Նախնական տվյալներով Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունն ու մտադիր է մասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
«Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք՝ առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Աղբյուր՝ armenpress.am
Նմանատիպ Լուրեր

Հայաստան-Կիպրոս խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը։

Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա հայ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով։

Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:

Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Աննա Սարգսյանը 5-րդն է
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Աննա Սարգսյանը հաղթեց Իրինա Բուլմագային և 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում: Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր:

Երևանում կայանալիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 40 երկրի 350 ծանրորդներ
Ապրիլի 15֊23֊ը Երևանում կանցկացվի 2023 թվականի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: