5-րդ շարասյուն. ովքե՞ր, որտե՞ղ և ե՞րբ. Արթուր Հովհաննիսյան

5-րդ շարասյան հիմնական նպատակն է թուլացնել, քանդել պետությունը, ընդհուպ մինչև նպաստել տվյալ երկրի զավթմանը, անկախության կորստին։
Վարչապետն իր վերջին ասուլիսում կրկին խոսեց պատերազմի օրերին բանակում գործող 5-րդ շարասյան մասին, որն այդ ժամանակահատվածում արեց ամեն ինչ զինվորին հուսալքելու, թիկունքը թուլացնելու, պետական ինստիտուտներն ու պատասխանատուներին վարկաբեկելու համար։ Որքանո՞վ ստացվեց այդ ամենն իրենց մոտ, ցույց տվեց պատերազմի արդյունքն ու դրան հաջորդող զարգացումները։
Սակայն, բանակում է արդյո՞ք միայն գործել 5-րդ շարասյուն կոչվածը։ Միանշանակ` ոչ։
Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հենց առաջին իսկ վայրկյանից 3-րդ երկրներից կառավարվող տարրերը սկսեցին խոսել արդեն ծախված ու հանձնված հողերի մասին, խոսեցին այնքան, մինչև չսկսվեց պատերազմը, պատերազմի ժամանակ խոսեցին այնքան, մինչև հայկական ուժերը չպարտվեցին։
Այս գործին լծված են իբր քաղաքական գործիչներ, իբր վերլուծաբաններ, իբր լրատվականներ, պետական ապարատում դեռևս ծվարած մանր ու միջին չինովնիկներ։
Այս ամենն արվում էր և արվում է մեկ բանի` Հայաստանի սուվերենության դեմ։ Իսկ անողները հայկական անուն- ազգանունով, հիմնականում, ամենաշատը, Հայաստանից ու պատվից խոսողներն են, ըստ էության` քողարկվելով հայրենասիրության պաթոսային քողի ներքո։
Մեր անունը կդնենք Հայաստան ու մեզ չեն կարող ասել, որ մենք հակահայկական գործունեություն ենք ծավալում, կասենք, որ պատիվ ունենք, որ հանկարծ ոչ մեկ չիմանա, որ պատիվը վաղուց արդեն վաճառված է, լրատվականի անունը կդնենք ժողովուրդ, որ չմտածեն հակաժողովրդական ենք, կամ կդնենք երկիր, հանկարծ չմտածեն, որ դեմ ենք երկրին։
Այս է տրամաբանությունը. պրիմիտիվ ու վաղուց արդեն բացահայտված։
Վստահ եմ` մեզ դեռ լրջագույն բացահայտումներ են սպասվում թե’ պատերազմի օրերին տանկերը դեպի Երևան պտտողների, թե’ պետական ապարատում ծվարածների, թե’ ծախու լրագրողների ու լրատվամիջոցների, թե’ քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագետների, թե’ նախորդող տասնամյակներին պետությունը թալանածների վերաբերյալ։
Ասածիս վկայությունն են մի շարք քրեական գործերը, որոնք ուշ թե շուտ լույս են սփռելու բոլոր դրվագների վրա։
Կարևորը Հայաստանն է, անկախ, հզոր, քաղաքակիրթ ու սուվերեն Հայաստանը, և Հայաստանը մարդիկ են` մենք ենք։
Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նմանատիպ Լուրեր

Ավտոկրատ Ադրբեջանը երկար ժամանակ պատերազմ է մղում ժողովրդավարական Հայաստանի դեմ. Ռասմուսեն
:Եվրամիությունը և Արևմուտքը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ-ադրբեջանական հակամարտությանը

«Երկխոսության դռները միշտ բաց չեն լինելու». Իրանի ԱԳ նախարարը՝ միջուկային գործարքի հարցով բանակցությունների մասին
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման համար առավելագույն ժամկետ սահմանել։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:

ԱՄՆ-ն մի շարք գործիքներ ունի՝ Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար. Պետդեպ
Միացյալ Նահանգները կրկին դատապարտել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը։

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ-ում Իսպանիայի դեսպանի հետ
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):

Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի Մեջլիսի պատգամավոր
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին, անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքին, հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը: