն է՛լ ավելի կամրապնդեն երկու երկրների միջև կապերը»:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Հաբիբ Դիդարն ասում է՝ չէր սպասում, որ Կապանը այսպես կընդունի իրենց մշակույթը։ Նա գտնում է, որ ցուցահանդեսի կազմակերպումը թերևս մի քիչ էլ ուշացել է։
«Որոշել եմ մյուս ծրագրերում հանդիպեն մեր ու ձեր արվեստագետները, ծանոթանան,որ  նման ցուցահանդես Իրանում էլ կազմակերպվի։ Կարծում ենք մենք իրարից սովորելու շատ բաներ ունենք»։
Ցուցահանդեսին ներկայացված է թավրիզցի 35 ուսանողի և արվեստագետի աշխատանք։ Կազմակերպիչները խոստանում են՝ հաջորդ ցուցադրությանը ավելի շատ նմուշներ ներկայացնեն։
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: