ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման արարողություն՝ Մայր Աթոռում

Մարտի 17-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ճապոնիայի կառավարության կողմից Մայր Աթոռի թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Դրամաշնորհային ծրագիրը, որով ձեռք են բերվելու անհրաժեշտ սարքավորումները, կյանքի է կոչվելու Հայ Բարեգործական Ընդհանուր Միության միջոցով: Այդ հանդիսավոր առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, դեսպանատան և ՀԲԸՄ-ի գրասենյակի աշխատակիցներ:
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում հյուրերին ընդունեց Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի ողջույններն ու օրհնությունը: Ինչպես նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ դեռևս 2014 թվականից արդյունավետ համագործակցություն է սկսվել Ճապոնիայից ժամանած վերականգնողների հետ:
Պարբերաբար իրականացվող սեմինարների ընթացքում ճապոնական կողմը բարի ցանկությամբ որոշել է աջակցել Սուրբ Էջմիածնի թանգարանների վերականգնման բաժնին: Այս հարցն արծարծվել էր նաև Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման ժամանակ, երբ տարիներ առաջ Մայր Աթոռ էր այցելել Ճապոնիայից ժամանած բարձրաստիճան մի պատվիրակություն: Այդ օրվանից ի վեր թանգարանների տնօրենությունը սկսել է աշխատել Ճապոնիայի դեսպանության հետ դրամաշնորհի հայտը ներկայացնելու առնչությամբ:
Հայաստանում  Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման նշեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում անգնահատելի է, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահպանվող մշակութային ժառանգությունը՝ անգին։
Իր հերթին ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն արձանագրեց, որ Հայ Եկեղեցու կատարած աշխատանքը մեր ազգի համար շատ կարևոր է, և Վերականգնողական կենտրոնը նոր սարքավորումներով համալրվելուց հետո լավագույնս կներկայանա աշխարհին իր պատմական, մշակութային ժառանգությամբ։ Ճապոնիան և Հայաստանը ունեն հարուստ հնագույն մշակույթ և մեծ սեր իրենց ազգային ժառանգության հանդեպ։ Այս ծրագրի միջոցով երկու երկրների միջև բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի։
2012 թ. ի վեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները սկսել են գործվածքի ֆոնդի հինավուրց առարկաների վերանորոգությունները: Հայ վերականգնող մասնագետների աշխատանքները բարձր գնահատանքի են արժանացել Պետական Էրմիտաժի, Ճապոնիայի Սագայի համալսարանի և Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանի համապատասխան բաժինների վարպետ վերականգնողների կողմից:
armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
եվրամիությունը,և,արևմուտքը,պետք,է,շատ,ավելի,մեծ,ուշադրություն,դարձնեն,հայ-ադրբեջանական,հակամարտությանը , Ավտոկրատ Ադրբեջանը երկար ժամանակ պատերազմ է մղում ժողովրդավարական Հայաստանի դեմ. Ռասմուսեն
Ավտոկրատ Ադրբեջանը երկար ժամանակ պատերազմ է մղում ժողովրդավարական Հայաստանի դեմ. Ռասմուսեն
:Եվրամիությունը և Արևմուտքը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ-ադրբեջանական հակամարտությանը
երկխոսության,դռները,միշտ,բաց,չեն,լինելու,իրանի,ագ,նախարար,միջուկային,գործարքի,հարցով,բանակցությունների,մասին,իրան , «Երկխոսության դռները միշտ բաց չեն լինելու». Իրանի ԱԳ նախարարը՝ միջուկային գործարքի հարցով բանակցությունների մասին
«Երկխոսության դռները միշտ բաց չեն լինելու». Իրանի ԱԳ նախարարը՝ միջուկային գործարքի հարցով բանակցությունների մասին
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման համար առավելագույն ժամկետ սահմանել։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
հայաստանը,ողջունում,տարածաշրջանում,խաղաղությանն,ուղղված,գերմանական,կողմի,ջանքերը.,ալեն,սիմոնյանն,աշխատանքային,այցով,գերմանիայում,հայաստան-գերմանիա , Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:
ամն-ն,շարք,գործիքներ,ունի,մոսկվային,պատասխանատվության,ենթարկելու,համար.,պետդեպ,ամն , ԱՄՆ-ն մի շարք գործիքներ ունի՝ Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար. Պետդեպ
ԱՄՆ-ն մի շարք գործիքներ ունի՝ Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար. Պետդեպ
Միացյալ Նահանգները կրկին դատապարտել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը։
տեղի,է,ունեցել,հհ,ագ,նախարարի,հանդիպումը,հհ-ում,իսպանիայի,դեսպանի,հետ,հայաստան-իսպանիա , Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ-ում Իսպանիայի դեսպանի հետ
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ-ում Իսպանիայի դեսպանի հետ
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):
ադրբեջանի,ռազմական,տեղաշարժերը,խաթարում,տարածաշրջանի,անվտանգությունը,իրանի,մեջլիսի,պատգամավոր,իրան , Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի Մեջլիսի պատգամավոր
Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի Մեջլիսի պատգամավոր
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին, անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքին, հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: