ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը

Երևանում մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Մարտի 16-ին հանդիսավոր բացման ժամանակ հանդիսատեսը ունկնդրել է Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար և Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սիմֆոնիան։ Համերգը ղեկավարել է ֆրանսիացի դիրիժոր Ռեմի Դյուրուն։

Տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  հիմնադրեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այն արդեն անցկացվում է 14–րդ անգամ։ Փառատոն իր առջև խնդիր է դրել՝ ձայնագրել,տեսագրել ու թվայնացնել  հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։
«Կատարվելու են այնպիսի ստեղծագործություններ, որոնք թվայնացման կարիք ունեն։ Հնարավորություն կստեղծվի նաև կատարել այլ նվագախմբերի կողմից։ Մենք պատրաստում ու տրամադրում ենք բոլոր այն նվագախմբերին, անհատներին, ովքեր կցանկանան դրանք հետագայում կատարել», – ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբայանը։
Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու  նաև երիտասարդ երաժիշտների ստեղծագործություններ: Նրանցից մեկի՝ Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սինֆոնիան «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում հնչեց առաջին անգամ։ Ստեղծագործությունը ծնվել է կոմպոզիտորի և նվագախմբի համագործակցության արդյունքում։ Ժիրայր Շահրիմանյանն ասում է, որ իր առաջին սիմֆոնիան նվիրել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին․
«2016 թ–ից համագործակցում եմ Սիմֆոնիկ նվագախմբի հետ ու արդեն 3-րդ համագործակցություն է։ Նման փառատոները հարթակ են երիտասարդ  կոմպոզիտորների համար ու նաև խթան ՝շատ ստեղծագործելու։ Բացի դրանից՝ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները ճանաչելի են դառնում»։
Երիտասարդ կոմպոզիտոր Նորայր Հարությունյանի ստեղծագործությունը առաջին անգամ է հնչում Հայաստանում։ Սա նրա  առաջին համագործակցությունն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ստեղծագործությունը հնչում է    դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանին կատարմամբ․
«Ստեղծագործությունը Նորայրը գրել է վաղ շրջանում՝ 16 տարեկանում։ Ու ամբողջ ստեղծագործությունը փոխանցում է այդ տարիքի պատանու հոգեվիճակը»։
Փառատոնի գոյության ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների 100-ից ավելի մեծակտավ ստեղծագործություններ, ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 180-ից ավելի պրեմիերաներ։
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
լեռնակերտի,պեղումների,արդյունքում,բացվել,են,միջին,բրոնզից,ուշ,բրոնզի,անցման,փուլին,վերագրվող,թաղումներ,պեղումներ , Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ
Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբանադաշտում:
ինչպես,մահացել,աշխարհահռչակ,կոմպոզիտոր,լյուդվիգ,վան,բեթհովենը,բեթհովեն , Ինչպես է մահացել աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը
Ինչպես է մահացել աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը
Իտալացի բժիշկները եկել են այն ենթադրության, որ գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը կարող էր կորցնել լսողությունը կապարով թունավորման պատճառով, սակայն գիտնականների խումբը ուսումնասիրել է նրա ԴՆԹ-ն և վստահություն հայտնել, որ աշխարհահռչակ կոմպոզիտորը մահացել է հեպատիտ B-ից։
թատրոնի,ծագումն,առաջին,դերասանը,թատրոն , Թատրոնի ծագումն ու առաջին դերասանը
Թատրոնի ծագումն ու առաջին դերասանը
Թատրոնի ամենավաղ ակունքները կարելի է գտնել Աթենքում։ Այստեղ Դիոնիսոս աստծու պատվին երգվել են հնագույն օրհներգեր, որոնք կոչվում էին դիֆերամբներ։ Հետագայում այս երգերը հարմարեցրեցին խմբերգային երթերին, որոնց մասնակիցները տարազներով ու դիմակներով էին։ Ի վերջո, երգչախմբի որոշ անդամներ սկսեցին երթի ընթացքում հատուկ դերեր տանել, բայց դեռ շատ վաղ էր նրանց դերասաններ անվանել։
եվրատեսիլ-2022,հայաստան,ռոզա-լին,snap,պլատինե-կարգավիճակ,թվային-հարթակ,հիթ,հեռարձակվել , Ռոզա Լինի SNAP-ը հեռարձակվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ
Ռոզա Լինի SNAP-ը հեռարձակվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ
«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի Snap երգը հեռարձակվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ՝ թվային հարթակներում և ռադիոկայաններում: Երգը պլատինե կարգավիճակ է ստացել 11 երկրում։
ինչքան,բարդ,ժամանակները,ավելի,ասելու,թատրոնը,թատերական,գործիչները,նշում,մասնագիտական,տոնը,թատրոն , Ինչքան բարդ են ժամանակները, այնքան ավելի շատ բան ունի ասելու թատրոնը. թատերական գործիչները նշում են մասնագիտական տոնը
Ինչքան բարդ են ժամանակները, այնքան ավելի շատ բան ունի ասելու թատրոնը. թատերական գործիչները նշում են մասնագիտական տոնը
27-ին աշխարհը տոնում է նորին գերազանցություն թատրոնի միջազգային օրը: Թատրոն՝ երևույթ, որը մարդկանց հնարավորություն է տալիս առնչվելու գեղեցիկի, մարդկային վերելքների ու վայրէջքների, ամենավեհ գաղափարների, երբեմն ճղճիմ իրականության հետ:
պատմական,դվին,մայրաքաղաքի,տարածքում,իրականացվում,են,պեղման,աշխատանքներ , Պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ
Պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: