Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը
Տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այն արդեն անցկացվում է 14–րդ անգամ։ Փառատոն իր առջև խնդիր է դրել՝ ձայնագրել,տեսագրել ու թվայնացնել հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։
«Կատարվելու են այնպիսի ստեղծագործություններ, որոնք թվայնացման կարիք ունեն։ Հնարավորություն կստեղծվի նաև կատարել այլ նվագախմբերի կողմից։ Մենք պատրաստում ու տրամադրում ենք բոլոր այն նվագախմբերին, անհատներին, ովքեր կցանկանան դրանք հետագայում կատարել», – ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբայանը։
Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ երաժիշտների ստեղծագործություններ: Նրանցից մեկի՝ Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սինֆոնիան «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում հնչեց առաջին անգամ։ Ստեղծագործությունը ծնվել է կոմպոզիտորի և նվագախմբի համագործակցության արդյունքում։ Ժիրայր Շահրիմանյանն ասում է, որ իր առաջին սիմֆոնիան նվիրել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին․
«2016 թ–ից համագործակցում եմ Սիմֆոնիկ նվագախմբի հետ ու արդեն 3-րդ համագործակցություն է։ Նման փառատոները հարթակ են երիտասարդ կոմպոզիտորների համար ու նաև խթան ՝շատ ստեղծագործելու։ Բացի դրանից՝ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները ճանաչելի են դառնում»։
Երիտասարդ կոմպոզիտոր Նորայր Հարությունյանի ստեղծագործությունը առաջին անգամ է հնչում Հայաստանում։ Սա նրա առաջին համագործակցությունն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ստեղծագործությունը հնչում է դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանին կատարմամբ․
«Ստեղծագործությունը Նորայրը գրել է վաղ շրջանում՝ 16 տարեկանում։ Ու ամբողջ ստեղծագործությունը փոխանցում է այդ տարիքի պատանու հոգեվիճակը»։
Փառատոնի գոյության ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների 100-ից ավելի մեծակտավ ստեղծագործություններ, ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 180-ից ավելի պրեմիերաներ։
Աղբյուր՝ armradio.am
Նմանատիպ Լուրեր
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։